Հայդուկապետը. Հրայր Դժոխք - VNews

Հայդուկապետը. Հրայր Դժոխք

hayduk min - Հայդուկապետը. Հրայր Դժոխք

Հայդուկապետ, ռազմական տեսաբան Հրայր Դժոխքի ներդրումը մեծ է Հայոց ազատագրական շարժման գործում, որի ղեկավարներից մեկը հենց ինքն էր:

Հրայր Դժոխքի կյանքն ու գործը…

Հրայր Դժոխքը ծնվել է Սասունի Խուլփի գավառակի Ահարոնք գյուղում։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։ Հենց Հրայր Դժոխքի ցուցումներով էր կռվում Գևորգ Չաուշը: 

1890 թվականից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891-1894 թվականներին Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից էր։ Աչքի է ընկել 1893 թվականի Տալվորիկի կռվում, որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը։

Հնչակյաններից՝ Հայ հեղափոխական դաշնակցություն

1893 թվականին Հրայր Դժոխքը Հնչակյան կուսակցության անդամ էր։ Նրա գործընկերներն էին հանրահայտ հնչակյաններ Մեծն Մուրադը  և Միհրան Տամատյանը։ Հրայրը Հնչակյան կուսակցության հիմնադիրն էր Սասունում և Տարոնում:

1894 թվականի գարնանը Հրայրը մեկնել է Կովկաս՝ կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու։ Նրան Հնչակյան կուսակցության Կարսի կոմիտեն մերժում է զենք տալ։ Հրայրին դուր չի գալիս հնչակյանների քաղաքականությունը, որոնք միմիայն ցուցադրական ապստամբություն էին կատարում, որպեսզի գրավեն արտասահմանյան իշխանության ուշադրությունը։

Հրայրին մասնակի չափով օգնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը: Դաշնակցականների մոտեցումը Արևմտյան Հայաստանում ծավալվող պայքարի վերաբերյալ լրիվ այլ էր։ Նրանք կողմ էին վրիժառությունների և ֆիդայական շարժումների դադարեցմանը և միասնական պայքարի ծավալմանը։ Դա մոտ էր Հրայրի պատկերացումներին. ֆիդայապետը դառնում է դաշնակցական։

Արտասահմանյան գործունեություն՝ ի նպաստ հայրենիքի

Հրայրը շատ քիչ զենք կարողացավ հայթայթել և որոշեց գնալ Օսմանյան կայսրությանը հարակից երկրներ, որտեղից նա ուզում էր նոր կռվող ուժեր, զենք ու զինամթերք բերել։ Հրայրը գիտակցում էր, որ Արևմտյան Հայաստանի պայքարի համար պետք է մարտնչեն հենց տեղի զավակները, որոնք, հակահայկական իշխանությունների հետ ժամանակին բախվելով, հայտնվել էին արտասահմանում։ 1895 թվականին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ երիտասարդների հետ վերադարձել Հայաստան: Երիտասարդների կազմում էին Անդրանիկ Օզանյանը, Աղբյուր Սերոբը և Սեպուհը: 

Թաթուլիի հետ ընկերությունն ու ձերբակալությունը

Արամ Արամյանը, նույն ինքը՝ Թաթուլը առավել հայտնի է ազատագրական շարժման գործիչ Խաչատուր Կերեքցյանի սպանությամբ։ Սասունում Հրայրը գործակցել է Թաթուլի  հետ՝ գործունեություն ծավալելով Կարսում, Բասենում, Կարինում։  1896 թվականի հուլիսի 2-ին Բասենի Իշխու գյուղում մատնությամբ ձերբակալվել են, տարվել Կարինի բանտ։ Հրայրն ընդհանուր ներման շնորհիվ ազատվել է, իսկ Թաթուլը` 1899 թվականին կախաղան բարձրացվել։

Կեղծանունը

Հրայր Դժոխքի իրական անուն-ազգանունն էր Արմենակ Ղազարյան. Հրայրը գիշեր ու ցերեկ շարունակում էր շրջել Հայաստանի գավառներով մեկ և հսկել իր հիմնած հայդուկային խմբերի աշխատանքներին։ Նրան գրեթե ոչ-ոք չէր կարողանում տեսնել։ Նրա այցելության մասին իմանում էին միայն իր գալուց հետո։ Դրա պատճառով էլ ժողովրդի շրջանում նա ստացել էր նաև Ուրվական մականունը։

Հարաբերություններն Անդրանիկի ու մյուսների հետ

Հրայրը պլանավորել էր համընդհանուր ապստամբություն բարձրացնել 1905 թվականին։ 1898 թվականի հունվարի 2-ին Վանի Կուռուբաշ գյուղում մատնության հետևանքով իր զինակից ընկեր Շատախցի Միքոյին  հետ զոհվել է խմբապետ Վազգենը։ 1899 թվականի ապրիլի 24-ին իր 9 ընկերների հետ միասին Մշո Ցրոնք գյուղում զոհվել է Գուրգենը։ 1899 թվականի նոյեմբերի 1-ին դավադրության զոհ է դառնում նաև Աղբյուր Սերոբը։

Այդպիսով, Հրայրը զրկվում է իր համախոհներից, բայց շարունակում է իր աշխատանքը։

Նա բոլոր ֆիդայիներին ստիպում էր զերծ մնալ վրիժառույթունից և մուսուլմանների հետ բախումից։ Սակայն Շենիկում գումարված ժողովում Անդրանիկը դեմ գնաց Հրայրին։ Անդրանիկն անգամ զենք քաշեց Հրայրի վրա և սպառնաց սպանել նրան։ Վրա հասած գյուղացիները զինաթափ արեցին Անդրանիկին և նրա ջոկատին և պատրաստ էին սպանել Հրայրի վրա ձեռք բարձրացնողներին։ Հրայրը չի թողնում, որ ֆիդայիների վրա ձեռք բարձրացնեն:

Գևորգ Չաուշն այդ իմանալով` կարողացավ խոսել Հրայրի հետ և զենքերը հետ վերադարձնել…

Հայդուկապետի վերջին մարտերը…

Ղզլաղաճում Հրայրը  ձեռնամուխ է եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։ 1904 թվականին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1904 թվականի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիգուզանի ուղղությամբ, Հրայրն ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը։

Կռվում Հրայրը նկատում է, որ Սեպուհը վիրվավորվել է և նետվում է վերջինիս օգնության։ Սեպուհը փորձում է համոզել Հրայրին, որ վերադառնա, բայց Հրայրը Սեպուհին ծանր դրության մեջ միայնակ չի թողնում։ Հրայրն ի պատասխան ասում է. «Կամ կսպանվիմ, կամ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ»: Նա կարողանում է Սեպուհին դուրս հանել մարտադաշտից, բայց մահացու վիրվավորվում է ճակատից և ընկնում մարտի դաշտում։

Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու բակում` Աղբյուր Սերոբի կողքին…


Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան