fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի դերասանուհիները Մայքլ Յանսոնի օբյեկտիվում

Vogue ամսագրի ապրիլյան համարի հերոսուհիները տարբեր ազգերի ներկայացուցիչներ, հայտնի ու սիրված դերասանուհիներ են, որոնք հպարտ են իրենց արմատներով և միշտ բարձրաձայնում են դրանց մասին:  Դերասանուհիներից յուրաքանչյուրի հետ Vogue-ը զրուցել է և փորձել զուգահեռներ անցկացնել նրանց մշակույթների միջև: Կանայք խոսել են կինեմատոգրաֆի դժվարությունների մասին, որոնց նրանք հաճախ են բախվում: Այս կանանց մեկ վայրում համախմբելն ու նրանց հետ զրուցելը նրանց միջև կոմունիկացիա հաստատելու նպատակին է ծառայում: Նրանք ապրում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Կորեայում, Մեքսիկայում և այլ վայրերում, նրան հայտնի են ու սիրված իրենց երկրներում, բայց նրանք կիսում են միևնույն խնդիրները, միևնույն հոգսերը և միևնույն մտածմունքները:
Այսօր բոլորս էլ գիտենք, որ ճանապարհները հատվում են, իսկ նկարահանումներն ավելի հասանելի են դառնում: Այսօր աշխարհի տարբեր վայրերում նկարահանված հաղորդումներն ու ֆիլմերն ավելի հասանելի են, իսկ դերասան-դերասանուհիները՝ ավելի մոտ: Օրինակ նույն Netflix-ն ավելի քան 35 օտարալեզու նախագիծ ունի, որոնց հետ կարող եք ցանկության դեպքում «ծանոթանալ»: Մի խոսքով ահա ապրիլյան համարի հերոսուհիներից 10-ը:

Գոլշիֆթե Ֆարահանի, Իրան

ԱՄՆ-ում Գոլշիֆթեն հայտնի է “Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales” և Ջիմ Ջարմուշի “Paterson” ֆիլմերով: Վերջինում նրա խաղընկերն է Ադամ Դրայվերը: 2006 թ. Ֆարահանին նկարահանվել է իրանական “M for Mother” ֆիլմում, որն ինչպես ինքը՝ դերասանուհին է խոստովանում իրեն դարձրեց «Ազգի մայր» ու հենց դրանով էլ գուցե պայմանավորված է այն, որ երբ Ֆարահանին համաձայնվեց նկարահանվել Ռիդլի Սքոթի 2008 թ. “Body of Lies” ֆիլմում, նրան դավաճան անվանեցին և «պատերազմ հայտարարեցին»: 1979 թ. ի վեր նա առաջին դերասանուհին է, որը ծնվել և մեծացել է Իրանում և հայտնվել հոլիվուդյան խոշոր նախագծերում: Որպես պատիժ իրանական իշխանությունները բռնագրավեցին նրա անձնագիրը և նա ստիպված տեղափոխվեց Փարիզ:  2014 թ. դերասանուհին մերկ լուսանկարվեց ֆրանսիական Egoïste ամսագրի համար, և այս քայլը մեծ բողոքի ալիք բարձրացրեց դերասանուհու երկրպագուների շրջանում: «Կանայք պատերազմի գործիքներ են: Մերկության պատճառով այլ ազգի ներկայացուցիչ կանանց այլ կերպ են վերաբերվում և նրանց վրա սահմանափակումներ են կիրառում: Ես ձեզ չեմ պատկանում, իմ մարմինը ևս ձեզ չի պատկանում: Դուք կարծո՞ւմ եք՝ ես ձեր սեփականությունն եմ: Շտապեմ ասել, որ ոչ, ես ձերը չեմ», -ասել է դերասանուհին:

Տարբեր ազգերի կանանց մեկ տեղում հավաքելը քաղաքական ենթատեքստ ունի: Այս խնդրի կարևորությունը, սակայն, Գոլշիֆթեից լավ ոչ ոք չի զգում: «Դերասաններից շատերն իրենց լեզուներով են հաղորդակցվում, բայց ես չեմ խոսում պարսկերեն, ոչ էլ նկարահանվում եմ իրանական ֆիլմերում, քանի որ ես պետության թշամին եմ», – ասել է դերասանուհին:

