Հայերը Իրանում - VNews

Հայերը Իրանում

դֆ 1 - Հայերը Իրանում

Ժամանակակից Իրանի տարածքում հայերն ապրել են անհիշելի ժամանակներից:

Առաջին հայկական բնակավայրերը այսօր գտնվում են Իրանական Ադրբեջանի տարածքում: Այժմ բաժանված է 3 հիմնական ոստանների (նահանգներ)՝ Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան նահանգների։ Այն համապատասխանում է նախնադարում և վաղ միջնադարում գոյություն ունեցած Ատրպատական պետությանը և Մեծ Հայքի նահանգներից Վասպուրականի արևելքին ու Պարսկահայքին։ Հայ բնակչությունը հատկապես ստվար էր Պարսկահայքում, որն այժմ համապատասխանում է Արևմտյան Ադրբեջանին: Հայաշատ գավառներ էին Հերը, Զարևանդը, Արտազը և այլն: Վասպուրականի թագավորության (908-1021) անկումից հետո այս գավառները անջատվում են Հայաստանից: Սելջուկների արշավանքների (1047-1054) հետևանքով հայ բնակչության մի մաս բռնի տեղահանվում և բնակեցվում է Ատրպատականի տարածքում: Զարգացած միջնադարում հայ բնակչությունը ստվարանում է նաև Թավրիզ քաղաքում (Արևելյան Ադրբեջան): Տեղացիների հետ միասին հայերը ակտիվ մասնակցություն են ունենում մշակութային և տնտեսական կյանքին:

Անիի թագավորության անկումից հետո ծանր տնտեսական պայմանների և քաղաքական անապահովության, անձի և գույքի անվտանգության ապահովման հետևանքով հայերը սկսում են կամովին լքել հայրենիքը և տեղափոխվել Իրան: Մոնղոլական տիրապետության շրջանում հայության այդ հոսքի հետևանքով հայ բնակչությունը հաստատվում է ոչ միայն հայկական ու հայաշատ գավառներում, այլև Սոլթանիեում, Մարանդում, Մարաղայում, Ռեյում, ինչպես նաև Կասպից ծովի հարավային ափերին՝ Ռաշթում և այլուր։

12-րդ դարում հիմնադրվում է Ատրպատականի հայոց թեմը, որի կենտրոնը Արտազ գավառում էր՝ սուրբ Թադեի վանքը (4-րդ դար):

1603-1604 թվականներին շահ Աբբաս I-ի հրամանով Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում բնակվող 300000 հայեր բռնի տեղափոխվում են Իրան: Նրանց մեծ մասը հաստատվում է Ատրպատականում: Ռուս-պարսկական առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստանի մի մասը միանում է Ռուսական կայսրությանը, և ավելի քան 40,000 հայեր արտագաղթում են Պարսկաստանից, մասնավորապես՝ Ատրպատականից: Տեղի հայերի կրոնական և մշակութային կենտրոնը դառնում է Թավրիզը: 1833 թվականին այստեղի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին դառնում է առաջնորդանիստ:

Հայերն ապրում էին Խոյում, Ուրմիայում, Սալմաստում, Մակուում, Մարաղայում և այլ քաղաքներում ու գյուղերում։Հայերը գործուն մասնակցություն են ունեցել առաջին համաշխարհային պատերազմին: Նրանց համախմբելու գործում մեծ դերակատարություն ունեն Զորավար Անդրանիկը, Եփրեմ Խանը, Գայը (Հայկ Բժշկյանց) և ուրիշներ:

