Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Այսօրվա հոլիվուդյան իրականության և լրատվամիջոցների ամենաքննարկվող սուբյեկտ է դարձել Հարվի Վայնշտեյնը, որը նախօրեին դատապարտվեց 23 տարվա ազատազրկման առաջին աստիճանի ծանրության սեքսուալ ոտնձգությունների և երրորդ աստիճանի ծանրության բռանաբարությունների համար:

Երբ դատավորը կարդաց երդվյալ ատենակալների վճիռը, նախկին պրոդյուսերը հաշվանդամների համար նախատեսված անվասալյակում էր, որն, ըստ նրա փաստաբանական խմբի, մեղմացնելու էր դատարանի վերաբերմունքը․․․ Բայց սա իրականում ոչ մի ազդեցություն չունեցավ: Իսկ ինչ վերաբերում է մեղադրող կողմին՝ նրանք մինչև վերջ պնդում էին, որ Վայնշտեյնը պետք է արժանանա հասանելի պատժի՝ այն է 29 տարվա ազատազրկման…

Իսկ ինչի՞ց սկսվեց այս ամենը, ո՞րն էր պատճառը, և վերջապես ինչու՞ սեքսուալ բռնության և ոտնձգության ենթարկված կանայք, որոնց թիվն ի դեպ անցնում է 80-ը, նոր-նոր սկսեցին խոստովանել իրանց հանդեպ սեքսուալ ոտնձգությունների մասին: Ահա և պարզենք…

Հեռավոր 1979 թվականին Վայնշտեյն եղբայրները՝ Հարվին և Բոբը, իրենց ծնողների՝ Միրիամի և Մաքի պատվին հիմնում են աշխարհով մեկ հայտնի Miramax ընկերությունը: Հետագայում ընկերությունը մեծ թափով զարգանալով և բազմաթիվ նախագծեր ունենալով՝ հաջողություններ է գրանցում և գրավում է Walt Disney ստուդիայի ուշադրությունը: Արդյունքում անմիցիոն գիգանտը գնում է Miramax-ը, որի շնորհիվ էլ ընկերությունը սկսում է էլ ավելի մեծամասշտաբ նախագծեր իրականացնել:

Ասում են, որ 90-ականներին Հարվի Վայնշտեյնը բավականին մեծ ազդեցություն է ունեցել կիոնարդյունաբերության վրա: Նա կարողանում էր ճիշտ կապերի շնորհիվ իր ընկերության ֆիլմերն առաջ տանել, ավելին՝ առաջադրել Օսկարի, և էլ ավելին՝ այնպես անել, որ այդ ֆիլմերն Օսկարի արժանանային. նա հանդիպումներ էր կազմակերպում կինոակադեմիայի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում ֆիլմերի ու դերասանների ճակատագրերն էին քննարկվում: Այդ հայտնի ֆիլմերից կարող ենք առանձնացնել մի քանի անուն, որպեսզի պարզ լինի նրա ազդեցության բարձր ցուցանիշը: Տարանտինոյի Pulp Fiction/Криминальное чтиво, The English Patient/Английский пациент, La vita è bella/Жизнь прекрасна, The King’s Speech/Король говорит և այլն: Սրանք իրականում այնպեսի ազդեցիկ ֆիլմեր են, որ իհարկե չենք կարող միանշնակ ասել, որ միայն Miramax-ի համապատասպան լծակների հետ աշխատելու շնորհիվ են արժանացել մրցանակների և ուշադրության: Բայց փաստը մնում է փաստ, որ Վայնշտեյնն ազդեցություն է ունեցել այս ֆիլմերի ճակատագրերի վրա:

Սա կարիերայի մասին: Հիմա անդրադառնանք նրան որպես գործատու:

Հայտնի է, որ Miramax-ի աշխատակիցների համար բավականին դժվար է եղել հարմարվել այս եղբայրների տնօրինության տակ գործունեություն ծավալել: Բանը հասել է նրան, որ նրանք խմբակային հայց են ներկայացրել դատարան՝ աշխատանքային ծանր պայմաններից ելնելով: Ասում են, որ նրանք զրկված են եղել տարրական իրավունքներից, ասենք աբսուրդը հասել է այն բանի, որ առանց վերևներին զգուշացնելու նույնիսկ պետքարանից չեն օգտվել…

Սա էլ այսպես:

Հիմա անցնենք թերևս ամենահետաքրքիր և հիմնական թեմային: Ինչու՞ էր Հարվի Վայնշտեյնն այդքան հիվանդագին վերաբերում երիտասարդ դերասանուհիներին և ինչու՞ էին գործնական հանդիպումներն անցկացնում հյուրանոցների համարներում…

