fbpx

Լրացուցիչ

Հավերժ սիրուհին. Կոկո Շանել

կոկո շանել

Կոկոն

Գաբրիել Շանելի մայրը մահացել եր, երբ աղջնակը 12 տարեկան էր: Հայրը նրան և քույրերին եկեղեցուն կից գիշերօթիկ էր տեղափոխել: Հենց այդ տարիքից էլ Կոկոն որոշում է՝ ինքը մեծ հաջողությունների է հասնելու: Սակայն կանայք 20-րդ դարասկզբին այնքան էլ շատ հնարավորություններ չունեին սեփական տաղանդի կամ հմտությունների շնորհիվ հաջողության հասնել: Մնում էր տղամարդու օգնությանը դիմել, ավելի ճիշտ՝ նրանց փողերի: Այսպես էլ Կոկոյի կյանքում հայտնվում է Էտեն դե Բալզանը: Կոկոն դառնում է նրա սիրուհին և երբեմն հանդուժում վատ վերաբերմունքը, ստորացումներն և երբեմն վայելում սիրո պոռթկումներն ու փողը: Գուցե այդպես երկար շարունակվեր, եթե չհայտնվեր նա…

Ամեն բան մեր ձեռքերում է, այդ պատճառով էլ երբեք պետք չէ թևաթափ լինել:

կոկո շանել

Արթուր Քեյփելը

Արթուրն անգլիացի գործարար էր և Բալզանի ընկերը: Նա Կոկոյին միանգամից է նկատում և հավանում: Արթուրը, ում բոլորը Բո էին անվանում, ոգևորում և հավանություն է տալիս Կոկոյի երազանքին՝ նորաձևությամբ զբաղվելուն: Էլ ի՞նչ է պետք կնոջը սիրահարվելու համար: Բոն էլ իր հերթին տարվել և հիացած էր Կոկոյի նպատակասլացությամբ, ուժով, տաղանդով, յուրահատկությամբ: Էլ ի՞նչ է պետք տղամարդուն սիրահարվելու համար:

Բալզանը

Կոկոյի՝ օրեցօր ուժգնացող սերը Բոյի հանդեպ Բալզանին ստիպեց զգալ, որ Կոկոն շատ կարևոր է իր համար: Զգալով, որ կորցնում է գեղեցկուհուն՝ Բալզանը նրան ամուսնության առաջարկ է անում: Ահա՛, վերջապես, էլ ինքը սիրուհի չի լինի, այլ հարգված, պատվարժան կին: Իսկ սե՞րը: .. Կոկոն ընտրում է սերը՝ Բոյին:

Կոկոն ու Բոն

Բոն զգում էր՝ Կոկոն անչափ տաղանդավոր է, և վստահում էր նրա համառությանն ու նպատակասլացությանը, իսկ Կոկոն որոշել էր հեղաշրջել նորաձևության աշխարհը: Այդ պատճառով էլ Բոն միշտ և ամեն ինչով օգնում էր սիրելի կնոջը նոր գործ սկսելու. փող էր տալիս, ոգևորում էր, բոլորին ներկայացնում և բոլորի մոտ գովում էր Կոկոյին:

Տղամարդը, որ ունակ է մեծ արարքների, դատապարտված է սիրված լինելու:

Կոկոն շատ շուտ հաջողության հասավ, ճանաչում ձեռք բերեց և նորաձևության աշխարհի ամենահայտնի կինը դարձավ: Սակայն կնոջ համար ամենակարևոր դերերին՝ կին և մայր լինելուն այդպես էլ չարժանացավ….

Հավերժ սիրուհին

«Դու պետք է սպասեիր պարզապես մինչև ես հայտնի դառնայի, և այդ ժամանակ մենք երջանիկ զույգ կլինեինք», -ասում է Կոկոն Բոյին՝ հուսահատված և հոգնած ոչ պաշտոնական հարաբերություններից և միայն մի քանի ժամով հանդիպումներից: «Իսկ մենք մի՞թե երջանիկ չենք», – պատասխանում էր Բոն ու շարունակում էր երբեմն-երբեմն այցել սիրելի կնոջը՝ երջանկանալով և երջանկացնելով:

Որպեսզի անփորարինելի լինես, պետք է անդադար փոփոխվես:

Կոկոն և Բոն հանդիպում էին անգամ, երբ վորջինս ամուսնացավ: Նրանք առանց իրար չէին կարող, միասին լինել՝ ևս: Եվ թերևս մինչև կյանքի վերջ էլ այդ հանդիպումները ուժ, լույս, ոգեշնչում ու կյանքի իմաստ կտային նրանց, եթե չլիներ դժբախտությունը…

Արթուր Քեյփելը ավտովթարից մահանում է:

Կոկոն սգի մեջ էր երկար ժամանակ: Հենց այդ ընթացքում էլ նա ստեղծում է իր լեգենդար փոքրիկ, սև զգեստը, ապա  Coco Noir օծանելիքը՝  որպես այդ դաժան ու տխուր օրերի արտահայտություն:

Ոնց էլ նայես, կին տղամարդու կյանքում միայն մեկն է լինում, մյուսները այդ միակի ստվերներն են:

Կյանքն առանց սիրո. աշխատանք

Բոյի մահից հետո Կոկոն փակեց իր սիրտն ու հոգին և լիովին տրվեց աշխատանքին: Չնայած նա երբեք առանց տղամարդու ուշադրության չի մնացել անգամ ավելի մեծ տարիքում, բայց և այդուհանդերձ, նա երբեք ոչ ոքի հետ չամուսնացավ:

Լեգենդար Կոկո Շանել, կին, որ կարողանում էր սիրել, որ կարողանում էր երազել և երազանքներն իրականություն դարձնել, կին, որ կարողանում էր գեղեցիկը տեսնել և գեղեցկացնել, կին, որի անունը հավերժ դարձավ գեղեցիկի հոմանիշ:

Ծերությունը սիրուց չի պաշտպանում, բայց սերը պաշտպանում է ծերությունից:

Գեղեցկության մասին հոգ տանելիս՝ պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի օգնի:

 


Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Կոկո Շանել

Նապոլեոն Բոնապարտ և Ժոզեֆինա. մի սիրո պատմություն

Ջոն Քենեդեի – Ժաքլին Քենեդի. տխուր ու ուժեղ սիրո պատմություն

Քեյթ Բլանշեթն ասում է…

Հեմինգուեյի 2-րդ կնոջ մասին, որն 1-ին կնոջ ընկերուհին էր և որդու մասին, որը հետո դուստր դարձավ

Կոկո Շանելն ասել է…

Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի. սեր, սեր, սե՜ր

Խավիեր Բարդեմ – Պենելոպե Քրուզ. մի սիրո պատմություն

Կոկո Շանելն ասում է…

20+ պատմական նկար, որ պետք է տեսնել

Սերգեյ Եսենին-Այսեդորա Դունկան. թեթև ու ծանր սերը

Էլիզաբեթ Թեյլոր և Ռիչարդ Բարթոն. Մեկ կյանք, մեկ սեր

5 ֆիլմ լեգենդար մարդկանց մասին