Հայ զինվորը ադրբեջանցի տատիկի գրկում... մի լուսանկարի պատմություն - VNews

Հայ զինվորը ադրբեջանցի տատիկի գրկում… մի լուսանկարի պատմություն

6578b38421c5d3ace294ae0c58a0cc12 4 - Հայ զինվորը ադրբեջանցի տատիկի գրկում... մի լուսանկարի պատմություն

1993 թվականի ապրիլն էր: Ֆրանսիական «Libration» պարբերականը մի լուսանկար է հրապարակում, մակագրում ՝ «Ադրբեջանցի կինը Ֆրանսիայից եկած հայ կամավորականին ավելի է սիրում, քան իր որդուն», նկարին կից հոդվածը վկայակոչում էր հայերի բարյացակամ և մարդկային վերաբերմունքը ադրբեջանցի ռազմագերիների հանդեպ։ Մեկ օր անց թուրքական «Milliyet» թերթը գրում է, որ տասնյակ հազարներով ադրբեջանցի խաղաղ բնակիչներ Քարվաճառում ենթարկվում են սպանդի հայերի կողմից։ «Milliyet»-ը հրապարակում է նույն լուսանկարը՝ մակագրելով «Ադրբեջանցի տատիկը գրկում-համբուրում է իր թոռնիկին, և ասում` գնա քո մորթված ու անարգված հարազատների վրեժը առ հայերից»…

Լուսանկար խաղաղության մասին

Իհարկե, ֆրանսիացիներն այս հարցում անաչառ էին գտնվել, նկարում հայ ազատմարտիկ Սարգիս Հացպանյանն է, ով ջերմ-ջերմ զրուցում է մի ադրբեջանցի տատիկի հետ, որը թեև դե ֆակտո համարվում էր հայկական կողմի ռազմագերին, սակայն արժանացել էր անասելի հոգատարության և մարդասիրության:

1993-ի Քարվաճառի ազատագրության օրերն էին, երբ Հացպանյանն ու իր զինակիցները մտան քաղաք ու հայտնաբերեցին հարյուրավոր խաղաղ բնակիչների, նրանք հիմնականում ծերեր, երեխաներ և կանայք էին: Տղամարդիկ ու զինվորականները փախել էին՝ խոստանալով ուղղաթիռ ուղարկել անտեր թողած սեփական ժողովրդին տարհանելու համար: Սակայն ուղղաթիռն այդպես էլ չէր եկել, փոխարենը եկել էին հայերը: Հայ զինվորները վախվորած ադրբեջանցիներին շտապեցին խաղաղեցնել՝ վստահեցնելով, որ նրանց ոչինչ չի սպառնում: Տեղացիները սկզբում չէին հավատում, սակայն մի պատահար փոխեց նրանց ողջ վերաբերմունքը «հակառակորդի» հանդեպ. մոտակա գյուղերից մեկում հայկական կողմն ականատես եղավ մի զարհուրելի տեսարանի։ Մի վիրավոր կին խնամում էր իր մահամերձ աղջկան։ Աղջիկը գրեթե արյունաքամ էր եղել. պարզվեց` ամուսինն է գնդակահարել կնոջն ու աղջկան, որ վերջիններս «հայերի ձեռքը» չընկնեն, իսկ ինքը փախել է։ Հայ ազատամարտիկները անմիջապես ուղղաթիռ խնդրեցին և երկուսին էլ տեղափոխեցին Վարդենիս։ Երկուսի կյանքն էլ փրկեցին հայ բժիշկները:

Ադրբեջանցի ռազմագերինը ապշած էին:

Նրանց բոլորի մեջ աչքի էր ընկնում մի կին՝ 81-ամյա բանաստեղծ, աշուղ Շեյխա խանումը: Սարգիս Հացպանյանը պարբերաբար հետաքրքիր զրույցների էր բռնվում կնոջ հետ: Կինը խաղաղասեր էր ու անգամ խոստովանում էր, որ այդ հողը հայերինն է՝ պատճառաբանելով, որ ամենուր հայկական գերեզմաններ են, խաչերով զարդարված քարեր, ամենուր հայկական մշակույթի հետքեր են։ Շուտով Ֆրանսիայից դեպքերի կիզակետ են ժամանում լրագրողները, նրանցից երկուսը հայեր էին՝ Զավեն Խաչիկյանը և Ռուբեն Մանգասարյանը: Հենց Զավեն Խաչատրյանն էլ ֆիքսում է այն դրվագներից մեկը, երբ երկարատև զրույցից հետո Շեյխա խանումը գրկում է հայ ազատամարտիկին՝ Սարգիս Հացպանյանին: Հենց նրա շուրթերից էլ հնչում են «կուզեի այսպիսի որդիներ ունենալ»  խոսքերը, որոնք ուղղված էին հայ ազատամարտիկներին… մարդասերներին, խաղաղասերներին:

Շուրջ 20 օր ադրբեջանցի խաղաղ բնակչությունն ու հայ զինված ազատամարտիկներն ապրում են կողք կողքի, սակայն որևէ անգամ հայն իր զենքը չի օգտագործում ծերերի, երեխաների կամ կանանց դեմ: Հայկական կողմը նրանց վերջիններիս ճանապարհում է Կիրովաբադ՝ խորհուրդ տալով, որ նրանց մտնեն իրենց տներն ու վերցնեն իրենց ողջ ունեցվածքը: Հեռանալիս թշնամու կանայք, երեխաներն ու ծերերը գրկախառնվում էին իրենց՝ ապահով տեղ հասցրած հայ զինվորների հետ…

Ավելի ուշ լուսանկարը Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունն  այս լուսանկարը համարել է մարդասիրություն խորհրդանշող տարվա լավագույն լուսանկար և միլիոնավոր տպաքանակով տարածել աշխարհով մեկ, իսկ կինովավերագրող Ֆրեդերիկ Թոնոլլին լուսանկարի պատմության շուրջ ֆիլմ է նկարահանել, որն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների:

9f3f1be814d0b2b3e20ec494765a593b 13 - Հայ զինվորը ադրբեջանցի տատիկի գրկում... մի լուսանկարի պատմություն

Աղբյուրը՝ http://aadmag.am/

 


7 առեղծված, նշան ու լեգենդ «Սիքստինյան Տիրամոր» մասին

Պատերազմ և խաղաղություն. [Աֆորիզմներ]

«Մեր հիմքը, մեր արմատն այստեղ է». Արման Ամոյան

Սարյանն ու Հրաչյա Ներսիսյանը. մի դիմանկարի պատմություն

Մի նկարի պատմություն

«Թայմ Սքուերի համբույր» կամ «Անվերապահ կապիտուլյացիա»

«Կնոջ դիմանկարը». մի կտավի պատմություն

Լորենի հայացքն ու Մենսֆիլդի կրծքերը

Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Դա Վինչի՝ «Կզաքիսով տիկինը». Գաղտնիքներն ու ճանապարհորդությունները

Պիկասո՝ «Գեռնիկա». Պատմական ենթատեքստն ու բացատրությունը

Ռուբենս՝ «Ապստամբ հրեշտակների ընկնելը». Կտավ, որը փորձեցին ոչնչացնել

Ֆրիդա Կալո՝ «Երկու Ֆրիդաները». Իրական ու երևակայական Ֆրիդաները

«Դանտեն և Վերգիլիոսը դժախքում». 7 մահացու մեղքերը

Մի լուսանկարի պատմություն. Կոշիկները Դանուբի ափին

Կարավաջո՝ «Մեդուզա». Հունական դիցաբանության հրեշը կտավի վրա