Սքարլեթ Յոհանսոն, ԱՄՆ

Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն ընդամենը 17 տարեկան էր, երբ Սոֆիա Կոպպոլայից առաջարկ է ստանում:  17-ամյա աղջիկը նկարահանվում է “Lost in translation” ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն է Բիլ Մյուրեը: Ֆիլմի նկարահանումներն անցկացվեցին Տոկիոյում և Սքարլեթը հիշում է, որ անփորձ էր ու բազում դժվարությունների է բախվել: «Ես և ընկերս անգամ կորցրեցինք իրար նկարահանումների ժամանակ: Հիշում եմ՝ դրանք 7 շաբաթ տևեցին, ու քանի որ թիմում միայն ճապոնացիներ էին, մենք լեզվի լուրջ խնդիր ունեինք: Տարօրինակ զգացողություն էր, երևի բոլոր ամերիկացիներն են իրենց Տոկիոյում այդպես զգում»,- ասել է Յոհանսոնը:

«Այսօր մենք խոսում ենք այն մասին, ինչի մասին նախկինում չենք խոսել, կամ ինչի մասին Հոլիվուդը հրաժարվել է լսել» , – ասել է Յոհանսոնը, «Զվարճանքի աշխարհն այսօր ընդլայնվում և զարգացումներ է ապրում»: Նա օրինակ է բերել նորզելանդացի ռեժիսոր և դերասան Տայկա Վայթիթիին, որի հետ ներկայումս համագործակցում է “Jojo Rabbit” նախագծում: «Վայթիթին փոքր ֆիլմեր էր նկարահանում Նոր Զելանդիայում, բայց արի ու տես, որ նրան բաժին հասավ”Thor: Ragnarok”-ի պոշոր նախագիծը: Այսինքն՝ ժամանակներն են ուրիշ, ամեն ինչ ավելի մոտ ու հասանելի է թվում: Մշակույթներն էլ հատվում են»,- ասել է Յոհանսոնը: Այսօր Սքարլեթը համագործակցում է Քեյթ Շորթլանդի հետ, որը Marvel-ի առաջին կին ռեժիսորն է, և Սքարլեթի հետ աշխատում է “Black Widow” ֆիլմի վրա:

Էյզա Գոնսալես, Մեքսիկա

Էյզա Գոնսալեսը 14 տարեկանում արդեն հայտնի էր հարազատ Մեքսիկայում, սակայն միայն Ռոբերտ Ռոդրիգեսի “From Dusk Till Dawn” սերիալի և հատկապես “Baby Driver” ֆիլմի շնորհիվ է աղջիկը ոչ միայն համաշխարհային ճանաչում ձեռք բերում, այլև Հոլիվուդում ներկայացնում լատինաամերիկացիներին: «Մեքսիկայում մենք բոլորս էլ մեքսիկացիներ ենք, մենք մեկս մյուսին նույն լուսնի ներքո ենք տեսնում»: Նա խոստովանել է, որ միայն Հոլիվուդում հնարավորություն ստացավ ճանաչել ինքն իրեն որպես մեծ ազգի ներկայացուցիչ և լրիվ այլ տեսանկյունից նայել իր ազգին: Բացի այդ դերասանուհին անկեղծացել է ասելով, որ բոլոր այն ֆիլմերը, որտեղ նկարահանվելու առաջարկ է ստացել հիմնված են եղել ինչ-որ կարծրատիպերի վրա. կերպարը կամ զբաղվում է թմրանյութերի առքուվաճառքով, կամ էլ օգնության ձեռքի կարիք ունեն: Այսօր Գոնսալեսը վստահորեն հրաժարվում է այդ տեսակ դերերից, ասելով. «Ես լատինաամերիկացի եմ և ներկայացնում եմ լատինաամերիկյան կանանց»:

