Հայտնի է Մեծ Բրիտանիայի նորածին արքայազնի անունը - VNews

Հայտնի է Մեծ Բրիտանիայի նորածին արքայազնի անունը

Dbx q TWkAAIbHk - Հայտնի է Մեծ Բրիտանիայի նորածին արքայազնի անունը

Մեծ Բրիտանիայի նորածին արքայազնը վերջապես անուն ունի: Իր ծննդյան օրվանից 4 օր անց Ուիլիամի և Քեյթի երրորդ զավակի անունն արդեն հայտնի է:

Լյուի Արթուր Չարլզ… այսպիսի անուն են ընտրել Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց երրորդ զավակի համար: Շատերը փոքրիկի ծնունդից դեռ շատ առաջ կարծում էին, որ նրան Արթուր կանվանեն, բայց անսպասելի էր, երբ Արթուր անունն ընտրվեց որպես արքայազնի երկրորդ անուն, իսկ առաջինը դարձավ Լյուիսը: Վերջինս նշանակում է հայտնի մարտիկ, մինչդեռ Արթուրն իր հոր՝ Ուիլիամի անուններից մեկն է, իսկ Չարլզն էլ Ուիլիամի հոր պատվին է: