fbpx

«Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգն ուզում էր սպանել Ռոն Ուիզլիին

Հեղինակ Ջոան Ռոուլինգն իսկապես ցանկանում էր սպանել «Հարի Փոթեր» գրքաշարի գլխավոր եռյակի (Հարի, Հերմայոնի, Ռոն) անդամներից մեկին՝ Ռոն Ուիզլիին:

Գրքաշարի հեղինակը հայտնի է հիմնական ու սիրված հերոսներին սպանելով՝ Ալբուս Դամբլդոր, Դոբի, Սեվերուս Սնեյփ, Լուպին և զարմանալի չէ, որ նար կարող էր «կախարդական գրչի մեկ հարվածով» սպանել նաև Ռոն Ուիզլիին:

Ֆիլմաշարի վերջին մասի DVD-ում ընդգրկելու համար Հարի Փոթերին մարմնավորող Դենիել Ռեդքլիֆը հարցազրույց է վարել Ռոուլինգի հետ, որի ընթացքում էլ հեղինակը պատմել է այս մասին.

«Գրքաշարի հենց սկզբից ես պլանավորել էի, որ գլխավոր եռյակից ոչ ոք չի մահանալու պատմության ընթացքում: Սակայն պատմության կեսից սկսեցի մտածել, որ գուցե սպանեմ նրանցից մեկին: Սա երևի կյանքիս այդ շրջանում ունեցած դժվարություններիս պատճառով էր: Բայց կարծում եմ հոգուս խորքում ես գիտեի, որ չէի անի դա, չնայած իսկապես մտածում էի Ռոնին սպանելու մասին»: 

Խոսելով մյուս մահերի մասին հեղինակն ասել է, որ Րիմուս Լուպինն իրականում պետք է ողջ մնար: Նրան սպանելը ցավ է պատճառել հեղինակին, սակայն նա պետք է հեռանար:

«Գրքի վերջին մասում պատերազմ ենք տեսնում ու պատերազմի ամենավատ կողմն այն է, որ շատ երեխաներ մնում են առանց հայրերի ու մայրերի: Ես ուզում էի նորից ցույց տալ դա՝ հնարավոր ամենատխուր ձևով: Առաջին պատերազմում որբ մնացած այդ երեխան Հարին էր, իսկ երկրորդում արդեն՝ Լուպինի որդին (Էդուարդ Լուպինը)»:  

Ռոուլինգն ասել է նաև, որ երբեք չի մտածել Հագրիդին սպանելու մասին, քանի որ հենց սկզբից պլանավորել էր, որ Հագրիդն ինքը պետք է Հարիին գրկած հանի անտառից՝ նրա ենթադրյալ մահից հետո, և այդ պատկերն է, որ միշտ «ապահով է պահել Հագրիդին»:

«Ինձ համար այդ պատկերն անթերի էր, քանի որ Հագրիդն է Հարիին բերել կախարդանքի աշխարհ և Հագրիդն էլ նրան դուրս է հանում անտառից՝ ենթադրաբար մահացած»:

Հատվածը կարող եք դիտել 25:00-ից՝


Ի՞նչ տեսք ունի Vans-ի՝ «Հարի Փոթերի» մոտիվներով նոր հավաքածուն

Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթեր»-յան 4 նոր պատմվածք կհրատարակի

Հայտնի է «Ֆանտաստիկ գազանները 3»-ի թողարկման օրը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

«Անտաղանդները». Ֆրեյդ, Չերչիլ, Էյնշտեյն, Դիսնեյ, Ռոուլինգ

Էմմա Ուաթսոնն ասում է…

Հոգևորականներն այրել են «Հարի Փոթեր» և «Մթնշաղ» գրքերը

Դամբլդորն ու Գրինդելուոլդը սիրեկաններ են եղել. հայտարարում է Ջոան Ռոուլինգը

10 բան, որ գուցե չգիտես գրքերի մասին

Հայտնի ֆիլմերն անիմացվելուց առաջ և հետո

Ի՞նչ տեսք ունեն «Հարի Փոթերի» դերասաններն այսօր

5 ֆիլմ “Roma” ֆիլմի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնից

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [մանկապատանեկան գրականություն]

Հայտնի դերասաններն ու նրանց դուբլյորները

Ինչպիսի՞ տեսք կունենային «Հարի Փոթերի» հերոսները, եթե ժամանակակից հագնվեին

5 ֆիլմ ձմեռային թեմայով