Էյզա Գոնսալեսի համար ոգեշնչման աղբյուր է Մառլոն Բրանդոն:

Լեա Սեյդու, Ֆրանսիա

Դերասանուհիները նշում են, որ թեպետ ահմանները հատվում են, սակայն դա բնավ չի նշանակում, որ դրանք ընդհանրապես գոյություն չունեն:
«Ես կուզենայի չունենալ ո՛չ ազգություն ո՛չ էլ սեռ», – ասել է Լեա Սեյդուն: Նշենք, որ դերասանուհին աշխատել է Քվենտին Տարանտինոյի, Ուես Անդերսոնի հետ, և “Blue is the Warmest Color” ֆիլմի համար արժանացել է «Ոսկե Արմավենու»:

Լեա Սեյդուն խոստովանում է, որ թեպետ մի քանի հոլիվուդյան ֆիլմերում է նկարահանվել, այնուամենայնիվ մինչ օրս իրեն տարօրինակ է զգում ամերիկյան ֆիլմերում նկարահանվելիս, դրանց մեջ ինչ-որ խորթություն կա: Թեպետ նա նկարահանվել է “Mission: Impossible—Ghost Protocol” և ” Spectre” ֆիլմերում, խոստովանում է. «Ինձ տարօրինակ եմ զգում և գուցե դա նրանից է, որ ֆրանսիացի եմ ու ինձ համար օտար է այն, ինչ զգում եմ ամերիկյան ֆիլմում նկարահանվելիս», – ասել է դերասանուհին,-«Մշակութային անհամապատասխանություններ կան այդ ամենի մեջ և ինձ դուր է գալիս այդ հետաքրքիր զգացողությունը, ես փորձում եմ ինձ միշտ նորովի դրսևորել»: Սեյդուն հավելել է, որ Յորղոս Լանտիմոսի “Lobster” ֆիլմում նկարահանվելիս իրեն շատ տարօրինակ է զգացել: «Ես պետք է հասկանայի Լանտիմոսին, որ հասկանայի ֆիլմ նկարահանելու նրա ձեռագիրը, նրա միտքը, նրա ոճը», – ասել է Սեյդում և ավելացրել. «Տխուր կլիներ, եթե միայն ֆրանսիական ֆիլմերում նկարահանվեի, այսպես լավ է»:

Դունա Բաե, Հարավայն Կորեա

Ինչ վերաբերում է կորեացի դերասանուհի Դունա Բաեին, ապա նա խոստովանում է, որ Կորեայում նրա կյանքը բավականին հանգիստ տեմպով է ընթանում: «Ինձ չեն անհանգստացնում, ես էլ նման չեմ K-pop աստղերին, որոնք զուրկ են անձնական կյանքից, ես դերասանուհի եմ և ապահովագրված եմ դրանից», – ասել է դերասանուհին և խոստովանել, որ Սեուլում տաքսիով չի երթևեկում, քանի որ չի ցանկանում, որ տաքսիստներն իմանան իր տան տեղը: Դերասանուհին ուրախությամբ է նշում այն փաստը, որ կորեական կինեմատոգրաֆն օրեցօր ծաղկում և բարգավաճում է, և որ դերասան-դերասանուհիներն այսօր լավ ռեժիսորների հետ համագործակցելու ավելի մեծ հնարավորություններ ունեն:  Նշենք, որ նա աշխատել է Պարկ Չան վուքի և «Ոսկե արմավենու» դափնեկիր ճապոնացի սիրված ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդայի հետ: Բացի այդ Դունան նկարահանվել է Թոմ Թիկվերի և Վաչովսկի քույերի “Cloud Atlas “ֆիլմում և “Sense8” սերիալում:

