Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում - VNews

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում

VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում մի քանի հայտնի և սիրված դերասանների, որոնք հանդես են եկել հայտնի մարդկանց կերպարներում:

Բեն Քինգսլին՝ Մահաթմա Գանդիի դերում

Դժվար է պատկերացնել որևէ այլ դերասանի, որը կարող էր այսպես միաձուլվել կերպարի հետ:
Օսկարակիր Բեն Քինգսլին 1982 թ. «Գանդի/Gandi» ֆիլմում մարմնավորում է հայտնի ակտիվիստ, քաղաքական գործիչ և անփոխարինելի լիդեր Մահաթմա Գանդիին: Իր ամբողջ կյանքի ընթացքում Գանդին պայքարում էր Հնդկաստանի անկախության համար:
Ֆիլմը հաղթել է Օսկարի՝ 8 անվանակարգերում, այդ թվում դերասան Բեն Քինգսլին արժանացել է Օսկարի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:

 

Այնտեղ, որտեղ սեր կա՝ կյանք կա: 
Մահաթմա Գանդի

Ռոբերտ դե Նիրոն՝ Ալ Կապոնեի դերում

«Անձեռնմխելիները/The Untouchables» ֆիլմը էկրաններ է բարձրացել 1987 թ.: Իտալական մաֆիան Ալ Կապոնեի ջանքերով վերելք էր ապրում: Իր գործունեության ամբողջ ընթացքում Կապոնեն անթիվ-անհամար հանցագործություններ է գործել, սակայն ոչ ոքի չի հաջողվել ապացուցել որ նա է մեղավորը: Փոխարենը, ոստիկանությանը հաջողվում է Կապոնեին մեղադրել հարկերը չվճարելու մեջ և ձերբակալել:

Կապոնեի դերում է սիրված դերասան Ռոբերտ դե Նիրոն:

Ռոբերտ Դաունի կրտսերը՝ Չարլի Չապլինի դերում

Իհարկե Ռոբերտ Դաունի կրտսերը Չապլինին մարմնավորած միակ դերասանը չէ, բայց միանշանակ լավագույններից մեկն է:
«Չապլին/Chaplin» կենսագրական դրաման էկրաններ է բարձրացել 1992 թ. և նվիրված է սիրված դերասան, կատակերգու Չարլի Չապլինի հիշատակին: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես իրենից ոչինչ չներկայացնող և աղքատ տղան գտավ հաջողության տանող իր ուղին և փայլեց իր ամբողջ հմայքով:
1993 թ. Բրիտանական ակադեմիայի կողմից Դաունի կրտսերը մրցանակի արժանացավ:

Դենզել Վաշինգթոնը՝ Մալքոլմ Իքսի դերում

1992 թ. հանրության դատին է հանձնվում Ալեքս Հեյլիի և Մալքոլմ Իքսի 1965 թ. «Մալքոլմ Իքսի կենսագրությունը» գրքերի հիման վրա էկրանավորված «Մալքոլմ Իքս/Malcolm X» ֆիլմը, որի գլխավոր դերում է Դենզել Վաշինգթոնը:
Սևամորթ լիդերն իր ուղին սկսել է Հարլեմում, Նյու Յորք, ԱՄՆ: Գանգսթեր Մալքոլմը բանտ է ընկել, որտեղ ծանրութեթև է արել իր վարքը: Բանտից դուրս գալուց հետո Մալքոլմը սկսում է պայքարել ռասիզմի, կաշառակերության և անիշխանության դեմ:

Քեյթ Բլանշեթը՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու դերում

Գեղեցիկ և տաղանդավոր Քեյթ Բլանշեթին տեսնում ենք 16-րդ դարի ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Եղիսաբեթ 2-րդ  թագուհու կերպարում: Ֆիլմն («Եղիսաբեթ/Elizabeth») էկրաններ է բարձրացել 1998 թ.:
Եղիսաբեթը պայքարել է Անգլիայի անկախության համար՝ դեմ գնալով Իսպանիային, Ֆրանսիային և նույնիսկ Հռոմի Պապին: Այս խոցելի և շատ փխրուն կինը վերածվում է անվախ հերոսի:
1999 թ. ֆիլմն արժանացել է Օսկար մրցանակի՝ «Լավագույն դիմահարդարում» անվանակարգում:

Բրունո Գանցը՝ Ադոլֆ Հիտլերի դերում

Իոահիմ Ֆեսթի 2002 թ. «Հիտլերի անկումն ու երրորդ ռեյխի կործանումը» գրքի հիման վրա էկրանավորված «Թաքստոց/Der Untergang» ֆիլմը հանրությանն է ցուցադրվել 2004 թ.:
Գերմանական կայսրությունն անկում է ապրում, ֆյուրերը կորցրել է իր հույսը, բոլորը հեռանում են՝ թողնելով սուզվող «նավը», սակայն կան նրանք, որոնք պատրաստ են մինչև վերջ մնալ իրենց սիրելի բռնակալի կողքին և հավատարիմ մնալ նրա վարած քաղաքականությանը:

Ռեյֆ Ֆայնսը՝ Չարլզ Դիքենսի դերում

Սիրված անգլիացի գրող Չարլզ Դիքենսի կյանքի և սիրո մասին պատմող «Անտեսանելի կինը/The Invisible Woman» ֆիլմը էկրաններ է բարձրացել 2012 թ.:
Դիքենսը խելագարի պես սիրահարված էր, սիրահարված, բայց ոչ իր կնոջը. «անտեսանելի» կնոջ հետ սիրավեպը վերջ է դնում գրողի ամուսնական կյանքին:

Գարի Օլդմենը՝ Ուինսթոն Չերչիլի դերում

«Մութ ժամանակներ/Darkest Hour» ֆիլմում Գարի Օլդմենը մարմնավորել է հայտնի քաղաքական գործիչ և Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին:
Բոլորը կասկածում էին Չերչիլի վարած քաղաքականությանը. նա հրաժարվում էր համաձայնության գալ Ադոլֆ Հիտլերի հետ և համակերպվել ֆաշիստական Գերմանիայի հաղթանակի հետ:
Այս տարի ֆիլմն արժանացավ Օսկարի՝ «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» անվանակարգում, իսկ դերասան Գարի Օլդմենը հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում:

Շարունակելի…


Խորհրդավոր կազմակերպության անդամները. Աշխարհահռչակ մասոններ

մի՞ֆ է, թե՞ իրականություն. ամեն ինչ Չապլինի մասին

«Առաքինության փորձություն» մերկ աղջիկների հետ. Մահաթմա Գանդի

Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Կյանքի դասեր Մահաթմա Գանդիից

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

10 բան, որ գուցե չգիտես Գինեսի ռեկորդների գրքի մասին

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Էմիլիա Քլարքը պատմել է՝ ինչպես է պատրաստվել «Գահերի խաղում» իր վերջին ելույթին

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին