-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
NHK ճապոնական հեռուստաալիքը հրապարակել է վավերագրական ֆիլմ ժամանակակից անիմացիոն կինոյի կարևորագույն հեղինակ, մանգակա, ռեժիսոր, սցենարիստ, «Օսկար»-ի, Կաննի, Բեռլինի և բազմաթիվ այլ հեղինակավոր փառատոների ու մրցանակաբաշխությունների դափնեկիր՝ Հայաո Միյաձակիի մասին, որը ստեղծվել է արխիվից վերցված տեսանյութերի մոնտաժի արդյունքում։
Չորս մասից բաղկացած «Տասը տարի Հայաո Միյաձակիի հետ» ֆիլմը պատմում է Միյաձակիի “Studio Ghibli” աշխատանոցի մասին, որտեղ ռեժիսորը ստեղծել է իր «Պոնյո ձկնիկը ժայռին» ֆիլմը, բացի այդ ներկայացվել է «Քոքուրիքոյի զառիթափից» նախագծի ստեղծագործական ընթացքը։
Հեռուստաֆիլմում տեղ է գտել նաև այն պատմությունը, թե ինչպես է ճապոնացի հեղինակի աշխատանքի վրա ազդել 2011 թվականի «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրոկայարանում տեղի ունեցած պայթյունը։
Ֆիլմն առկա է հեռուատաալիքի կայքում 9 լեզուներով, այդ թվում նաև անգլերեն։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո