fbpx

Հայաստանում Երեխաների քաղաք է կառուցվելու

Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Երեխաների քաղաք» կկառուցվի: 

Ծրագիրն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, որը պատրաստվում է վերոնշյալ համայնքների տարածքներում կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր:

Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ միասին, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից: Փոքրիկ բնակիչներին բանիմաց ու փորձառու մասնագետները կշրջապատեն առավելագույն ջերմությամբ և հոգատարությամբ, կցուցաբերեն անհատական վերաբերմունք ու մոտեցում:

«Երեխաների քաղաք» նախագծի հիմքում իրական՝ «մեծերի» քաղաքի մոդելն է՝ իրեն բնորոշ ենթակառուցվածքներով՝ մանկապարտեզ, միջնակարգ և ավագ դպրոցներ, հիվանդանոց, սպորտային համալիր և այլ հաստատություններ՝ հարմարեցված շարժողական խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար:

Իր տեսակով յուրօրինակ այս քաղաքի բնակիչներն իրենց այս հետաքրքիր առօրյայում հնարավորություն կունենան մասնագիտություններ ձեռք բերել, տիրապետել արհեստների, յուրացնել համակարգչային հմտություններ և ստացած գիտելիքներն ու փորձը կիրառել այնտեղ գործող արհեստագործական և գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերում, հյուրատանը, ռեստորանում և այլ հաստատություններում:

Մարզպետի խոսքով՝ Արարատի մարզի երեխաների համար այդօրինակ համալիրի կառուցումը կնպաստի մանկական աղքատության կրճատմանը, սոցիալապես անապահով երեխաների զարգացմանը, կրթության ապահովմանը, ինքնադրսևորմանը, ներառմանը հասարակությունում:

«Երեխաների քաղաքի» կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարվա աշնանը:

Մանուկների համար նախատեսված հատուկ «քաղաքների» կառուցումը աշխարհում ընդունված պրակտիկա է, որն առաջին անգամ կիրառվել է Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հայաստանում նախագիծն իրականություն կդառնա «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Քնքուշ ու համեստ հայերենի մասին…

Լավաշի տոնական օր

Նամակ ապագային…

Թագուհին հայտարարեց…

Ստորգետնյա հին քաղաք հրապարակում…

Տղամարդկային անհավատարմություն…

Զորաց քարեր…

կենցաղային 3 բան, որ հայերը «ծես» են դարձրել

5 գագաթ, որ արժե գրավել. Հայաստանի ամենաբարձր լեռները

Forbes-ի անդրադարձը Հայսատանին

Սիան՝ Չինաստանի ամենահին մայրաքաղն ու մշակութային կենտրոնը

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

5 անհավանական վայր, որ չես հավատա, բայց գոյություն ունի աշխարհում

Նկարիչը Հայաստանի տեսքը քարտեզի վրա պատկերել է ըստ իր երևակայության

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

National Geographic-ի 15 լուսանկար, որ կանգնեցնում են ժամանակը