fbpx

Հարսանեկան երեկո. 5 ֆիլմ

Կանայք տարբեր են, բայց կա մի բան, որ միավորում է իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին. սիրված և գնահատված լինելու ցանկությունն է:
Կանանց ամենահիշարժան օրն իրենց ամուսնության օրն է: Բոլոր աղջիկներն են երազում հեքիաթային հարսանիքի մասին, սակայն միշտ չէ, որ ամեն բան պլանավորվածի կամ երազածի պես է ընթանում:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում 5 ֆիլմ կանանց ամենագեղեցիկ օրվա և դրա հետևանքների մասին:

1. Լավագույն ընկերոջ հարսանիքը//Свадьба лучшего друга//My Best Friend’s Wedding, 1997

ռեժ.՝ Հոգան Պոլ Ջոն

դերերում՝ Ջուլիա Ռոբերտս, Քեմերոն Դիազ ևն

Իմաստը այն է, որ գտնես քո ամբողջ կյանքի սիրուն և որոշես, թե ինչ պետք է անես դրա հետ:
Մի քանի տարի առաջ մտերիմ ընկերներ Մայքլը և Ջուլիանան խոսք են տվել միմյանց, որ եթե մինչև 28 տարեկանը չամուսնանան այլոց հետ, ապա միմյանց հետ կամուսնանան «ստիպված»: Այս պայմանավորվածության մասին, իհարկե, նրանք մոռացել են, մինչև մի գեղեցիկ օր Մայքլը Ջուլիանային չի հայտնում ուրախալի լուրը. նա ամուսնանում է: Ջուլիանային ցնցում և տխրեցնում է այդ լուրը. մի ակնթարթում նա հասկանում է, որ անտարբեր չէ Մայքլի նկատմամբ: Կկարողանա՞ նա արդյոք խափանել Մայքլի հարսանիքը, և ինչպե՞ս այս ամենը կանրադառնա նրանց ընկերության կամ սիրո վրա:
  
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 2. Հարսանեկան իրարանցում//Свадебный переполох//The Wedding Planner, 2001

ռեժ.՝ Ադամ Շենկման

դերերրում՝ Ջենիֆեր Լոպես, Մեթյու Մակկոնահի, Ջաստին Չեմբերս, Ջուդի Գրիր ևն

Մերի Ֆիորեն հարսանիքներ  կազմակերպում. նա բանիմաց է և փորձառու, ոչինչ չի վրիպում նրա աչքից:
Մի գեղեցիկ օր Մերին հանդիպում է Սթիվին: Թվում է, թե աղջիկը գտել է իր երջանկությունը և արդեն շատ շուտով կկազմակերպի իր սեփական հարսանիքը: Սակայն Մերիի՝ երջանիկ ապագայի մասին երազանքը հօդս է ցնդում, երբ աղջիկն իմանում է, որ Սթիվը հենց այն տղամարդն է, ում հարսանիքը պետք է մոտ ապագայում կազմակերպի:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Հարսնացուի ընկերը//Друг невесты//Made of Honor, 2008

ռեժ.՝ Փոլ Վեյլանդ

դերերում՝ Պատրիկ Դեմսի, Միշել Մոնագամ, Քևին Մակկիդ ևն

Ի՞նչ է տեղի ունենում, երբ հասկանում ես, որ մտերիմ ընկերոջդ կամ ընկերուհուդ հանդեպ տածում ես զգացմունքներ, որոնք այնքան էլ ընկերական չեն:
Թոմը սիրահարված է Հաննային, միշտ սիրել է նրան, բայց նրանց հարաբերությունները ընկերականի սահմանը չեն հատել, քանի որ Թոմը միշտ վախեցել է լուրջ հարաբերություններից: Մի օր Հաննան նրան հայտնում է, որ պատրաստվում է ամուսնանալ և հրավիրում է մասնակցելու իր հարսանիքին: Այստեղ Փոլը հասկանում է, որ կխելագարվի, եթե թույլ տա իր սիրելի կնոջն ամուսնանալ ուրիշ տղամարդու հետ: Փոլը գործի է անցնում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

4. Հարսնացուների պատերազմ//Война невест//Bride Wars, 2009

ռեժ.՝ Գարի Վինիկ

դերերում՝ Էն Հեթուեյ, Քեյթ Հադսոն, Քրիս Պրատ և այլք: 

Երկու ընկերուհի: Դեռ մանկությունից նրանք երազել են, որ մի գեղեցիկ օր կամուսնանան և իրենց հարսանիքը հեքիաթի նման կլինի:
Էման հայտնում է Լիվին, որ ամուսնանում է: Լիվը չի կարողանում զսպել նախանձը և  ուրախանալ ընկերուհու համար, քանի որ նրան իր սիրելին դեռ առաջարկություն չի արել: Ամեն բան, սակայն, ավելի է վատանում, երբ Լիվի ընտրյալը վերջիվերջո առաջարկություն է անում: Լիվն էլ, Էմային վատություն անելու նպատակով, որոշում է ամուսնության համար ընտրել Էմայի հարսանիքի օրը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

5. Հարսնաքույրերը//Девичник в Вегасе//Bridesmaids, 2011

ռեժ.՝ Փոլ Ֆիգ

դերերում՝ Քրիստեն Ուիգ, Մայա Ռուդոլֆ, Ռոուզ Բիրն, Մելիսա Մաք-Քարտի ևն

Խելահեղ գույներով, սրամիտ հումորով, ապշեցուցիչ հանգուցալուծումներով այս կատագերգության կենտրոնում են մի քանի կին:
Էնիի կյանքում «սև շրջան» է, նա իրեն անհաջողակ է համարում, բայց ուրախալի լուրը նրան ոտքի է հանում. լավագույն ընկերուհին՝ Լիլիանը, ամուսնանում է: Ամեն ինչ, սակայն, այդքան հեշտ չէ. Լիլիանը հարսանիքի կազմակերպչական աշխատանքները վստահում է իր ամուսնու գործընկերոջ կնոջը՝ Հելենին: Պատկերացրեք Էնիի խանդը, երբ նա իմանում է այդ մասին. Էնին իրեն լքված և դավաճանված է զգում, և նպատակադրվում է ցույց տալ Հելենին իր տեղը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Աղբյուրը՝ kinopoisk.ru, IMDb.com, Wikipedia

5 ֆիլմ ընտանիքի մասին

5 ֆիլմ ճանապարհորդության մասին

5 սերիալ, որոնք կարող եք դիտել աշնանը

Հիլարի Սուոնքի լավագույն 5 ֆիլմերը

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում. մաս 3

Ջենիֆեր Լոպեսն ասում է…

Քիչ հայտնի լուսանկարների շարք Ջուլիա Ռոբերտսից

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 3

Հայտնի են MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության անվանակարգերում առաջադրված աստղերը

Հունիսին թողարկվող լավագույն ֆիլմերը

Maroon 5-ի նոր տեսահոլովակը լի է հայտնի աստղերով

Աստղերը սրբերի տեսքով. Met Gala 2018-ի յուրահատուկ լուքերը

Ջեյմս Մաքէվոյի 5 լավագույն ֆիլմերը

Ինչպիսի՞ տեսք են ունեցել հայտնիները դպրոցում (լուսանկարներ)

Վերհիշենք 90-ականնների լավագույն հիթերը

Ջենիֆեր Լոպեսը «ճախրում» է նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)