Հարրին և Մեգանը տեղափոխվում են Կանադա - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հարրին և Մեգանը տեղափոխվում են Կանադա

Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը տեղափոխվում են Կանադա: Նրանք այդ համաձայնության են եկել թագավորական ընտանիքի հետ: Իսկ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն արդեն հաստատել է, որ օրհնում է թոռան  որոշումը: Նա շեշտել է, որ ամբողջովին սատարում է նորաստեղծ ընտանիքին և հասկանում է, որ զույգն ուզում է մի փոքր անկախություն ձեռք բերել: Որոշ լրատվամիջոցներ թագուհու այս գնահատականը կապում են այն բանի հետ, որ Մեգանն ու Հարին հարաժարվել են նաև թագավորական ընտանիքի ֆինասավորումից: Այսինքն հասարակական ֆոնդերից չեն օգտվելու: Ընտանիքի անդամների հետ հանդիմումից հետո թագունին՝ Մեգանի և Հարրի թագավորական ընտանիքից դուրս գալու և Կանադայում բնակվելու հարցերի քննարկումները շատ կառուցողական է գնահատել:

«Ես և իմ ընտանիքը հարգում ենք Հարրի և Մեգանի՝ նոր կյանք ստեղծելու ցանկությունը: Սակայն մեզ համար, իհարկե, նախընտրելի կլիներ, որ նրանք պահպանեին թագավորական ընտանիքի հանդեպ իրենց պարտականությունները: Հարգում և հասկանում ենք նրանց՝ ավելի անկախ ապրելու ցանկությունը՝ միանշանակ շարունակելով նրանց համարել մեր ընտանիքի լիիրավ անդամ»:

Հայտարարել է Եղիսաբեթ թագուհին թոռների և որդու հետ քննարկումներից հետո:

Ի դեպ, հատկանշական է, որ Մեգանն այս հանդիպմանը չի մասնակցել. նա այժմ գտնվում է Կանադայում: Իսկ  Ֆիլիպը, որն արդեն 98 տարեկան է, նույնպես չի մասնակցել թագավորական ընտանիքի բանակցություններին, քանի որ ապահովության նկատառումներով հիմա գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Բայց ինչպես նշում է The Sun-ը՝  տեղեկանալով թոռան որոշման մասին՝ զայրացել է:

 

«Ասել, որ Ֆիլիպը հիասթափված է, նշականում է ոչինչ չասել: Նա խորապես խոցված է»: 

Եղիսաբեթ 2-րդ

Իսկ ինչ վերաբերում է Կանադա տեղափոխվելուն՝ զույգը այստեղ կապրի որոշ ժամանակ՝ համատեղելով  բնակությունը Մեծ Բրիտանիայի հետ: Դեռ պարզ չէ, թե կանադական որ քաղաքում կապրի զույգը: Որոշ լրատվամիջոցներ նշում են Վանկուվերը և Տորոնտոն, որտեղ ժամանակին Մեգան Մարքլն ապրել է՝ մասնակցելով հայտնի Тhe Suits  սերիալի նկարահանման  աշխատանքների վրա: Տորոնտոյում նա ունի բազմաթիվ ընկերներ և կապեր: Ասում են, որ զույգը պլանավորում է հիմնել բարեգործական կազմակերպություն:

Կարդացեք նաև՝

 


Մեգան Մարքլը չի ընդգրկվել ամենաազդեցիկ կանանց ցանկում. Vogue [իսկ ովքե՞ր են ընդգրկվել]

Հայոց թագուհի Կելոպատրա․ Տիգրան Մեծի կինը, որը դավաճանեց ամուսնուն

Փառանձեմ թագուհի [Պապի մայրն ու Արշակի կինը]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Մեգան Մարքլը և Նաթալի Փորթմանը կպատմեն փղերի և դելֆինների մասին

Թագուհուն մեկուսացրել են…

Յոկո Օնո. ճակատագրական կին

Մի լուսանկարի պատմություն

BAFTA 2020

Թագուհին հայտարարեց…

Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Թագավորական ընտանիքի ինտրիգները. ամփոփում

Մեգանը և Հարրին հրաժարվել են արքայական արտոնություններից…

Անհաշտություն թագավորական ընտանիքում

10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին կմեկնեն ԱՄՆ