fbpx

Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրականից

Ես ունեի ամեն ինչ. մեծ ու լուսավոր սենյակ, անձնական լոգասենյակ, որտեղ կարելի էր լոգանք ընդունել ամեն-ամեն օր…
Եվ, եթե չէիր ալարում հանվել և հագնվել, կարող էիր լողանալ օրական 10 և ավել անգամ:
Ես ունեի ծառա,  շա՜տ ուտելիք, խմիչք և զվարճանքներ:
Ես ունեի ամեն ինչ, բացի մի բանից՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻ՜Ց…
Իրականում այն ժամանակ այդքան էլ չէի զգում դրա կարիքը:
Դուք կարող եք ինձ քննադատել… Որքան ուզեք…
Հա՜, ես իսկապես ապրում էի
Բալզանի տանը և նրա հաշվին:

Ես քնում էի նրա հետ, վայելում Փարիզը, ձի քշում…
Ես հագնվում էի նրա փողերով, բայց չէի սիրում նրան:
Իրականում նա էլ ինձ չէր սիրում…
Ես նրա համար ուղղակի ընկեր էի, սիրուհի՜…

Մեկ-մեկ սիրունիկ, հաճախ զվարճալի մեկը, որն ունի միայն իրեն հատուկ հմայք…
Խաղալի՞ք…
Գուցե…
Բայց ես այնքա՜ն էի հանգստություն ուզում, գոնե շատ քիչ, թեկուզ շատ կարճ…
Ուզում էի ինձ ալարկոտ մեկը զգալ, որին երես են տալիս,
Որը չի մտածում՝ որտեղից կարող է գումար գտնել, երբ հաճախորդները հանգստի են մեկնել…
Որը չի մտածում՝ ինչպես վճարել սենյակի վարձն ու ինչպես խնայել, որ կարողանա զգեստ ստեղծելու համար մի շատ սովորական կտոր գնել:
Դեռ երեկ ես մանկատան երեխա էի, որի համար ոչ ոք չէր վճարում:
Իսկ այսօր…
Այսօր ես ապրում էի XVII դարի՝ հսկայական պատուհաններով դղյակում:
Ես գրեթե մի ամբողջ օր պառկում էի ահռելի մահճակալի վրա, որի կողքին սուրճով լի սեղան էր:
Իսկ սենյակումս շրջում էի Բալզանի մետաքսե գիշերազգեստով:
Բալզանն ասում էր.
-Կյանքումս քեզ նման ալարկոտի չեմ հանդիպել… Իսկ ինձ ասում էին՝ աշխատասեր ես, ջանասե՜ր:
Ես պատասխանում էի.
– Բախտդ չի բերել, ինձ այն պահին ես հանդիպել, երբ որոշել եմ հանգստանա՜լ…
Հանգստանալ բոլոր անցած տարիների փոխարեն:
Նա հարցրեց՝ երկա՞ր եմ պատրաստվում հանգստանալ, և ներսումս ամեն ինչ սառչեց…
Կարծեցի՝ ինձ դուրս կհրավիրի:
Բայց Բալզանի աչքերը ժպտում էին…
Նա սիրում էր ծաղրել:
«Ինչ-որ մեկն ուզում էր ձի քշել սովորել»:- ասաց Բալզանը:
Ես քնքշորեն շրջվեցի նրա կողմն ու ասացի.
– Անպայման, միայն մի փոքր էլ եմ ուզում պառկել:
Եվ, ամեն դեպքում, ես ինձ սիրեկանի հաշվին ապրող թեթևաբարո կին չէի համարում…
Ես թանկ հյուր էի Բալզանի դղյակում, որը երբեմն քնում էր նրա հետ և փոխարենը ոչինչ չէր պահանջում:
Ահա թե ինչը չէր թողնում, որ ինձ նվաստացած զգայի.
Բալզանն ինձ ոչինչ չէր նվիրում:
Անսովոր մի բան էր, քանի որ բոլոր սիրուհիներն անմիջապես ակնարկում էին թանկարժեք նվերներ գնել…
Իսկ ես՝ ոչ…

 

Թարգմանությունը՝ VNews-ի

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Հավերժ սիրուհին. Կոկո Շանել

Կոկո Շանելն ասել է…

Կոկո Շանելի բացառիկ լուսանկարները

 


Շանել, Պո ․․․ [պատմության մեծանուն որբերը]

Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

QUIZ. Գուշակի՛ր գիրքը կարճ նկարագրությունից

3 սոնետ Շեքսպիրից

Հունական դիցաբանություն. Աքիլլես

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Պաուլու Կոելյու՝ «Մատիտի մասին»

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված

Հովհաննես Շիրազ. 5 բանաստեղծություն

Հավերժ քոնը [հատված վեպից]

Կոկո Շանելի բացառիկ լուսանկարները