fbpx

Հարսանեկան լուսանկարներ, որոնք մնացին պատմության մեջ

Հայտնիների ամուսնություններին սովորաբար թերահավատորեն է վերաբերվում հանրությունը: Աստղերի համար ամուր ընտանեկան հարաբերություններ պահպանելը իսկապես շատ բարդ է: Այդպես եղել է միշտ:

Այստեղ լուսանկարներ են այն հայտնիներից, որոնք իրենց ստացված ու չստացված անձնական հարաբերություններով մնացել են պատմության մեջ, դառնալով արվեստի ու մշակույթի մի մասը:

Elizabeth Taylor  և Conrad Hilton

Ամերիկացի դերասանուհի Elizabeth Taylor-ի առաջին ամուսնությունը Hilton հյուրանոցների սեփականատեր Conrad Hilton-ի հետ էր 1950 թվականին: Նրանց ամուսնությունը չնայած տևեց 9 ամիս, բայց զույգի գեղեցիկ հարսանիքի մասին քննարկվեց տարիներ շարունակ: Taylor-ի հարսանեկան զգեստի հեղինակը ամերիկացի հագուստի դիզայներ Helen Rose-ն էր:

Frank Sinatra և Ava Gardner 1951թ.

Ամերիկացի դերասանուհի Ava Gardner-ի ողջ կյանքի սերը եղավ ամերիկացի երգիչ Frank Sinatra-ն: Զույգն ապրում էր Կալիֆորնիայի Palm Springs քաղաքի իր խենթ բնակարանում, որը հայտնի էր դաշնամուրի ձև ունեցող մեծ լողավազանով, սակայն նույնիսկ այդպիսի պայմանները չկարողացան պահպանել Sinatra-ի ու Gardner-ի սերը: Աստղային հարաբերությունները տևեցին 6 տարի:

Jacqueline Bouvier  և John F. Kennedy 1953թ.

Էլ ո՞վ, եթե ոչ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահի կին Jacqueline Bouvier-ը պետք է կրեր 25 մետրանոց մետաքսե հարսանեկան զգեստ: Խելահեղ հագուստը կրկին հեղինակել էր դիզայներ Helen Rose-ն, որը, ինչպես տեսնում եք, այդ տարիներին ամենապահանջված դիզայներներից էր: Հագուստը կարվեց 6 շաբաթում, իհարկե արժեր այդքան սպասել:

Audrey Hepburn և Mel Ferrer 1954թ.

Բրիտանացի դերասանուհի Audrey Hepburn-ի առաջին ամուսնությունը ամերիկացի դերասան Mel Ferrer-ի հետ էր 1954թվականին: Audrey-ին այդ օրը որոշել էր ներկայանալ բալետի պարուհու կերպարով, իսկ ահա հագուստը ֆրանսիական շքեղ նորաձևության տներից մեկից՝ Balmain-ից էր:

Robert Wagner և Natalie Wood 1957.

Դերասան Robert Wagner-ն ու դերասանուհի Natalie Wood-ը ամուսնացան երկու անգամ: Առաջինը՝ 1957 թվականին էր, երբ Wood-ը ընդամենը 19 տարեկան էր: Դերասանների առաջին ամուսնությունը տևեց 5 տարի: 1972-ին զույգը բաժանվեց: Կարճատև ամուսնալուծությունից հետո դերասանները հասկացան, որ իրարից անջատ չեն կարող ապրել:

George Harrison և Patti Boyd 1966թ.

The Beatles խմբի կիթառահար George Harrison-ի և բրիտանացի մոդել Patti Boyd-ի հարսանեկան արարողությունը ոչ սովորական էր: Մոդելը հրաժարվել էր ճերմակ հարսանեկան զգեստից և ներկայացել սև կոստյումով նմանվելով Harrison-ին: Patti-ն դարձավ միաժամանակ երկու մեծությունների մուսան՝ սկզբում George Harrison-ի, այնուհետև Eric Clapton-ի: Ինչևէ, այս ամուսնությունից մնաց նաև The Beatles-ի “Something” ,”I Need You,” երգերը և Eric Clapton-ի հայտնի “Layla” երգը, որի ոգեշնչման աղբյուրը հենց մոդելն էր:

Priscilla Beaulieu և Elvis Presley 1967թ.

Priscilla-ն 14 տարեկան էր, երբ առաջին անգամ հանդիպեց Elvis-ին, իհարկե երաժիշտը ստիպված եղավ իր սիրուն սպասել շուրջ 8 տարի: Երբ աղջիկը դարձավ 22 տարեկան, Elvis-ը ամուսնության առաջարկ արեց: Priscilla-ն չդիմեց ոչ մի նորաձևության տան և ոչ էլ անհատ դիզայերի, իր հարսանեկան զգեստը կարեց իր ձեռքով:

Julio Iglesias և Isabel Preysler 1971թ.

Ինչպես ասում են, պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ահա և Enrique Iglesias-ի ծնողները: Julio Iglesias-ը և Isabel Preysler-ն ամուսնացան Մանիլայում 1971 թվականին: Զույգը համատեղ կյանքի ընթացքում հասցրեց ունենալ 3 երեխա, որից մեկը հայտնի երգիչ Enrique-ն է:


Ֆաբիո Վիալեի «Կենդանի» մարմարե քանդակները

«Այրվող մարդ» ամենահեղինակավոր արվեստի միջոցառման լուսանկարները

Ստորջրյա թանգարան Մալդիվներում

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [25]

Լքված վայրերի գեղեցկությունը Էկվադորաբնակ լուսանկարչի աշխատանքներում

Օնլայն ցուցահանդես Ֆրիդա Կալոյի քիչ հայտնի նկարներով և ոչ միայն

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [23]

Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին

Արվեստը քո սմարթֆոնում

«Փոքրիկ իշխանը». Արտասովոր ֆոտոնախագիծ LEGO կոնստրուկտորներով

Մեծանուն գրողները Ալեքսանդր Շիրվանզադեի մասին

10 ամենագեղեցիկ գրադարաններն ամբողջ աշխարհում

Աստղային փառք ու քաղաքականություն. 6 մարդ, որոնք կարողանում են համատեղել դրանք

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [21]

Ալեքսանդր Դյուման ասել է . . .

5 երևանյան քանդակ, որոնց հեղինակին պետք է ճանաչել