Հատված Օդրի Հեփբըրնի ինքնակենսագրականից - VNews

Հատված Օդրի Հեփբըրնի ինքնակենսագրականից

portrait of audrey hepburn for sabrina 1954 1719038 7545a4a8b7c446ebbf5861f87f2474ec - Հատված Օդրի Հեփբըրնի ինքնակենսագրականից

Երեք ամիս և մի ամբո՜ղջ կյանք…

– Ինձ որքա՞ն է մնում ապրելու…
Միաժամանակ փորձում էի այս ամենը հնարավորինս հանգիստ ձայնով ասել…
Ի վերջո բժիշկը ոչնչում մեղավոր չէր, իսկ հիստերիայի նոպաներն ավելի քան անիմաստ էին…
Ես այս պատերազմում պարտվող դուրս եկա…
– Երեք ամսից ոչ ավել… Ցավում եմ… Չորրորդ ստադիա… Ոչինչ չենք կարող անել… Ոչ ոք չի կարող…
– Երեք ամիսն այնքա՜ն քիչ է, պետք է շտապել, պետք է հասցնել:
– Ի՞նչ հասցնել, մադա՛մ:
– Պետք է հասցնեմ վերհիշել ողջ կյանքս, բժի՛շկ: Ես հիասքանչ կյանք եմ ունեցել, ես այնքա՜ն տաղանդավոր մարդկանց եմ հանդիպել…
Երեք ամիսն իրոք շա՜տ քիչ է, որ հասցնեմ նրանց բոլորին հատ-հատ հիշել: Ես նրանցից այնքա՜ն շնորհակալ եմ:
Բայց, եթե Դուք միայն երեք ամիս եք խոստանում, ես պետք է շտապեմ, չեմ կարող ժամանակ կորցնել:
Ես սրտանց ժպտացի, լայն, բայց…
Բայց ի պատասխան տխուր ժպիտ ստացա:
Ես իրոք շատերին պետք է հիշեմ, և գոնե մտովի շնորհակալություն հայտնեմ:
Մի՞թե հնարավոր է կյանքի վերջին ժամերն անցկացնել առանց որդիներիս, Ռոբի և ընկերներիս մասին մտածելու:
Առանց մտածելու բոլոր նրանց մասին, հանուն որոնց այդքա՜ն երկար շրջել եմ աշխարհով մեկ:
Ես իսկապես երջանիկ եմ եղել, և հիմա՝ գնալուցս առաջ, շատ եմ ուզում մեկ անգամ էլ վերապրել և զգալ այդ բոլոր հրաշալի պահերը:
Ես հաստատ կկարողանամ…
Հա՛, երեք ամիսը մի ամբողջ կյանք վերապրելու համար չնչին մի բան է թվում,
Բայց ես կկարողանամ:
Պարզվեց՝ վիրահատությունն անիմաստ էր,
Միակ բանը, որ այն կարողացավ փոխել, կյանքս մի փոքր էլ երկարացնելն էր:
Այն ինձ մի քիչ էլ ժամանակ նվիրեց,  որ հասցնեմ պարտքերս վերադարձնել…
Ես պարտք եմ բոլոր նրանց, ովքեր ապրել և սիրել են ինձ և նրանց, ովքեր գնալուցս հետո էլ են ապրելու…
Հուսամ՝ առողջ ու երջանիկ:

 

Թարգմանությունը՝ VNews-ի

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից

Էդիթ Պիաֆ. իմ կյանքը [հատված ինքնակենսագրականից]

Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրականից


Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա

Օդրի Հեփբըրնի՝ 70-ականներին արված լուսանկարները

Օդրի Հեփբըրն և Յուբեր դը Ժիվանշի. մուսայի և մաեստրոյի պատմությունը լուսանկարներով

Երիտասարդ Օդրի Հեփբըրնի բացառիկ լուսանկարները

Ի՞նչ բնակարաններում են ապրել հայտնիները. Օդրի Հեփբըրն

Հայտնիներն իրենց հեծանիվների հետ (լուսանկարներ)

Կադրեր, որոնք մնացել են տեսախցիկի մյուս կողմում

Pitchfork-ի լրագրողը գիրք կհեղինակի Քենդրիկ Լամարի մասին

Հայ, որը լուսանկարել է Չերչիլին, Հեմինգուեյին, Պիկասոյին, Մայր Թերեզային և այլոց

Օդրի Հեփբըրնն ասել է…

10 ֆիլմ, որ էկրանավորվել են մեր սիրելի գրքերի հիման վրա

Հայտնի մարդիկ և նրանց ընտանի կենդանիները. ֆոտոշարք

«Բամբասկոտը» 10 տարեկան է. 15 փաստ հեռուստասերիալի մասին

11 դերասանուհիներ, որոնք սկզբում եղել են բալետի պարուհիներ