«Հարի Փոթեր» գրքաշարն ասում է... - VNews

«Հարի Փոթեր» գրքաշարն ասում է…

  • Նա չգիտեր, որ այդ նույն պահին ողջ երկրում գաղտնի հանդիպող մարդիկ բարձրացնում էին իրենց բաժակներն ու շշուկով ասում՝ «Հարի Փոթերի՝ այն տղայի կենացը, որն ապրեց»: 

 

  • Խելացի մտքի համար մահը մի մեծ արկած է:

 

  • Մեր ընտրությունները մեր կարողություններից ավելի լավ են ցույց տալիս, թե ով ենք մենք իրականում: 

 

  • Նրանք, ովքեր սիրում են մեզ, իրականում երբեք չեն հեռանում: 

 

  • Հոգվարթսում միշտ օգնության ձեռք կմեկնվի նրանց, ովքեր արժանի են դրան: 

 

  • Մեծ խիզախություն է պետք թշնամիներին դեմ գնալու համար: Բայց ավելի մեծ խիզախություն է պետք ընկերներին դեմ կանգնելու համար: 

 

  •  Ցավը որոշ ժամանակ անտեսելը կարող է ավելի մեծ ցավ պատճառել, երբ վերջապես որոշես զգալ այն: 

 

  • Աշխարհը չի բաժանվում լավ մարդկանց ու Մահակերների միջև: Մենք բոլորս և՛ լույս, և՛ մթություն ունենք մեր ներսում: Կարևորն այն է, թե որ կողմը կընտրենք: Դա ցույց կտա, թե ով ենք մենք իրականում: 

 

  • Այն, ինչ պետք է լինի, կլինի և մենք կհանդիպենք դրան այն ժամանակ, երբ պետք է: 

 

  • Եթե ուզում ես իմանալ, թե ինչպիսին է մարդն իրականում, ապա ուշադրություն դարձրու, թե ինչպես է շփվում իր ենթակաների, և ոչ թե հավասարների հետ:  

 

  • Անտարբերությունն ու առհամարհանքն ավելի մեծ վնաս կարող են պատճառել, քան բացահայտ ատելությունը: 

 

  • Սովորույթների ու լեզվի տարբերությունը ոչինչ է, եթե մեր նպատակները նույնն են, իսկ սրտերը՝ բաց:

 

  • Մութ ժամանակներ են սպասվում բոլորիս ու կգա մի պահ, երբ ստիպված կլինենք ընտրել հեշտի ու ճշտի միջև:

 

  • Դու երբեմն մի փոքր վախեցնող ես, գիտես, չէ՞: Հիանալի ես, բայց վախեցնող: 

 

  • Դոբին ազատ է: 

 

  •  Կարևոր է կռվել ու շարունակել պայքարել: Միայն այդ դեպքում կկարողանաս չարիքը քեզանից հեռու պահել, սակայն դա էլ հավերժ չէ: 

 

  • Ճշմարտությունը գեղեցիկ ու միևնույն ժամանակ սարսափելի բան է, և այդ պատճառով դրան զգուշորեն պիտի վերաբերվենք: 

 

  • Բառերը, իմ անհամեստ կարծիքով, մեր կախարդանքի անսպառ աղբյուրն են՝ ընդունակ և՛ վնասելու, և՛ բուժելու:

 

  • Ես այն եմ, ինչ կամ և ես չեմ ամաչում ինքս ինձանից: 

 

  • Երջանկություն կարող ես գտնել ամեն ինչում և նույնիսկ ամենամութ ժամանակներում, եթե միայն հիշես վառել լույսը: 

 

  • Այն, ինչ կորցնում ենք, վերջում միշտ մեզ մոտ է վերադառնում… երբեմն այնպիսի ձևով, որը չենք ակնկալում

 


Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Ալֆոնս Դոդեն ասել է…

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը. մեջբերումներ

Quiz. Հայ կինոն ասում է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

«Խելահեղ» գաղափար. ինտերակտիվ նկարներ «Հարրի Փոթեր»-ից

Արամ Պաչյանն ասում է…

Ջոան Ռոուլինգ. երբ մերժում են հրատարակիչները

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

«Աննա Կարենինան» ասում է․․․

Օշոն ասել է․․․

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)