Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Hulu-ն թողարկել է “Untouchable” դոկումենտալ ֆիլմի թրեյլերը, որը պատմում է Հարվի Վայնշտեյնի աղմկահարույց գործի մասին: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների մեջ: Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են պրոդյուսերի զոհերը, որոնց թվում են դերասանուհիներ Ռոզաննա Արքեթը, Պաս դե լա Ուերտան, Էրիկա Ռոզենբաումը և այլ հայտնիներ:

Ֆիլմի ռեժիսորն է Ուրսուլա Մաքֆարլեյնը, իսկ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ «Սանդենս» կինոփառատոնի շրջանակում հունվարին: Արդեն սեպտեմբերին ֆիլմը կհայտնվի Hulu-ում:

Հիշեցնենք, որ Վայնշտեյնի դեմ մեղադրանքները մեծ աղմուկ հանեցին նախորդ տարվա մայիսին: Դրանից մի քանի օր առաջ պրոդյուսերն ինքնակամ հանձնվել է ոստիկաններին: Վայնշտեյնի դեմ մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոնդոնում և Լոս Անջելեսում:

2019 թ. Վայնշտեյնը համաձայնվել է վճարել 44 000 000 դոլար բոլոր այն կանանց, որոնց հանդեպ ոտնձգություն է թույլ տվել:

Պրոդյուսերի դատը նախատեսվում է սեպտեմբերին:

Աղբյուր՝ hollywood reporter


Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Նոր սերիալներ. 2020

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Նոր տվյալներ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից

Եթե ցանկանում եք հայտնվել Ուես Անդերսոնի ֆիլմերում, ապա այս ակնոցը ձեզ համար է

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա

Ատրճանակը, որով ինքնասպան է եղել Վան Գոգն աճուրդի կհանվի

«Գահերի խաղի» աստղ Սոֆը Թըրները կարող է մարմնավորել Բոյ Ջորջին