Մինչև 1979թ. հայերի թիվը Իրանում մոտ 200 հազար էր, որի 75%-ը քաղաքային բնակչությունն էր: Նրանք մեծապես ներգրավված էին պետական համակարգում և տնտեսական ու իրավաբանական ոլորտներում: Քիչ չէին խոշոր ձեռնարկատերերը: Հայերը ներգրավված էին նաև բանակային, սպայական ծառայության մեջ: Զգալի թիվ էին կազմում նավթարդյունաբերության ոլորտի աշխատակիցները: 1978թ-ի վերջին հակաշահական զանգվածային հուզումների պայմաններում զգալի թվով հայեր արտագաղթեցին Լիբանան և ԱՄՆ: Իր հերթին, հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչների մի հատված այդ ժամանակ իր առաքելությունը տեսավ «Թուդե» համայնավարական կուսակցության շարքերում ընդգրկվելու և պայքարելու մեջ` դառնալով շահական ՍԱՎԱՔ-ի և Խոմեյնու գլխավորած շարժման կրկնակի քննադատության ու բռնաճնշումների թիրախ:

1979 թվականի իսլամական հեղափոխությունից փոխվում է կրթական կարգը

Կրթության համակարգը եռաստիճան է և բաղկացած է տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներից։ Ուսումնառությունը դպրոցում սկսվում է 7 տարեկանից։ Ուսումնական տարին սկսվում է հիջրայի արևային օրացույցով՝ Մեհր ամսի 1-ից (սեպտեմբերի 20-21), ավարտվում է Խորդադ 95 ամսին (հունիսի 20-21-ին)։

Բոլոր դպրոցներում ուսուցումն անվճար է։ 1982 թվականից որոշվել է, որ կրոնը (այդ թվում և՝ քրիստոնեությունը) պետք է դասավանդվի պարսկերենով։ Իրանի հայկական դպրոցներում միայն մայրենի լեզվի դասավանդումն է կատարվում արևելահայերենով, սակայն հայերենին հատկացված ժամաքանակը չափազանց քիչ է։ Հայ ծնողներն իրենց երեխաներին կրթության են տալիս նաև պարսկական դպրոցներ։ Աշակերտների թվի նոսրացման պատճառով հայկական դպրոցներ են փակվում։ Այդ դեպքում հայկական դպրոցները կարող են վերածվել պարսկականի։

Ներկայումս Թավրիզում գործում է միայն մեկ հայկական դպրոց՝ «Հայկազյան-Թամարյան», որը կրթության նախարարությունում հայտնի էր «Ասադի» անունով։ Շիրազում ամենօրյա հայոց դպրոց չի եղել։ Սպահան քաղաքից ոչ հեռու գտնվող Շահինշահր քաղաքում գործում են երկու տարրական դպրոցներ՝ «Սրբոց Վարդանանց» և «Մասիս» անվանումներով։ Թեհրանում գործում են «Արաքս» օրիորդաց դպրոց (տարրական և ուղեցույց), «Արարատ» օրիորդաց դպրոց (տարրական և ուղեցույց), «Գյուլբենգյան» տղայոց դպրոց (տարրական), «Շանթ» տղայոց դպրոց (տարրական), «Մարիամյան դպրոց» (ուղեցույց՝ ներառելով Քուշեշ-Դավթյան դպրոցը), «Թունյան» օրիորդաց դպրոց (տարրական և ուղեցույց), «Նաիրի» տղայոց դպրոց (տարրական և ուղեցույց) և «Ռոստոմ» տղայոց դպրոց (տարրական):

Ներկայումս Իրանում կան տասից ավելի հայկական մանկապարտեզներ, որոնց գծով իշխանությունների կողմից որևէ արգելք կամ սահմանափակում չի դրվում։ Մանկապարտեզները և ծերանոցները որպես սեփականություն, ամբողջովին պատկանում են համայնքին։ Ավետարանական հայերը հիմնադրել են «Գոհար» դպրոցը, կաթոլիկ հայերը՝ «Ալիշան» դպրոցը (1981)[1946 թվականին հիմնադրված Սպահանի համալսարանում բացվում է հայոց լեզվի և գրականության ամբիոն, որտեղ կրթությունն են ստացել ավելի քան հինգ հարյուր հայ և պարսիկ շրջանավարտներ։ 2006 թվականի նոյեմբերի 22-23-ին կազմակերպվել է գրական-մշակութային կամուրջ Իրանի և Հայաստանի միջև։

Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են ներքին մշակութային և կրոնական ինքնավարության լայն իրավունքներ։

Իրանի տարածքում բազմաթիվ են հայկական պատմամշակութային հուշարձանները։ Իրանահայերի ճնշող մեծամասնությունը կրոնական տեսանկյունից հարում է Կիլիկիո հայոց կաթողիկոսությանը: Նախքան 1958 թվականը իրանահայ թեմերը ենթարկվել են Էջմիածնի կաթողիկոսի գերագահությանը:

Իրանում հայ առաքելական եկեղեցուն զուգահեռ որոշակի դեր ունեն նաև հայ կաթողիկե, հայ ավետարական-բողոքական և այլ փոքր կրոնական համայնքները։ Իրանահայ հոգևորականներն ի սկզբանե մեծ դերակատարում են ունեցել հայ մշակութային, գիտական ու հոգևոր կյանքի կազմակերպման գործում: Հայկական հնագույն եկեղեցիներից որոշները մինչ այժմ շարունակում են գտնվել Իրանի տարածքում:

Զարգացած միջնադարում Թավրիզում և Ատրպատականի մյուս քաղաքներում կառուցվել են նոր եկեղեցիներ: 17-րդ դարում հայոց մեծ գաղթից հետո Սպահան են տեղափոխվում մեծաքանակ հայ հոգևորականներ: Պետության տարածքում գործում են երկու հիմնական թեմեր՝ Ատրպատականի և Սպահանի: 1636-1638 թվականներին Խաչատուր Կեսարացու ջանքերով այստեղ հայկական դպրոց է հիմնադրվում։ Ուսուցիչ Կոստանդ Ջուղայեցին կազմել է թվաբանության դասագիրք, իսկ մինչ այդ գրվել է Նոր Ջուղայի ավետարանը։ Գոյության տարիներին դպրոցը տվել է ավելի քան 250 շրջանավարտ, այդ թվում՝ կրոնական, քաղաքական և հասարակական անվանի գործիչներ։ Խաչատուր Կեսարացին և նրա աշակերտները առանց եվրոպացի տպագրիչների օգնության, պատրաստեցին տպատառեր, տպագրական մամուլ, այլ պարագաներ, թուղթ և 1639-1642 թվականներին հրատարակեցին 4 հայերեն գիրք, այդ թվում՝ «Սաղմոսարան» (1638), «Հարանց վարք» (1641) և այլն։ Դա Մերձավոր Արևելքի առաջին տպարանն էր, որտեղ տպագրվում է հայալեզու առաջին գիրքը[42]: Դրանից 133 տարի անց հայալեզու տպագրությունը սկիզբ առնում Հայաստանում (Էջմիածին)։ Տպարանն ավելի կատարելագործելու համար մի քանի տարի անց ուսուցչի պատվերով Եվրոպայից Սպահան է ուղարկվում տպագրական նոր սարքավորում։ Նոր Ջուղայում հայկական տպագրությունը շարունակեցին Հովհաննես Ջուղայեցին (1647 թվականից) և ուրիշներ: Մեկ այլ հոգևոր գործիչ՝ Հարություն Շմավոնյանը, հիմնադրում է հայկական առաջին ամսագիրը՝ «Ազդարար» (1794, Մադրաս, Հնդկաստան): Այդպես սկիզբ է դրվում Կալկաթայի հայկական տպագրությանը:

աղբյուրը՝ hy.wikipedia.org

 


Եվս երկու պատմամշակութային արգելոց Հայաստանում

Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Օտարները հայերի մասին ասում են…

Հայաստանի տեղը քարտեզի վրա

Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Արաքսի առասպելը…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Գնա՞նք Գյումրի…

Քնքուշ ու համեստ հայերենի մասին…