Հաղթական հարյուրամյակ. 3 հզոր կիլիկյան գահակալներ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հաղթական հարյուրամյակ. 3 հզոր կիլիկյան գահակալներ

 Կիլիկյան թագավորության դարաշրջանը հայոց պատմության ամենավառ դրվագներից է. այն մեր թագավորական պատմության վերջին կտորն է, որն իր խելամիտ ու առաջադեմ գահակալների շնորհիվ դարձավ հպարտանալու, ափսոսելու, մտորելու ու դասեր քաղելու հսկայական առիթ:

Կիլիկյան թագավորությունն իր հզորացման գագաթնակետին էր առավելապես  Լևոն 2-րդի, Հեթում 1-ինի և Լևոն 3-րդի գահակալության հարյուրամյակում։

Լևոն Երկրորդ

Քաղաքագետը, զորավարը

Լևոն Բ-ն Ռուբինյանների իշխանական տոհմից էր՝ Ստեփանեի որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին։ Եղել է երկրի կարևոր բերդերից մեկի՝ Կապանի տերը: Կիլիկիան թագավորություն ճանաչվեց 1198 թվականին հենց Լևոն երկրորդի օրոք։ Դառնալով իշխան՝ նա կարողանում է ստեղծել հզոր ու կայուն պետություն։ Նրա օրոք իշխանությունը պաշտպանված էր արտաքին բոլոր թշնամիներից։ Վարելով խելամիտ ներքին և արտաքին քաղաքականություն՝ Լևոնը ստեղծում է միջազգային ճանաչում ստացած արժանապատիվ պետություն։ Այդպիսովով Գերմանիայի թագավորը 1196 -ին թագ է ուղարկում  Լևոն 2րդ-ին, ինչին հաջորդում են  Բյուզանդիայի կայսրի ուղարկած նվերները, արքայական հաներձանքը, առյուծակերպ դրոշներն ու ոսկյա թագը։

Թագադրումը տեղի է ունենում 1198 թվականի հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը Տարսոնի ս. Սոֆյա տաճարում։  Շուրջ մեկուկես դար էր անցել Բագրատունյաց Հայաստանի անկումից, և հայրենիքը հիացմունքով ընդունեց Կիլիկիայում Լևոն Բ-ին «ամենայն հայոց թագավոր» օծման լուրը։ Լևոն 2րդ.-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորությունը ռազմական, տնտեսական և մշակութային վերելք է ապրում։

  • Երկրի սահմաններն էլ ավելի ընդարձակվում են, իսկ անվտանգությունը դառնում է ամուր ու անխոցելի: Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն:

 

  • Լևոնի օրորք առևտրական կապեր են հաստատվում Վենետիկի, Ճենովայի, Ֆլորենցիայի, Պիզայի և այլ քաղաքների հետ։

 

  • Լևոնը նաև մեծ ներդրումներ է անում քաղաքաշինության բնագավառում՝ ճանապարհներ, բնակավայրեր, նավահանգիստներ. նա բարեկարգող էր:

 

  • Նրա աչքից չի վրիպում նաև կրթության կարևորության հարցն ու վանքերին կից հիմնադրվում են դպրատներ ու վարժարաններ, որոնք էլ իրեն պտուղներն են տալիս. հայերեն են թարգմանվում համաշխահային գիտական ու գրական գործեր։ Թագավորն իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտնականների ու արվեստագետների համար:

Լևոն Բ-ն վախճանվում է 1219-ին և նրա մարմինն ամփոփվում է մայրաքաղաքի եկեղեցիներից մեկում, իսկ սիրտը՝ Ակներում։ Պետության հզորացման և ամրապնդման գործում իր մեծ ծառայությունների համար Լևոն Բ-ն պատմության մեջ մնաց Մեծագործ, Բարեպաշտ, Մեծահաղթ և Սքանչելի պատվանուններով։

Պատմագիրները Լևոն Բ-ի թագադրությունը գնահատել են որպես քաղաքական մեծագույն իրադարձություն. չէ՞ որ այդպիսով վերջապես վերականգնվեց Հայոց կործանված թագավորությունը:

Հեթում Առաջին

Հաշվենկատ ու հմուտ դիվանագետ

Հարկ է նախ անդրադառնալ Հեթումի հորը՝ Կոստանդին Գունդստաբլին։ Նա լինելով Զապել թագուհու` Լևոն Բարեգործի դստեր և թագաժառանգի պայլը՝ նախ անչափահաս թագուհուն պսակում է Ֆիլիպի հետ, հետագայում վերջինիս զրկում է գահից, հաշվի առնելով վերջինիս ոչ հայամետ և հայադավան հայացքներն ու քաղաքականությունը: Կոստանդինը Զապելին կնության է տալիս իր կրտսեր որդուն՝ Հեթումին: Հատկանշական է, որ Գունդստաբլն ավելի մեծ որդի ուներ, որը կարող էր ղեկավարել երկիրը, բայց ամենայն հավանականությամբ, այդ կերպ վարվելով, նա ուզում էր երկրի ղեկն իր ձեռքը վերցնել: Մինչև որդու չափահաս դառնալը՝ երկիրը շարունակել է կառավարել ինքը՝ Կոստանդինը:

Հեթում Առաջինն իշխում է 1226-1269 թվականներին, որը մի բարդ ժամանակաշրջան էր Կիլիկիայի հայոց թագավորության համար, սակայն իր բանակցելու կարողությամբ, հաշվենկատ և խելացի արտաքին քաղաքականություն վարելու շնորհիվ Հեթումի գահակալության տարիները դառնում են Լևոն Մեծագործի կառավարման արժանի շարունակություն: 

  • Թաթար-մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթում Ա-ն 1243 թ-ին խաղաղության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254-ին նոր դաշնագիր է կնքել Մանգու մեծ խանի հետ: Այդ դաշինքը ոչ միայն կանխել է մոնղոլների ներխուժումը Կիլիկիա, այլև ապահովել է նրանց աջակցությունը թյուրք-սելջուկների դեմ մղվող պայքարում:

 

  • Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին Հյուսիսային Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժամանակ: Չափավորվել են բուն Հայաստանի բնակչության հարկերը, հայերին թույլատրվել է ազատ առևտուր անել մոնղոլական հսկայածավալ պետության մեջ:

 

  • 1256–59 թթ-ին Հեթում Ա-ն մոնղոլների հնազանդեցրել է հարևան մահմեդական պետությունները, ազատագրել մի շարք բերդեր ու քաղաքներ, իր մի շարք հաղթանակներով ամրապնդել է պետության հեղինակությունը:

 

  • Իսկ երբ Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, ասպատակել է Կիլիկիան,  Հեթում Ա-ն որոշ զիջումներով հաշտություն է կնքել սուլթանության հետ, գերությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269 թ-ին գահը հանձնել նրան, ինքը մտել է վանք, որտեղ և մահացել է:

Լևոն Երրորդ 

Պատերազմներ, հաղթանակներ, ներքին խռովություններ

Այսպիսով 1269 թվականին  Տարսոն քաղաքում նա օծվեց թագավոր, իսկ իր գործից պատվով դուրս եկած հայրը մտավ Դրազարկի վանքը՝ իբրև կրոնավոր։ Այդուհանդերձ Լևոնի գահակալման սկզբնական տարիներին Կիլիկյան Հայաստանը գտնվում էր քաղաքական անբարենպաստ վիճակում։ Եգիպտոսի սուլթանություն, Իկոնիայի թուրքեր. նրանք սպառնում էին Կիլիկիայի ամբողջականությանը: Այդ ամենից զատ երկրի ներսում սրվել էին ավատատիրական պառակտությունները։

  • Իր գահակալման առթիվ Լևոնը բանտարկյալներին ներում շնորհեց, իսկ հպատակ իշխաններին դիմեց՝ նրանց օգնելու հորդորով, որոշ իշխանական տներ դժգոհեցին և սրեցին պայքարը թագավորության դեմ։

 

  • Հանգամանքներից օգտվելով՝ Եգիպտոսի մամլուքների զորքերը ներխուժեցին Կիլիկիա։ Լևոնի բանակը ջախջախեց թշնամուն և ազատագրեց երկիրը։

 

  • Այնուհետև Լևոնը հաղթեց Իկոնիայի սուլթանին և արշավեց Ասորիք։ Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվեցին շուրջ մեկ տասնամյակ։ Արդյունքում՝  Եգիպտոսի սուլթանի հետ Լևոնը ստորագրեց 10–ամյա խաղաղության պայմանագիր։

 

  • Ազատ առևտրի իրավունք շնորհվեց հայ վաճառականներին։

 

  • Լևոնը հատել է ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ, որոնք շրջանառության մեջ են եղել նաև օտար երկրներում։

 

  • Լևոնի հովանավորությունն են արժանացել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին։


Նոյը Մարսել Պրուստի աչքերով…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին

Կատուն, որը ուզում էր մարդ դառնալ… [էսսե]

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

Սեքսի դերը համաշխարհային պատմության մեջ

Կնոջ գեղեցկության 5 էտալոն տարբեր դարաշրջաններից

Սիրո տոնի հետքերով…

Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

10 պատմական փաստ՝ այստեղից-այնտեղից

5 գյուտ, որ աշխարհին են տվել հայերը

Պատմական դրվագ. Կիլիկյան ծովահեններն ու Սպարտակի պարտությունը

Աշոտ Երկաթ․ դավաճանությո՞ւն, թե՞ սեր

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Բարձրակրունկ կոշիկների հետքերով…

Աշոտ Բագրատունի