Հայտնի դեմքեր, որ 2018թ.-ին ժամանեցին Հայաստան - VNews

Հայտնի դեմքեր, որ 2018թ.-ին ժամանեցին Հայաստան

պկիյ - Հայտնի դեմքեր, որ 2018թ.-ին ժամանեցին Հայաստան

Բարի գալուստ Հայաստան… Այս արտահայտությունը 2018թ.-ին օգտագործվել է սովորականից հարյուրավոր անգամ ավելի՝ թե՛ սոցիալական կայքերում, թե պարզապես փողոցում: Բանն այն է, որ այս տարի Հայաստան ժամանած մարդկանցից 6-ը հայտնի են գրեթե ողջ աշխարհում: Գալով Հայաստան՝ նրանք համոզվել են, որ հայերն իսկապես մի հյուրընկալ ազգ են, որն ունի համեղ խոհանոց ու հարուստ մշակույթ: Նրանք էլ իրենց հերթին «աշխարհը բերել էին Հայաստան»՝ հազարավոր մարդկանց առաջին անգամ տեղեկացնելով այս երկրի ու ժողովրդի մասին: Ահա այն 6 հայտնի մարդիկ, որոնք 2018թ.-ի ընթացքում այցելեցին Հայաստանի Հանրապետություն:

Էլթոն Ջոն

4366749 elton john wallpapers 960x720 - Հայտնի դեմքեր, որ 2018թ.-ին ժամանեցին Հայաստան

Աշխարհահռչակ բրիտանացի երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր և դերասան Էլթոն Ջոնը Հայաստան էր ժամանել մայիսի 26-ին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նրա այցը բարեգործական նպատակ ուներ. երգիչը «Սթարկի» (Starkey) ընկերության նախաձեռնած բարեգործական ծրագրի հյուրն էր և Հայաստան էր եկել լսողական սարքեր արտադրող այս ընկերության միջոցառմանը մասնակցելու համար: Նրա հետ էր իր 55-ամյա զուգընկեր, պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ Ֆըրնիշը:

Էլթոն Ջոնը Հայաստանում հասցրել է այցելել «Երևան իմ սեր» հիմնադրամ, համտեսել հայկական ուտեստները նախագահի և Նիկոլ Փաշինյանի հետ ու շրջել Երևանում, իսկ Հայաստանին հրաժեշտ տալուց հետո էլ իր ինստագրամյան էջում հրապարակում անել հայաստանյան այցի մասին:

Դարեն Արանոֆսկի

sfdsdfsf 960x640 - Հայտնի դեմքեր, որ 2018թ.-ին ժամանեցին Հայաստան

Հունիսի 8-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» միջազգային 15-րդ կինոփառատոնի բացման հատուկ հյուրն էր «Mother», «Black Swan» և այլ հայտնի ֆիլմերի ռեժիսոր Դարեն Արանոֆսկին: Վերջինս, խոսելով VNews-ի հետ նշեց.

«Հավանում եմ Հայաստանը: Գալուն պես ջրվեցի (նկատի ունի Վարդացվառի տոնը), ապա դուրս եկա փողոց ու լավ ժամանակ անցկացրի մարդկանց հետ: Զվարճալի էր: Մի քանի օր դեռ կմնամ Հայաստանում: Հույս ունեմ գնալուցս հետո էլ շուտ կվերադառնամ»:

Արանոֆսկիին այնքան էր դուր եկել հայկական Վարդավառ տոնը, որ ռեժիսորը նույնիսկ միջոցառման բեմից ջուր լցրեց հանդիսատեսի վրա: Արանոֆսկին Հայաստանում մի քանի օր անցկացրեց և հասցրեց նույնիսկ հանդիպել լրագրողների, ֆիլմասերների, իր արվեստի երկրպագուների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Ալեքսիս Օհանյան

5b769aea8fd883.33663790 960x640 - Հայտնի դեմքեր, որ 2018թ.-ին ժամանեցին Հայաստան

2018թ.-ին Հայաստան ժամանած հաջորդ հայտնի հյուրը Ամերիկյան Reddit սոցիալական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն է, որը Հայաստանում անցկացրեց ընդամենը 24 ժամ: Մեկ օրվա ընթացքում նա հասցրել է «Երազ» մակնիշի մեքենայով շրջել Հայաստանով, ծառ տնկել, լավաշ թխել Սերժ Թանկյանի հետ, ընկերների հետ բացօթյա խնջույք կազմակերպել, համտեսել լավաշ ու բաստուրմա, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գնալ Թումո, ծանոթանալ հայկական գորգագործությանը և շրջել Երևանով:

Հայաստանից հեռանալուց ամիսներ անց էլ՝ նոյեմբերին, Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ «Շախմատ» (Shakhmat) անունով կոնյակի արտադրություն է սկսել և հոլովակով ներկայացրել է նախագծի նախապատմությունը: Նշենք նաև՝ կոնյակի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Հայաստանում բարեգործական ծրագիր իրականացնելուն:

1 2

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր Հայաստանում. հարցազրույց Օվսաննա Շեկոյանի հետ

Եվս երկու պատմամշակութային արգելոց Հայաստանում

Հայ տղայի կատարումը ստիպեց բոլորին ոտքի կանգնել. «Ну-ка, все вместе!»

Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Տարոն Մալաքյանը SOAD-ի նոր երգի, խմբում եղած տարաձայնությունների մասին

Կոմիտասի շունչը հայկական տաճարում. Սերժ Թանկյանը տեսանյութ է հրապարակել

Սերժ Թանկյանը դիմում է հայ ժողովրդին[տեսանյութ]

Ինչպես Բալյանները կառուցեցին Օսմանյան կայսրության լավագույն կոթողները…

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

System Of A Down-ի նոր տեսահոլովակը 15 տարի դադարից հետո

Հայերը Իրանում