«HAY-AT JAZZ». Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Ջազոտ օրեր Գյումրիում - VNews

«HAY-AT JAZZ». Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Ջազոտ օրեր Գյումրիում

«HAY-AT JAZZ». Հայը՝ ջազում, ջազը՝ բակում… Գյումրու քաղաքապետարանն ու «Մանուկյան ընկերություն»-ը ապրիլի 30-ից  մայիսի 3-ը Գյումրիում երկրորդ անգամ իրականացնում են HAY-AT JAZZ նախագիծը՝ նվիրված Ջազի միջազգային օրվան։

Ջազային համերգներն այս անգամ էլ անցկացվելու են Գյումրու թանգարանների բակերում՝ 4 օր շարունակ մշակութային «հայաթները» վերածելով ջազային համերգների հարթակների։

Այս տարի Գյումրին ավելի ջազային և երաժշտական են դարձնելու Միքայել Ոսկանյանը և ընկերները, Լուսինե Սարգսյան եւ Կարեն Գրիգորյան քառյակը, Հյուսնունց քառյակն ու Լեւոն Մալխասյան և Մալխաս ջազ բենդը:

Մշակութային Գյումրու ջազային ընդմիջումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.

  • Ապրիլի 30, ժամը՝ 13:00

Ձիթողցոնց տուն-թանգարանի բակ

Միքայել Ոսկանյան և ընկերներ

 

  • Մայիսի 1, ժամը՝ 13:00

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակ
Լուսինե Սարգսյան և Կարեն Գրիգորյան քառյակ

 

  • Մայիսի 2 , ժամը՝ 13:00

Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակ
Հյուսնունց քառյակ

  • Մայիսի 3, ժամը՝ 13:00

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակ
Լևոն Մալխասյան և Մալխաս ջազ բենդ

 

*Բակը (բարբ.՝ հայաթ) գյումրեցիների համար անփոխարինելի հավաքատեղի է, հանդիպման ու քննարկումների վայր, սովորութամշակութային կենցաղի անբաժան մասնիկ: Գյումրիական «հայաթներ»-ում կազմակերպված ցանկացած հավաք ավանդաբար մտերմության, հարազատության ու ջերմության խորհուրդ ունի իր մեջ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

Ջազի պատմությունը

Գնա՞նք Գյումրի…

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

Ջուր ծախող տղան. Հովհաննես Շիրազ

10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

Ազնավուրի որդին տեղափոխվում է Հայաստան…

Դասականը՝ նորովի… [Կոմիտաս]

Capital Cities-ը Գյումրիում

Գուկաք Գյումրի գնացքո՞վ [սեպտեմբերի 21-ին]

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

Արսենն ու «Թղթե երազանքը». [Հարցազրույց]

#Ի՞նչխես․ Տիգրան Պետրոսյան [Շիրակի մարզպետ]

#Ի՞նչխես․ Ռուբեն Մխիթարյան

Հաց սարքենք լեննաԳանցու բարբառով…

«Արթ Շաբաթ». դասական երաժշտության փառատոն Գյումրիում