Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան] - VNews

Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

գրողնեեեր min - Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Հայ գրողներից շատերը հանրությանը հայտնի են իրենց կեղծանուններով. դրանցից մի քանիսի պատմություններն էլ կներկայացնենք ստորև:

Րաֆֆի

%D5%AF - Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Հայ մեծանուն վիպասան Րաֆֆու իրական անուն ազգանունն է Հակոբ Մելիք-Հակոբյան: Ինքը՝ Րաֆֆին իր կեղծանվան ընտրության մասին որևէ բան չի պատմել, սակայն… Րաֆֆու անվան բացատրությանը առաջին անգամ  անդրադարձել է Լեոն, որը առիթ էր ունեցել մեծ գրողին ճանաչելու «Մշակ»-ում աշխատելու տարիներին: Լեոն գրել է. «Ասում են, որ իր կեղծանունը Րաֆֆին վերցրել է արաբական լեզվից: Գուցե ավելորդ չէր լինի հիշատակել, որ 60-ական թվականներին Թիֆլիսի իտալական օպերայի դերասանուհիներից մեկի ազգանունն էր Րաֆֆի»:

Ըստ կենսագիրներից մեկի, րաֆֆին արաբերենից պարսկերեն անցած բառ է և մեկն է պարսկական այն տիտղոսներից, որոնք տրվում են պարսից բարձրաստիճան անձանց՝ պետությանը մատուցած հատուկ ծառայության համար: Մեկ այլ բանասեր վկայում է, որ  րաֆֆին ասորական բառ է, նշանակում է րաբբի կամ րաբանի, ինչն էլ եբրայերեն նշանակում է վարդապետ: Նույնիսկ տարածվել է մի այսպիսի ավանդություն, ըստ որի, Պարսկաստանում ճանապարհորդելու ընթացքում, տեսնելով մի բարձր լեռ, Րաֆֆին բացականչում է.

– Որքա՜ն բարձր սար է:

– Այո՛, բարձր սար է, այդ պատճառով էլ կոչվւում է Րաֆֆի,- պատասխանում են ուղեկիցները:

Այդ գեղեցիկ բառը տպավորվում է գրողի գիտակցության մեջ, և նա որոշում է օգտագործել այն իբրև գրական անուն:

Լեո

%D5%AC%D5%A5%D5%B8%D5%B8 - Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Քանզի հասցրեցինք ներկայացնել՝ Րաֆֆու կեղծանվան մասին Լեոյի կարծիքը, անդրադառնանք նաև հենց Լեոյի կեղծանվանը: Լեոն հայագիտության կարևորագույն դեմքերից մեկն է: Նա ավելի քան կես դար արդյունավետ գործունեություն է ծավալել հայ գրականության մի շարք բնագավառներում,  հանդես է եկել որպես գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան: Լեոյի գիտական ուղղությունը կարելի է համարել ռեալիզմը, իսկ համոզմունքը՝ լիբերալիզմը:

Լեոյի իրական անուն ազգանունն է Առաքել Բաբախանյան: Վերջինս իր Լեո կեղծանունը յուրացրել է դեռևս 18 տարեկանում և այդուհետ կոչվել գերմանացի գրող Ֆրիդրիխ Շպիլհագենի «Մեկը դաշտում զինվոր չէ» նշանավոր վեպի կերպարներից մեկի անունով: Այս մասին մենք իմանում ենք նաև Ավ. Իսահակյանի շնորհիվ, վերջինս Լեոյի գրել է. «Տասնևութ տարեկան հասակից ոտք դրեց գրական ասպարեզի մեջ՝ յուրացնելով Շպիլհագենի նշանավոր վեպի հերոսի Լեո անունը, և ամբողջ 55 տարի գրիչ բռնեց և մեռավ գրիչը ձեռքին:»