Վանեսա Կիրբի, Մեծ Բրիտանիա

Վանեսա Կիրբին, որը “The Crown” հեռուստասերիալում մարմնավորում է արքայադուստր Մարգարեթին նշում է,որ ֆիլմարտադրության գերխնդիրն այսօր «վաճառքի հարցն է», սակայն “The Crown“-ի նման նախագծերը քեզ թույլ են տալիս ոչ միայն ուսումնասիրել կերպարդ և խորանալ դրա մեջ, այլև աշխատել մի բանի վրա, որն այնքան հաջողված է, որ վաճառքի կարիք բնավ էլ չունի:
Այնուամենայնիվ այս  նյութի դերասանուհիները հավատարիմ են մնում այն “message”-ներին, որոնք փորձում են տեղ հասցնել: Օրինակ նույն Կիրբին և Գոնսալեսը շուտով էկրաններին կհայտնվեն “Fast & Furious Presents: Hobbs & Shaw” ֆիլմով: «Հերոսուհիս այնքան ուժեղ է և նա կարող է պայքարել ճիշտ այնպես,ինչպես տղամարդն է պայքարում », – ասել է Կիրբին և հավելել,-«Ֆիլմում ես կրում եմ տաբատ և տղամարդու հագուստի այլ ատրիբուտներ և մարմնիս բոլոր մասերը փակ են: Հերոսուհուս համար շատ կարևոր է գիտակցել, որ նրան ոչ մի տղամարդ չի փրկի: Անգամ եթե ասածս ենթագիտակցական մակարդակի վրա է հասկանալի, 33-ամյա երիտասարդ կինը պետք է դուրս գա կինոթատրոնից այն մտքով, որ իր եղբոր պես կարող է իր մասին հոգ տանել և փրկել ինքն իրեն: Մենք ենք մեր փրկիչները, մեր հերոսները: Ես կարծում եմ, որ մենք իրոք այլ ժամանակներում ենք ապրում և ինձ թվում է, որ կանանց այսօր լսում են, իրոք լսում», -ասել է Վանեսան:

Ալբա Ռորվախեր, Իտալիա

Իտալացի դերասանուհի Ալբա Ռորվախերն աշխատել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Ալբանիայում և ԱՄՆ-ում: Ալբան շատ դերասան-դերասանուհիների հետ է համագործակցել: Ալբան հատկապես մեծ ակնածանքով է խոսում Թիլդա Սուինթոնի մասին, որի հետ նրանք նկարահանվել են Լուկա Գուադանյինոյի “I Am Love”  ֆիլմում: Այսօր Ռորվախերն առավել հայտնի է իտալական ֆիլմերով: Օրինակ նա նկարահանվել է քրոջ՝ Ալիչե Ռորվախերի”Le meraviglie” և Lazzaro felice” ֆիլմերում: Առաջինն արժանացավ Գրան պրի մրցանակի, իսկ երկրորդը՝ «Լավագույն սցենար» անվանակարգում «Ոսկե արմավենու»: Ալբայի ամենահայտնի ֆիլմերից է նաև Պաոլո Ջենովեզեի “Perfetti sconosciuti” կատակերգությունը:

«Մեր, եվրոպացիներիս հնարավորություններն ավելի սահմանափակ են, քան հոլիվուդյան դերասանուհիներինը, բայց միևնույն ժամանակ մենք չունենք սահմաններ և ավելի արկածային, տարբերվող լինելու հնարավորություն ունենք»,- ասել է Ալբան:
Ալբայի ամենամեծ երազանքը տղամարդու կերպարում հանդես գալն է: «Կուզենայի Քեյթ Բլանշեթի պես տղամարդու մարմնավորեի, ինչպես նա “I’m not there” ֆիլմում է,  կամ նույն Թիլդա Սուինթոնը “Orlando” ֆիլմում: Նրանք այնքան ուժեղ են, գեղեցիկ ու ինքնավստահ»,- անկեղծացել է դերասանուհին:

