Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
More.tv-ն ներկայացրել է Happy End. սերիալի նոր թրեյլերը. շարքը վեբկամ-պոռնոյի մասին է: Սերիալի գլխավոր հերոսները 19-ամյա երիտասարդներ Լերան ու Վլադն են, ովքեր որոշում են գումար աշխատել ՝ վեբ-տեսախցիկով նկարահանելով պոռնոգրաֆիկ տեսանյութեր: Միևնույն ժամանակ, նրանք բոլորովին տարբեր են. մինչդեռ Լերան պատրաստ է ամեն ինչի ՝ իր նպատակներին հասնելու համար, Վլադը՝ ընդհակառակը, նա բավականին փակ է այդ ինդուստրիայի համար:
«Տարօրինակ է, բայց նրանց տարբերությունները լրացնում են միմյանց: Հաղթահարելով հաջողության հասնելու ճանապարհին առաջացած խոչընդոտները՝ մեր հերոսները մտերմանում են ու… սիրահարվում: Բայց հնարավո՞ր է պահպանել սերը, երբ ամբողջ անձնական կյանքը պորնոգրաֆիա է».- ասվում է more.tv-ի ֆիլմի նկարագրության մեջ:
Սերիալում գլխավոր դերերում են Լենա Տրոնինան և Դենիս Վլասենկոն: Իսկ նկարահանման հրապարակում նրանց գործընկերներն էին Ալեքսանդր Գորչիլինը, Լյուբով Տոլկալինան, Լուկերիա Իլյաշենկոն, Ալեքսեյ Ագրանովիչը, Ալեքսանդրա Ռեբնին և այլք:
Վիդեո
Ֆոտո