Հայաստանի ազգային օրհներգի մասին - VNews

Հայաստանի ազգային օրհներգի մասին

օրհն - Հայաստանի ազգային օրհներգի մասին

Պետական օրհներգը (հիմնը) հանդիսանում է պետական խորհրդանիշերից մեկը։

Հանդիսավոր երաժշտական կամ երաժշտա-պոետիկ աշխատություն է, որը կատարվում է, սովորաբար, հատուկ օրենքով նախատեսված պահերին, ամենից առաջ՝ պաշտոնական տոներից ժամանակ, արարողությունների, ծեսերի։ Օրհներգի կատարման ժամանակ սովորաբար ընդունված է կանգնել և հանել գլխի ծածկոցը։

Հայաստանի ազգային օրհներգ «Մեր հայրենիքն» է։

Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։

Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թվականի մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։

Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին։

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է  Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները եւ  օգտագործման կարգը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրհներգը

1. Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

2. Հայաստանի Հանրապետության օրհներգը  հանդիսավոր երաժշտական  ստեղծագործություն է, որը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում  է  վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով:

4. Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի  սույն օրենքի հավելվածով   հաստատված երաժշտական  խմբագրությամբ եւ տեքստի  համապատասխանությամբ:

Օրհներգի պատմությունը

Գոյություն ունեն պետական, հեղափոխական, զինվորական, կրոնական, որևէ նշանավոր անձի կամ դեպքի պատվին գրված օրհներգեր։

Հին և միջնադարյան Հայաստանում կրոնական բնույթի օրհներգեր են եղել շարականները։

«Մեր հայրենիքի» խոսքերը հիմնված են Միքայել Նալբանդյանի 1861 թվականին գրած բանաստեղծության՝ «Իտալացի աղջկա երգը» վրա, որը ավելի հայտնի է իր առաջին բառերով՝ «Մեր հայրենիք»։ Երաժշտությունը գրել է Բարսեղ Կանաչյանը 20-րդ դարի սկզբին, որից հետո 1918-1920 թվականներին այն հռչակվել է որպես Հայաստանի առաջին հանրապետության օրհներգ։

Հայաստանում խորհրդային կարգերի սահմանումից հետո բոլշևիկները փոխում են օրհներգը։

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգը ստեղծվել է 1944 թվականին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության և բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա։

Այն որպես օրհներգ հնչեց մինչև 1991 թվականը, որից հետո՝ 1991 թվականի հուլիսի մեկին, Հայաստանի երրորդ հանրապետության Գերագույն խորհուրդը ՀՀ պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) օրհներգը։

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:

Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։


Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր Հայաստանում. հարցազրույց Օվսաննա Շեկոյանի հետ

Եվս երկու պատմամշակութային արգելոց Հայաստանում

Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Ինչպե՞ս ծնվեց և ընդունվեց ՀՀ օրհներգը

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Հայերը Իրանում

Օտարները հայերի մասին ասում են…

Հայաստանի տեղը քարտեզի վրա

Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Արաքսի առասպելը…

Գնա՞նք Գյումրի…