Հայազգի Լիանա Շահնազարյանը դատի է տվել Մրայա Քերիին ու իր մենեջերին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայազգի Լիանա Շահնազարյանը դատի է տվել Մրայա Քերիին ու իր մենեջերին

Երգչուհի Մրայա Քերիի նախկին օգնականը՝ հայազգի Լիանա Շահնազարյանը, դատական հայց է ներկայացրել Մրայա Քերիի ու իր մենեջերի դեմ՝ պնդելով, որ նրա հանդեպ ֆիզիկական ու սեռական բռնություն է իրականացվել. այս մասին գրում է Variety-ն:

Լիանա Շահնազարյանի խոսքով Մրայա Քերիի մենեջերը՝ Ստելլա Բուլոչնիկովան հարվածում էր նրան, իր վրա նստում ու նույնիսկ բռնի ուժ գործադրում և նրա վրա միզում: Հայուհու խոսքով երգչուհու մենեջերը նրան նաև «Հայ անբարոյական» էր անվանում: Լիանան նշում է, որ Մրայա Քերին տեղյակ էր իր մենեջերի նման պահվածքից և շատ անգամ այդ ամենը կատարվում էր իր ներկությամբ:

Շահնազարյանը, որը Քերիի համար աշխատում էր 2015թ.-ից՝ տարեկան 328,500 դոլար աշխատավարձով, ասում է, որ նա շաբաթվա բոլոր օրերին 24 ժամ նրանց համար է աշխատել՝ և՛ Մրայայի, և՛ Բուլոչնիկովայի: Դատական հայցում գրված է նաև, որ Քերին նույնպես ֆիզիկական ու հոգեբանական բռնություն է կիրառել իր հանդեպ: 

Օգնականը նշում է, որ նրան աշխատանքից ազատել են 2017թ.-ի նոյեմբերին, երբ նա Մրայային բողոքել է Բուլոչնիկովայի պահվածքի մասին:

Մրայա Քերին նույնպես դատական հայց է ներկայացրել Լիանա Շահնազարյանի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի կերպով իր մասնակցությամբ ամոթալի վիդեոներ նկարելու, իրեն սպառնալու և աշխատանքային պայմանագրի գաղտնիությունը խախտելու մեջ:

Հավելենք՝ Մրայա Քերին և իր մենեջերը՝ Ստելլա Բուլոչնիկովան, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ միասին չեն աշխատում:


Արաքսի առասպելը…

Գալուստ Գյուլբենկյան

Գնա՞նք Գյումրի…

Քնքուշ ու համեստ հայերենի մասին…

Լավաշի տոնական օր

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Ստորգետնյա հին քաղաք հրապարակում…

Զորաց քարեր…

Օֆելյա Համբարձումյան

կենցաղային 3 բան, որ հայերը «ծես» են դարձրել

Քանի՞ ռեկորդ է սահմանել Մրայա Քերիի ամանորյա երգը

5 գագաթ, որ արժե գրավել. Հայաստանի ամենաբարձր լեռները

Forbes-ի անդրադարձը Հայսատանին

Հայաստանում Երեխաների քաղաք է կառուցվելու

Նկարիչը Հայաստանի տեսքը քարտեզի վրա պատկերել է ըստ իր երևակայության

Ազնվամորու փառատոնը լուսանկարներով