Նրա զոհերը, որոնց ցանկում կարել ենք գտնել Գվինեթ Փելթրոու, Անջելինա Ջոլի և Էշլի Ջադ անունները, այն ժամանակ շատ երիտասարդ էին: Ասենք օրինակ «Էմմա» ֆիլմում նկարահանվող 20 ամյա Գվինեթ Փելթրոուին Հարվին առաջարկել է մերսում անել, կամ նայել թե ինչպես է նա լոգանք ընդունում: Ասում են, որ այս գործին խառնվել է  նաև Բրեդ Փիթը, որն այն ժամանակ Գվինեթի բոյֆրենդն էր: Նա զգուշացրել է Հարվի Վայնշտեյնին, որ այլևս չփորձի նմանատիպ քայլերի դիմել: Փիթը երևի միակ տղամարդն է եղել ամբողջ Հոլիվուդում, ում խոսքը տեղ է հասել, բայց միայն Գվինեթի Փելթրոուի մասով:

Գվինոթ Փելթրոուն «Էմմա» ֆիլմում

Անմասն այս ամենից չի մնացել Փիթի մյուս սիրելին՝ Անջելինա Ջոլին: Վերոհիշյալ հնարքները պրոդյուսերը իրականցրել է Ջոլիի հետ Playing by Heart/Превратности любви ֆիլմի շարջանակներում:

Իսկ ահա Էշլի Ջադը պատմում է, որ 20 տարի առաջ Հարվի Վայնշտեյնը նրան հրավիրում է գործնական նախաճաշի: Բայց պայմանավորվածության փոխարեն՝ նրան դիմավորում է հյուրանոցում խալաթով և ցուցաբերում է անհարիր պահվածք՝ սեքսուալ ոտնձգությունների տեսքով: Հատկանշական է, որ պրոդյուսերն առանձնապես չէր փայլում հնարամտությամբ և բոլորին գրեթե նույն սցենարի տակ էր ընդունում և ճանապարհում, նույն հյուրանոցներն էր ընտրում, նույն համարները: Եվ երբ բացվում է այս ոտնձգությունների կծիկը, շատ մանրամասներ են ջրի երես դուրս գալիս. նա բոլորվին չէր սահմանափակվում լոգանք ընդունելով, ստիպում էր երիտասարդ կանանց անալ սեքսով և ձեռնաշարժությամբ զբաղվել…

Անջելինա Ջոլին Playing by Heart/Превратности любви ֆիլմում

Բայց իհարկե հենց այստեղ հարց է առաջանում: Ինչու՞ էին այդ կանայք այդքան տարի լռում: Ինչու՞ չէին բարձրաձայնում այս ոտնձգությունների մասին, ասենք նույն 20 տարի առաջ: Պատասխանը թերևս շատ պարզ է: Նրանք երիտասարդ էին, սկսնակ և կորցնելու շատ բան ունեին: Ո՞վ կհավատար նրանց, երբ խոսքը գնում էր այդպիսի հայնտի հեղինակության մասին, ինչպիսին  Miramax-ի տեր ու տիրական Հարվի Վայնշտեյնն է: Ոչ ոք: Թերևս միայն Ջոլին կարողացավ նրա հետ այլևս չառնչվել, քանի որ արդեն զգացել էր սեփական մաշկի վրա փորձության գինը: Նա խոստովանել է լրատվամիջոցներին, այդ օրվանից ի վեր նա կտրականապես հրաժարվել է աշխատել Վայնշտեյնի հետ:

Իսկ ընտանիքը…

41 ամյա Ջորջիանա Չապմենը՝ Վայնշտեյնի կինը, խոստովանել է, որ բաժանվում է ամուսնուց՝ իր հետ վերցնելով երկու երխաներին: Նշենք, որ սա Վայնշտեյնի երկրորդ ամուսնությունն է: Առաջին ամուսնությունից նա ունի 3 աղջիկ:

Ի դեպ, օրեր առաջ նրանցից մեկը զանգահարել է ոստիկանություն և տեղեկացրել, որ հայրը սուիցիդալ հակումներ ունի:

Հ.Գ.

Ժամանակին Ռոման Պոլանսկին մի միջադեպի պատճառով վերջնական զրկվեց  ԱՄՆ-ում ֆիլմ նկարահանելու իրավունքից: Դա հեռավոր 1977 թվականն էր: Ռեժիսորը սեռական ոտնձգություն էր ցուցաբերել անչափահաս աղջկա նկատմամբ:

Այսպես, թե այնպես Հարվի Վայնշտեյնի կյանքն ու կարիերան ավելի վատ դասավորվեցին. ԱՄՆ-ում արդեն վաճառվում են շապիկներ, որնոց վրա մեծատառերով գրված է.

 «R.I.P Harvey Weinstein»…

Կարդացեք նաև՝


Քըրք Դուգլասի ժառանգությունը

Մի լուսանկարի պատմություն…

Ամենացածր դիտումների մասին…

Մի լուսանկարի պատմություն

Հոակին Ֆինիքսի ելույթին արձագանքեցին…

Մերիլին Մոնրո

Օսկար 2020

Բրեդ Փիթի բացակայությունը նկատեցին բոլորը

Չարլզ Բուկովսկի

Սպիտակ տուն

Մարտին Լյութեր Քինգ…

Netflix-ի հետքերով…

Օսկարի հավակնորդները հայտարարված են

Հոլիվուդյան տղամարդիկ, որ նման են Disney-ի հերոսներին

10 փաստ Լոս Անջելեսի հայերի մասին

Ալյասկա. ռուսկան տարածքից ամերիկյան նահանգ…