Հաստատվել է՝ Օսթին Բաթլերը կմարմնավորի Էլվիս Փրեսլիին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հաստատվել է՝ Օսթին Բաթլերը կմարմնավորի Էլվիս Փրեսլիին

Էլվիս Փրեսլիի դերասանը վերջապես ընտրված է:

Ինչպես արդեն գրել էինք՝ «Մուլեն Ռուժ»/«Moulin Rouge» և «Մեծն Գեթսբի»/«Great Gatsby» ֆիլմերի ռեժիսոր Բազ Լուրմանը հայտնի երաժիշտ ու դերասան Էլվիս Փրեսլիի և նրա մենեջեր Քոլոնել Թոմ Փարքերի մասին կենսագրական ֆիլմ է նկարահանում:

Փրեսլիին ֆիլմում մարմնավորելու համար ռեժիսորը պետք է ընտրություն կատարեր Էնսել Էլգորթի, Մայլզ Թելլերի, Օսթին Բաթլերի և Հարի Սթայլզի միջև: Երկու շաբաթ անց որոշումը վերջապես կայացվել է՝ Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի Օսթին Բաթլերը: Variety-ն հայտնում է, որ դերասանը ստացել է դերը դիմահարդարման ու վարսահարդարման մեկ շաբաթ տևած փորձերից հետո:

27-ամյա դերասանը հայտնի է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում»/«Once Upon a Time In Hollywood» և Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մեռնում»/«The Dead Don’t Die» ֆիլմերով, ինչպես նաև «Քերրիի օրագրերը»/«The Carrie Diaries» սերիալով:

Նշենք, որ մենեջեր Փարքերի դերն արդեն ստանձնել է Թոմ Հենքսը: Նկարահանումները կսկսեն 2020թ.-ի սկզբում:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Թոմ Հենքսի մտքերից. ուրախության, նիհարելու և դերասանական էտապների մասին

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

Հայտնիներն ու ծովափը. Լուսանկարներ, որոնք Ձեզ հանգստի կուղարկեն

Էլվիս Փրեսլիի՝ նախքան լեգենդ դառնալն արված լուսանկարները

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Դիտել հունիսին կինոթատրոնում

Էլվիս Փրեսլին ասում է…

Մի երգի պատմություն. «Black Velvet»

1970-ականներ. Աստղերի ետնաբեմյան արկածները

Ռոքնռոլի պատմության ամենակրքոտ համբույրներից մեկը. Էլվիս Փրեսլի և Բարբարա Գրեյ

Հայտնի մարդկանց՝ 2019թ.-ի Վալենտին-յան հրապարակումները

5 անիմացիոն ֆիլմ, որ կարող եք դիտել ձմռանը

Սթիվեն Սփիլբերգի լավագույն 5 ֆիլմերը