fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի դերասան-դերասանուհիներն ամենագեղեցիկ գովազդային հոլովակներում

Ձեզ ենք ներկայացնում մեր սիրելի դերասան-դերասանուհիների մասնակցությամբ ամենագեղեցիկ գովազդային հոլովակները:

Քիրա Նայթլի և CHANEL

Անկրկնելի Քիրա Նայթլին այս անգամ իր ներկայությամբ զարդարում է CHANEL-ի “Coco Mademoiselle” օծանելիքի գովազդային հոլովակը: Բրիտանացի դերասանուհին ակնհայտորեն շատ հեշտությամբ է կյանքի կոչել իր բաժին հասած ճակատագրական կնոջ կերպարը: Տեսահոլովակում նկարահանվել է նաև արգենտինացի դերասան Ալբերտո Ամանը: Հոլովակի ռեժիսորն է Ջո Ռայթն է, որի հետ Քիրան բազմիցս համագործակցել է (“Pride and Prejudice”, “Atonement”, “Anna Karenina”):

It’s a man’s man’s man’s world” երգն էլ կատարում է Ջոս Սթոունը:

Օդրի Տոտու և CHANEL

Ռոմանտիկ ֆրանսուհի Օդրի Տոտուն ուղևորվում է Ստամբուլ: Գնացքում նա հանդիպում է Թրևիս Դևենպորտին: Տղան հասցնում է գերել աղջկա սիրտը, սակայն նրանց ճանապարհները բաժանվում են, բաժանվում են, որ նորից հատվեն: Օծանելիքի միջոցով նա գտնում է սիրելիին:

Հոլովակի ռեժիսորն է Ժան-Պիեր Ժյոնեն, որի Le Fabuleux destin d’Amélie Poulain” ֆիլմում Օդրին պարզապես փայլում է: 

Հոլովակում հնչում է Ֆրենկ Սինատրայի, Ջեք Վուլֆի և Ջոել Հերոնի “I’m a fool to want you” երգը՝ Բիլի Հոլիդեյի կատարմամբ:

Իթան Հոուք, Մայլս Թելլեր, Էնսել Էլգորթ, Ջեք Օ’Քոննել և Prada

Մեր սիրելի դերասանները՝ Քրեյգ ՄաքԴինի օբյեկտիվում: Վերջինս նրանց լուսանկարել է Լոնդոնում և Նյու Յորքում: Ասում են, որ լուսանկարչի համար կարևոր էր ոչ թե հերոսների աշխարհագրական դիրքը, այլ այն մթնոլորտը, որը տիրում էր նկարահանման հրապարակում: Նրանց ձեռքերը, միմիկաները, շարժումները, անհանգստությունը, որը տիրում է նրանցից յուրաքանչյուրի ներսում՝ այս ամենը տղամարդկանց շուրջ առեղծված է ստեղծում:

Լիվ Թայլեր և Givenchy

Givenchy-ն առաջին հերթին ասոցացվում է Լիվ Թայլերի հետ: Ոչ մի աստղ ունակ չէ այնպիսի գրավչությամբ արտաբերել “Very Irresistible Givenchy” արտահայտությունը, ինչպես Լիվն է դա անում:

Մարիոն Կոտիյար և Dior

Սա օսկարակիր Մարիոն Կոտիյարի և Dior նորաձևության տան ոչ առաջին, սակայն հիրավի ամենավառ համագործակցությունն է:
“Enter The Game” տեսահոլովակը Մարիոնը կյանքի է կոչել Էլիոթ Բլիսի հետ: Տեսահոլովակում հնչում է դերասանուհու “Snapshot in LA” երգը: Այն նկարահանվել է Պրովանսի վիլլաներից մեկում:

Մարիոնը գովազդում է “Dior’s Cruise 15” հավաքածուն:

Ջեյմս Մքէվոյ և Prada

2014 թ. Prada-ի դեմքն էր բրիտանացի դերասան Ջեյմս Մաքէվոյը: Սև, սպիտակ և մոխրագույն երանգները մեծարում են գերմանական ավանգարդիզմը:

Լուսանկարում է մեծն Էնի Լեյբովիցը:

Քրիստեն Ստյուարտ և CHANEL

Նորաձևության ոլորտի ամենագեղեցիկ համագործակցությունների շարքում հարկ է առաձնացնել Քրիստեն Ստյուարտի և CHANEL նորաձևության տան համատեղ ջանքերով կյանքի կոչած ակնոցի գովազդը: Այս նորաձև նյութի հեղինակն է Կառլ Լագերֆելդը:

Լեա Սեյդու և Rag & Bone

Նորաձևության ոլորտի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը՝ Գլեն Լաչֆորդը պատրաստել է սև ու սպիտակ հոլովակ, որի հերոսուհին է ֆրանսուհի Լեա Սեյդուն: Հոլովակում ներկայացվում է Նյու Յորքն իր ողջ գեղեցկությամբ:

Հոլովակը պատրաստվել է Rag & Bone բրենդի համար:

Գերի Օլդմեն, Ուիլեմ Դեֆո,Գարեթ Հեդլունդ, Ջեյմի Բել և Prada

Կարելի է վստահորեն պնդել, որ Prada-ն իր գովազդային հոլովակների համար միշտ ընտրում է ամենանորաձև տղամարդկանց: Ահա նրանցից 4-ը, ի դեմս Գերի Օլդմենի, Ուիլեմ Դեֆոյի,Գարեթ Հեդլունդի, և Ջեյմի Բելի:

Վայելե՛ք:

Քիրա Նայթլի, CHANEL

Աննկարագրելի Քիրա Նայթլին ևս, շարունակելով լավագույն ավանդույթները բազմիցս համագործակցել է CHANEL նորաձևության տան հետ:
Հոլավակի երաժշտության հեղինակն է Քրիստեր Լինդերը, իսկ ռեժիսորն է Յոհան Ռենքը:

Շարունակելի…

 


Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

Հայտնիներն ու ծովափը. Լուսանկարներ, որոնք Ձեզ հանգստի կուղարկեն

5 ֆիլմ նկարիչների մասին. մաս 3

Ֆրենկ Սինատրայի հայտնի և անհայտ սերերը

Փարիզում անցկացվեց Կառլ Լագերֆելդի հիշատակի երեկոն

10 բան, որ գուցե չգիտես հայտնի «Summertime» երգի մասին

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Դիտել հունիսին կինոթատրոնում

Այն, ինչ պետք է իմանալ Սոֆի Թըրների, նույն ինքը՝ Սանսա Սթարքի մասին

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 2]

Ֆրենկ Սինատրայի սուրճ խմելու արվեստը

Այն, ինչ գուցե չգիտեք Քիրա Նայթլիի մասին

Դիտել ապրիլին կինոթատրոնում