Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Հայկական վիոլա» նախագիծը «ծնունդ» է առել ARTCONCEPT միջազգային ասոցիացիայի Opus (3) միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, «Հայ-գերմանական շարք» խորագրի ներքո: Նախագծի միջազգային պրեմիերան անցկացվել է Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցի համերգասրահում, այնուհետև՝ Բեռլինի ATELIER SOLDINA ցուցասրահում, որտեղ այն ուղեկցվել է Մանե Հովհաննիսյանի «The Limd of the sound» լուսանկարչական կոմպոզիցիայով:
Դեկտեմբերի 2-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ «Հայկական Վիոլա» նախագծի երևանյան համերգը, որի ընթացքում վիոլահար, կոմպոզիտոր և դիրիժոր Գրիգոր Առաքելյանի հետ ելույթ ունեցան տավիղահարուհի Սոնա Ենգիբարյանը և դաշնակահարուհի Հասմիկ Անտոնյանը:
Մենք զրուցել ենք Գրիգոր Առաքելյանի և ARTCONCEPT միջազգային ասոցիացիայի տնօրեն Արմեն Մանասյանի հետ:
Վիդեո
Ֆոտո