fbpx

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում. մաս 2

VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում մի քանի հայտնի և սիրված դերասանների, որոնք հանդես են եկել հայտնի մարդկանց կերպարներում:

Ջեյմի Ֆոքսը Ռեյ Չարլզի դերում

Ջազի պատմության ամենավառ, տաղանդավոր, տարբերվող երաժիշտներից մեկն անկասկած եղել է և կմնա Ռեյ Չարլզը: Հենց այս մեծությանն է նվիրված ռեժիսոր Թեյլոր Հեքֆորդի 2004 թ. «Ռեյ/Рэй/Ray»  ֆիլմը, որի գլխավոր դերում է Ջեյմի Ֆոքսը: Բացի Ֆոքսից ֆիլմում նկարահանվել են դերասաններ Ռեջինա Քինգը, Քերի Վաշինգթոնը և ևն:
Ֆիլմը նվիրված է լեգենդար երաժիշտի կյանքիս և ստեղծագործական ուղուն: Աղքատ մանկությունը, եղբոր կորուստը, վաղ կուրությունը, 12 երեխաների հոգսը, խտրականության դեմ անվերջ պայքարը, հանճարեղությունը և աննկարագրելի տաղանդը՝ սրանք էին Ռեյի կյանքի բաղկացուցիչները:
2005 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի «Լավագույն ձայն» անվանակարգում, իսկ դերասան Ջեյմի Ֆոքսը հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում:

Հետ չգնաս, դու այնտեղ արդեն եղել ես: 
Ռեյ

Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը Թրումեն Կապոտեի դերում

Դժվար թե այս դերի համար գտնվեր ավելի համապատասխան դերասան քան Ֆիլիպ Սեյմուրն է:
2005 թ. էկրաններ է բարձրանում ռեժիսոր Բենեթ Միլլերի «Կապոտե/Капоте/Capote» ֆիլմը, որը Հոֆմանին Օսկարի արժանացրեց՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:
Ֆիլմի իրադարձությունները մեզ տեղափոխում են նախորդ դարի 60-ականներ, ԱՄՆ և անգամ թույլ են տալիս զգալ այն ժամանակների շունչը: Տեղական ամսագրերից մեկում Կապոտեի աչքն ընկնում է մի հետաքրքրաշարժ պատմության վրա և այդ օրվանից նրա կյանքը փոխվում է:

Անհաջողությունը համեմունքի պես մի բան է. նա հաջողությանը հատուկ համ ու հոտ է հաղորդում: 
Կապոտե

Քեյթ Բլանշեթը Բոբ Դիլանի դերում

2007 թ. էկրաններ է բարձրանում Թոդ Հեյնսի «Ես այնտեղ չեմ/Меня там нет/I’m Not There» ֆիլմը: Այս հետաքրքիր կինոժապավենում ռեժիսորը միավորել է մի քանի դերասանների, որոնցից յուրաքանչյուրը մարմնավորում է Դիլանին իր կյանքի որոշ ժամանակահատվածում: Այս աստղաբույլի մեջ հատուկ ուշադրության է արժանի բոլորիս կողմից սիրված դերասանուհի Քեյթ Բլանշեթը, որը միաձուլվել է Դիլանի կերպարի հետ, դառնալով մեկ մարմին:
2008 թ. դերասանուհին արժանացավ «Ոսկե գլոբուսի»՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Այն ամբողջ գումարը, որը դու կվաստակես, երբեք հետ չի գնի քո հոգին:
Բոբ

Շոն Փենը Հարվի Միլքի դերում

Ո՞վ էր Հարվի Միլքը: Նա առաջին ամերիկացի քաղաքական գործիչն է, որը չվախեցավ և բացիեբաց հայտարարեց, որ համասեռական է: Մարդիկ կարծում էին, որ այս հայտարարությունը վերջ կդնի Հարվիի կարիերային, սակայն Միլքը ընտրվեց և պայքարեց սեռական փոքրամասնությունների իրավունքների օրինականացման համար:
2008 թ. ռեժիսոր Գաս Վան Սենթը հանրության դատին հանձնեց իր «Միլք/Харви Милк/Milk» ֆիլմը, որը նվիրված է Հարվի Միլքին: Այս ֆիլմը դերասան Շոն Փենին արժանացրեց Օսկարի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, իսկ ֆիլմը հաղթեց «Լավագույն սցենար» անվանակարգում:

Իրավունք տրվում է միայն նրանց, որոնք ստիպում են, որ իրենց ձայնը լսվի:
Հարվի

Մեռիլ Սթրիփը Մարգարեթ Թետչերի դերում

Այս ցանկը եզրափակում ենք Ֆիլինդա Լոյդի 2011 թ. «Երկաթյա լեդին/Железная леди/The Iron Lady» ֆիլմով, որը նվիրված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերի կյանքին և կարիերային: Ֆիլմը պատմում է, թե ինչպես հասարակ, բայց շատ խելացի և ամբիցիոզ աղջիկը մտավ Միացյալ Թագավորության պատմության մեջ, որպես միակ և անկրկնելի «Երկաթյա լեդի»:
2012 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն դիմահարդարում» անվանակարգում, իսկ դերասանուհի Մերիլ Սթրիփը՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Մի՛ հետևիր ամբոխին, թո՛ղ ամբոխը հետևի քեզ: 
Մարգարեթ

Շարունակելի…


Հայրենիք կինոթատրոնում կկարողանաք ֆիլմեր դիտել

Արխիվային կադրեր Էմի Ուայնհաուսի սպասվելիք ֆիլմի թրեյլերում

5 ֆիլմ հայտնի քաղաքական գործիչների մասին. [ մաս 1]

Լավագույն կարճամետրաժ ֆիլմերից մի քանիսը

«Լյուդվիգ անունով ոզնին». պրեմիերա (լուսանկարներ)

10 բան, որ չգիտես Վենսան Կասելի 2-րդ կնոջ՝ Թինա Կունակիի մասին

Rihanna-ի մասին վավերագրական ֆիլմի թողարկման ամսաթիվը հայտնի է

10 ֆիլմ, որոնք կապշեցնեն իրենց գեղեցկությամբ

10 բան, որ չգիտես Չայլդիշ Գամբինոյի մասին

Հենրիկ Մալյանն ասել է…

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Կարլ Լագերֆելդ

Վենետիկի կինոփառատոնում մրցանակներ ստացած հայտնիներ

Քենդրիկ Լամարն առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում

Լուի դը Ֆյունեսն ասել է . . .

Թրումեն Կապոտեն ասել է…

Ռոբին Ուիլյամսի և կնոջ անձնական իրերը կներկայացվեն Sotheby’s աճուրդում