Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս] - VNews

Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

գրեեեղ min 1 - Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

Հայ գրողներից շատերը հանրությանը հայտնի են իրենց կեղծանուններով. դրանցից մի քանիսի պատմություններն էլ կներկայացնենք ստորև:

Եղիշե Չարենց

charentsnew - Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

Եղիշե Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է: Ըստ մեկ այլ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի «Անչար» ստեղծագործության վերնագիրը, արդյունքում էլ ստացվել է ՝ Չարենց: Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս անունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է հետևյալ բացատրությունը.

«Ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել»:

Ակսել Բակունց

bakunts - Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

Գրողի անձնագրային անուն ազգանունն է Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան: Իր գրական կեղծանված ծագումը հետևյալն է. գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական ազգանունը, իսկ Ակսել անունը ստացել է «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը խաղալուց հետո:

Պարույր Սևակ

%D5%B5%D5%A3%D5%B0%D5%B5%D5%B5 - Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել է այդ կեղծանունը՝ ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որը եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա, առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի կամքին և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում է իր կեղծանունը ու դրա մասին խոսելից ասում է ՝ «եղա՜վ էլի»
Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։

Հովհաննես Շիրազ

shiroo - Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

ժամանակի հայտնի արձակագիրներից մեկը՝ «Տժվժիկի» հեղինակ Ատրպետը, գրական անվան որոնումների մեջ գտնվող Հովհաննես Կարապետյանին մկրտում է Շիրազ ծածկանվամբ: Ասում են Ատրպետը, կարդալով երիտասարդ բանաստեղծի գործերը, ասել է.

«Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»:

Իր գրական անունը հետագայում Շիրազը ստուգաբանել է հետևյալ կերպ.

«Իսկ թե ինչու իմ անունը Շիրակ չէ, այլ Շիրազ է, դա, կարծում եմ, համազգային հարց չէ: Իմ անունը գրող Ատրպետն է կնքել ու նշանակում է Շիր՝ առյուծ, ազ՝ առյուծի բերան: Նա ինձ այդպես կնքեց շատ վաղուց, երբ կարդաց իմ «Սիամանթո և Խջեզարե» պոեմի ձեռագիրը և ասաց. «Սերը ահա այսպես պիտի գրեն. առյուծի բերանով լացած վիշտ է՝ առյուծի բերանով, սոխակի լեզվով: Ահա իմ անվան ծագումը: Բարևներով՝ Հովհաննես Առյուծաբերան»:

Նար-Դոս

222 - Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

Նար-Դոս գրական անունն ունի այսպիսի պատմություն: Նարդոսը մեղրատու ծաղիկ է, որ աճում է նաև Անդրկովկասում: Մի անգամ վիպասանի բրդավաճառ հայրը հիվանդանում է: Տատի խորհրդով գորգավաճառը նարդոսից պատրաստված հյութ է խմում և ապաքինվում: Դա զարմացնում է փոքրիկ Միքայել Հովհաննիսյանին, և նա սկսում է արտակարգ սեր տածել նարդոս ծաղկի հանդեպ: Հետագայում այդ ծաղկի անունը նա դարձնում է իր գրական անունը: Վիպասանը ծաղկի անունը բաժանել է երկու մասի և դրանք միացրել միության գծիկով: Երազում էր երկու տղա ունենալ, մեկի անունը դնել Նար, մյուսինը՝ Դոս: Իր այս երազանքն իրականացնելուց հետո նա պետք է դեն գցեր միության գծիկը և իր անունը գրեր այնպես, ինչպես ծաղկի անունն է գրվում: Բայց գրողն ունեցավ միայն մի տղա ( երգիչ , ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյան) և միության գծիկով երկատված անունը ժառանգություն թողեց ընթերցողներին :

 


Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

Օրվա տերմին [ֆուտուրիզմ]

Թե ինչպես Ակսել Բակունցը Լորի դպրոցի համար զանգ պատվիրեց

QUIZ. Որքա՞ն լավ գիտեք Պարույր Սևակի բանաստեղծությունները

3 պոետ Գյումրիից [մաս 1]

PROJECT LA-ի նոր կատարումը … խոսքերը՝ Պարույր Սևակի

Ութնյակներ արևին. Եղիշե Չարենց

Project LA. Օգնիր ինձ Մարիամ

Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի զրույցը։

Պարույր Սևակ. «Պատերազմ և Խաղաղություն»

5 պատմություն՝ Շիրազի կյանքից, Շիրազի մասին

Չարենցի մութ կողմերը…

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Չարենցը կարգադրեց բանալ դագաղը․․․ [հուշեր պոետի մասին]

Ուրախ ու կատակասեր Շիրազը [Գյումրվա հումորով դեպքեր]

Նար-Դոս [Կապը կտրած կինը] հեքիաթ այն մասին, որ կարմիր կովն իր կաշին չի փոխում