Դիպիկա Պադուկոնե, Հնդկաստան

Դեբիկա Պադուկոնեն Հնդկաստանի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն է, նա անգամ ընդգրկվել է Ֆորբսի 100 լավագույն հնդիկ հայտնիների ցանկում, ինչպես նաև Time ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: 33-ամյա դերասանուհին արդեն հասցրել է իր մասին հայտնել աշխարհին: Նա նկարահանվել է Վին Դիզելի հետ “xXx: Return of Xander Cage” ֆիլմում: «Նա այստեղ է ոչ միայն Հնդկաստանը ներկայացնելու համար», -ասել է Դիզելը: Դերասանուհու վերջին պրոեկտը “Padmaavat” ֆիլմն է, որը հնդկաստանյան տոմսարկղում 50 000 000  դոլար, իսկ աշխարհում՝ 80 000 000 դոլար է վաստակել: Հաշվի առնելով այն, որ Հնդկաստանում կինոթատրոնի տոմսը 50 ցենտից մինչև 6 դոլար է, սա բավականին լավ ցուցանիշ է:

Լիվ Լիզա Ֆրիս, Գերմանիա

«Ես չեմ ցանկանում կրկնվել», -ասել է “Babylon Berlin” հեռուստասերիալի աստղ Լիվ Լիզա Ֆրայսը: Դերասանուհին խոստովանել է, որ չի ցանկանում իր կյանքում տեղի ունեցող իրադարձություններն ինքնահոսի թողնել: «Ես ցանկանում եմ ամեն ինչ իմ ձեռքերի մեջ վերցնել», -ասել է նա:

Էլիզաբեթ Դեբիկի, Ավստրալիա

Շատ ու շատ դերասանուհիներ այսօր երազում են այն լուրջ կերպարների մասին, որոնց մարմնավորում են տղամարդ դերասանները: «Այնքան շատ տղամարդիկ են այսօր էկրաններին հայտնվում: Մենք այնքան շատ հերոսներ և հակահերոսներ ունենք, որոնք նկարահանվել են կրիմինալ, ռոմանտիկ, դրամատիկ կամ թրիլլեր ժանրի ֆիլմերում, մենք ունենք դերասաններ, որոնք մարմնավորում են թագավորներից մինչև հոգեկան լուրջ խանգարումներ ունեցող կերպարների:Մենք՝ կանայք ավելի շատ փորձի կարիք ունենք»,-ասել է ավստրալիացի դերասանուհի Էլիզաբեթ Դեբիկին, որը վերջերս նկարահանվել է Սթիվ ՄաքՔուինի “Widows” ֆիլմում:

Իսկ այդ ինչպե՞ս է ստացվում, որ կանայք մարմնավորում են թույլ կերպարների: Գուցե խնդիրը նրանում է, որ վերջիններս ավելի խոցելի են կամ իրենց էությամբ՝ թույլ, կամ մեկ այլ հարց՝ կանանց համար հաջողության գրավականը ո՞րն է՝ ինստագրամի հետևորդների թիվը,  վաճառված տոմսերի ցուցանիշները, մեծաթիվ թիկնապահները, որոնք ամենուրեք հետևում են նրանց, թե՝ մրցանակները, որոնց նրանք արժանանում կամ չեն արժանանում: Այս հարցին յուրաքանչյուր դերասանուհի կտա իր սպառիչ պատասխանը:

աղբյուր՝ Vogue


Հայտնի մարդկանց քիչ հայտնի հետաքրքիր պատմությունները

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Դիտել հունիսին կինոթատրոնում

Կաննի 72-րդ կինոփառատոն. կարմիր գորգ (լուսանկարներ)

Ֆիլմեր, որոնք կապշեցնեն իրենց գեղեցկությամբ [մաս 2]

Հայտնի դերասան-դերասանուհիներն ամենագեղեցիկ գովազդային հոլովակներում

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 2]

Քիմ Քարդաշյանը խոսել է հայկական խոհանոցի մասին

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

Ջիմ Ջարմուշի նոր ֆիլմում աստղաբույլ է հավաքվել

Դիտել ապրիլին կինոթատրոնում

Օդրի Հեփբըրն և Յուբեր դը Ժիվանշի. մուսայի և մաեստրոյի պատմությունը լուսանկարներով

Նոր հեռուստասերիալ “Call me by your name” ֆիլմի ռեժիսոր Լուկա Գուադանյինոյից

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներներ [մաս 1]