Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մեր օրերում Մերիլին Մոնրոն կլիներ Instagram-ի աստղ…
Նա սիրում էր ֆոտոխցիկը, իսկ ֆոտոխցիկը՝ նրան: Մերիլինի լուսանկարները նայելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրան միշտ ինչ-որ հերթական սիրեկան է լուսանկարել, որովհետև միայն սիրեկանին կամ գոնե սիրելի տղամարդուն կարելի է այդպիսի աչքերով նայել…
Եթե նա կենդանի լիներ, խորհոււրդ կտար մեր ինսագրամայահայուհիներին՝ ինչպես լուսանկարվել կամ սելֆի անել, որ հնարավորինս շատ լայքեր հավաքել կամ գոնե մի քիչ բնական ու միաժամանակ կանացի երևալ:
Շրթուքներ, որոնք Մոնրոն սովորաբար մեծացնում էր մատիտի և վազելինի օգնությամբ: Նա լուսանկարվում էր ուսերը փոքր-ինչ առաջ բերած՝ միշտ ընդգծելով կնոջ մարմնի ամենագեղեցիկ մասը՝ վիզը: Ու այս ամենն անել այնքան բնական, որ գռեհկության և անճաշակություն չթվա:
Ի դեպ, Մոնրոն կարծում էր, որ արցունքները գայթակղում են նույնքան, որքան ժպիտը. Արթուր Միլլերը՝ Մոնրոյի երրորդ ամուսինը, ծանոթացել էր նրա հետ, երբ վերջինս նկարահանման հրապարակում լաց լինելիս է եղել՝ տեղեկնալով ընկերուհու մահվան մասին: Հենց այսպիսին էր Մոնրոն գերել ապագա ամուսնուն: Իսկ հետագայում գրողն ինքն էր Մոնրոյին հասցնում լացի…
Իսկ կո՞ւրծքը…
Հոլիվուդում կարծում էին, որ նրա կուրծքը բնական չէ: Մոնրոն մի օր նկարահանման ժամանակ լսում է այդ բամբասանքը ու հանկարծակի քանդում վերնաշապիկի կոճակները: Այդ օրվանից հետո ամբողջ Հոլիվուդը քննարկում էր նրա «գործարանային» կուրծքը:
Իր գաղտնի սիրեկանի՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի 45-ամյակի տարեդարձին Մոնրոն ներկա գտնվեց ու այլևս չմոռացվեց: Նա փաթաթվել էր սպիտակ մուշտակի մեջ:
Եթե ժամանալուն պես հաներ այդ մուշտակը, գուցե նրան ներս չթողնեին, քանի որ ելույթի ժամանակ Մերիլինը դերասանի վարպետությամբ հանելով մուշտակը՝ ցուցադրեց իր թափանցիկ զգեստի տակ «թաքցրած» ամբողջովին մերկ մարմինը…
Այս օրվանից 3 ամիս անց՝ Մերիլին Մոնրոն վախճանվեց: Ինքանասպա՞ն եղավ, թե՞ սպանեցին… Այդպես էլ չբացահայտվեց այս հավերժ կանացի, հավերժ բնական ու սեքսուալ կնոջ մահը:
Իսկ նա ընդամենը 36 տարական էր…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո