Հայոց թագուհի Կելոպատրա․ Տիգրան Մեծի կինը, որը դավաճանեց ամուսնուն - VNews

Հայոց թագուհի Կելոպատրա․ Տիգրան Մեծի կինը, որը դավաճանեց ամուսնուն

kleopatra - Հայոց թագուհի Կելոպատրա․ Տիգրան Մեծի կինը, որը դավաճանեց ամուսնուն

Կլեոպատրա Պոնտացի (մ.թ.ա. 110 – մ.թ.ա. 58), պոնտացի արքայադուստր, որի ծնողներն են եղել Միհրդատ VI Եվպատորը և նրա քույր Լաոդիկան։ Կլեոպատրան հայտնի է եղել նաև որպես Կլեոպատրա ավագ, որպեսզի տարբերվեր իր անվանակից քրոջից։

Կլեոպատրայի ծնողները

Կլեոպատրայի հայրը եղել է 11 տարեկան, երբ իր գլխին դրել են արքայի թագը: Միհրդատի մայրը չի սիրել որդուն և ցանկացել է սպանել, բայց հեռատես տղան փախել է պալատից և տրվել ուսմանը,  սովորում է 23 լեզու, նաև սովորել է տարբերել թույներն ու գտնել դրանց հակաթույները, չէ՞ որ այդ շրջանում բոլորն իրար սպանել էին փորձում հենց թույներով։ Նա պալատ է վերադառնում է 17 տարեկանում: Պալատի օրիորդներից իրեն կին է ընտրում Լաոդիկային՝ իր քրոջը:

Միհրդատը երկար ժամանակով բացակայում է պալատից և Լաոդիկան դավաճանում է նրան 3 տարբեր այրերի հետ: Միհրդատը վերադառնում և իմանում է, որ իրեն պատրաստվում է իր կինը թույնել, բայց, քանի որ նա գիտեր ամեն թույնի հակաթույնը, հասկանում է և ստիպում նրանց ուտել ողջ պարունակությունը, և Լաոդիկեն իր սիրեկանների հետ մեկտեղ մահանում է:

Կլեոպատրայի և Տիգրանի ամուսնությունը

Մ.թ.ա. 94 թվականին կնքված Հայ-պոնտական դաշինքի արդյունքում 16 տարեկան Կլեոպատրան ամուսնանում է Տիգրանի հետ, որն այդ ժամանակ 46-47 տարեկան էր:

Պատմիչների վկայությամբ, Կլեոպատրան այնքան գեղեցիկ էր, որ նմանվում էր հայոց աստվածուհի Աստղիկին: Նա Տիգրանին պարգևում է 3 արու զավակ`

  • Զարեհ․  Նրան սպանում է Տիգրան Մեծը դավադրության համար:
  • Տիգրան Ավագ․ Նրան ևս սպանում է Տիգրան Մեծը:
  • Տիգրան Կրտսեր:

 

Ք.ա. 69 թվականին, երբ հռոմեացի Լուկուլլոսը պաշարել էր Տիգրանակերտը, հայ թիկնազորը, արքայի պատիվը պահելով, ճեղքում է հռոմեական բանակն ու դուրս բերում թագուհուն, կանանոցն ու գանձարանը: Հայկ Խաչատրյանի գրքում, սակայն, Կլեոպատրայի մասին խոսվում է որպես թագուհու, որը, իր անվան ստուգաբանությանը հավատարիմ (Կլեոպատրա նշանակում է «հոր խոսք»), մեծարում էր ոչ թե ամուսնուն՝ հայոց թագավոր Տիգրանին, այլ հորը՝ Միհրդատ Պոնտացուն: Հեղինակը նշում է, որ Կլեոպատրայից ծնված երեք որդիներն էլ մոր պես դավաճանեցին հայոց թագավորությունն ու անդառնալի վնասներ հասցրին: Ի վերջո, Կլեոպատրան փախավ հոր՝ Միհրդատի մոտ:

աղբյուրներ՝  Հայկ Խաչատրյան ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, Ankakh.com, wikipedia.com