Գևորգ Էմին

1560785727 64348576 376106563015802 782014077453991936 n 1 - Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Գևորգ Էմին գրական կեղծանունով հայտնի սիրված բանաստեղծը, իրական անվամբ՝ Կառլեն Մուրադյան, մեծացել է Աշտարակում՝ ուսուցչի և այգեպանի ընտանիքում: Իր գրական անվան մասին Էմինը գրել է. «Մինչև առաջին գրքիս լույս ընծայումը մամուլում տպագրված գործերիս տակ ստորագրում էի Կարլեն Մուրադյան: Իսկական անունս Գևորգ է, որը 1930թ. «կարմիր կնունք» էին արել և դարձրել Կարլեն: Քանի որ այդ ժամանակ մոդա էր գրական կեղծանունը` Գևորգը վերականգնեցի, և սկսեցինք ազգանուն հորինել: Ընկերներս մեկ ամսից ավել ինձ ասում էին «Գևորգ Սևանի» և ամեն ինչ անում էին, որ այդ անունը «կպչի»: Սողոմոն Տարոնեցին անունս դրեց Գևորգ Սևակ և գրքեր մակագրեց ու նվիրեց, բայց նորից «չկպավ»: Վիգեն Խեչումյանի հետ մի օր դարձյալ կեղծանուն էինք որոնում և թվարկում էինք շատ կարճ անուններ, այդ թվում և Էմին… Գևորգ Էմին… Կարծես թե ստացվեց: Որպեսզի այդ անունը վերջնական լինի, ես ու Վիգենը կոնդակ գրեցինք և տվեցինք Ավետիք Իսահակյանին, որ հաստատի իր ստորագրությամբ: Շուտով հրատարակվեց առաջին գիրքս` «Նաղաշավիղը»` Գևորգ Էմին ստորագրությամբ»:

Նաիրի Զարյան

za8jan min 960x546 - Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Նաիրի Զարյանը, Գուրգեն Մահարին ու Եղիշե Չարենցը հանդիպում ու ընկերանում են որբանոցում, ի դեպ, Չարենցն այնտեղ էր, որպես դաստիարակ: Պարզվում է, որ հենց Եղիշե Չարենցն է Հայաստան Եղիազարյանին կնքում Նաիրի Զարյան անվամբ: Երեքն էլ հետագայում պիտի անմահանային հայ գրականության էջերում, սակայն նրանց երկրարային ճակատագրերը տարբեր էին. մինչդեռ Զարյանը գրական չինովնիկի լավ կարիերա է ստեղծում ու գժտվում իր անվան կնքահոր՝ Չարենցի հետ, Մահարին իր կյանքի լավագույն տարիները կորցնում է խորհրդային աքսորներում: Հետագայում Զարյանը բազմիցս քննադատվել է ստալինյան անհատի պաշտամունքին բուռն մասնակցության համար:

 

Աղբյուրներ՝ Է. Պետրոսեան, «Րաֆֆի», Հայպետհրատ, Երեւան, 1959, էջ 117-118,  Լէօ, Գրիգոր Արծրունի, հատոր 2րդ, էջ 64,  m.mamul.am, Ավ. Իսահակյան «Երկերի ժողովածու» հատոր V

 


5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Րաֆֆիի ընտանիքի հետագա ճակատագիրը…

ՐԱՖՖՈՒ ԱՂԲՅՈՒՐԸ, ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ [ավանդազրույցներ Արցախի աղբյուրների մասին]

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

ԱՆՈՒՇ ԲԵՐԴ [Անունը Անուշ, ինքը լի դառնություններով…]

Quiz. հայ գրողներից ու՞մ մասին է…

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

5 հին ու նոր գրող Վանաձորից…

3 հայ գրող, որ քաղաքականությամբ են զբաղվել…

Միքայել Նալբանդյան. կյանքը, գործը, սերերը

10 փաստ Մուրացանի կյանքից…

Սիամանթո. 10 փաստ

10 փաստ Նար-Դոսի մասին, որ արժե իմանալ…

Հայ պատմավեպերի լավագույն սիրավեպերը [Սամվել – Աշխեն] Արտասուքի աղբյուրը