Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այսօր առանձնացրել ենք 3 ֆիլմ կամ սերիալ, որտեղ գլխավոր հերոսը հասարակ մարդուց դառնում է երկրի ղեկավար… որքան էլ այս երևույթը անիրական է թվում, կյանքը ցույց է տալիս, որ այդպես լինում է…
Սերիալի սյուժեն պատմության ուսուցիչ Վասիլի Պետրովիչ Գոլոբորոդկոյի մասին է, որը մի օր կորցնում է իր համբերությունն ու ոչ պատշաճ կերպով իր գործընկերոջն է արտահայտում կուտակված զայրույթը՝ շրջակա իրականության մասին: Նրա դասարանի աշակերտը գաղտնի նկարում է այդ երկխոսությունը և տեղադրում է համացանցում, տեսանյութը հավաքում է միլլիոնավոր դիտումներ: Գոլոբորոդկոն դառնում է շատ հայտնի. աշակերտները նրան համոզում են, որ վերջինս իր թեկնածությունն առաջադրի առաջիկա նախագահական ընտրություններում, մի շարք քաղաքացիներ էլ անհրաժեշտ գումար են հավաքում՝ թեկնածության գրանցման համար: Առավոտյան՝ ընտրություններից հետո, վարչապետի ավտոմեքենան ժամանում է սովորական կիևվյան մի բնակարան, որը գտնվում էր Դարնիցում. այդտեղ էր բնակվում մի հասարակ, ամուսնալուծված ուսուցչ, որին սպասում էր երկրի ղեկավարի աթոռը:
Հետաքրքիր է, որ 2015 թվականին նկարահանված սերիալում դերասան Վլադիմիր Զելենսկին մարմնավորում է պատմության ուսուցչի կերպարը, որը հետո դառնում է Ուկրաինայի նախագահ: Չորս տարի անց սերիալը իրականություն դարձավ. Վլադիմիր Զելենսկին 2019 թվականին ընտրվեց Ուկրաինայի նախագահ՝ ստանալով ընտրողների ձայների 70 տոկոսը:
Քաղաքական երգիծանքի ասպարեզում հաջողության հասած կոմիկը, որոշում է արմատապես փոխել իր կյանքն ու իր թեկնածությունն առաջադրում առաջիկա նախագահական ընտրություններում… շատ անսպասելիորեն նա հաղթում է: Սա իսկական սենսացիա է դառնում աշխարհի համար: Որոշ ժամանակ անցմի ծրագրավորող աղջիկ հայտնաբերում է բացթողում՝ քվեարկության համակարգում, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ մեր հերոսը դառնա պետության ղեկավար: Նա փորձում է դիմադրություն ցույց տալ նորանշանակ նախագահին, բայց շուտով … աղջիկը, մինչև ականջների ծայրը, սիրահարվում է պետության ղեկավարին:
Ֆիլմի գլխավոր հերոսը կրթությամբ լրագրող Գրիգոր Աստվածատրյանն է, որն աշխատում է որպես բարմեն, սակայն սիրելիի՝ մանկաբույժ և բնապահպան Լիլիթի խնդրանքով ռեպորտաժ է նկարում ակտիվիստների մասին։ Նա սիրում է բողոքել ամեն ինչից և ամեն ինչում մեղադրել շրջապատող մարդկանց։ Մի օր նա արթնանում է Հայաստանի նախագահի պաշտոնում և հնարավորություն ստանում իրագործելու իր բոլոր մտահղացումները, բայց նաև կորցնում է իր սիրելիին։ Որոշումների իրագործման ճանապարհին Գրիգորը պետք է կրկին գրավի սիրելիի սիրտը և բացահայտի դավադրությունը՝ պետության դեմ…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո