Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա հեռուստատեսության ամենասպասված մրցանակաբաշխությունը՝ Էմմի 71-րդ մրցանակաբաշխությունը, որը սակայն կցուցադրվի սեպտեմբերի 22-ին: Մրցանակաբաշխությունը, որը հեռուստատեսության բնագավառում «Օսկար»-ին համարժեք մրցանակաբաշխություն է, տեղի է ունենում ամեն տարի՝ մեծարելու համար հեռուստատեսային ոլորտում կատարված աշխատանքը, դերասաններին ու աշխատակազմին:

71 Պրայմ-թայմ «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ արդեն սիրված հեռուստասերիալներին կտրվեն մրցանակներ «Լավագույն դրամատիկ սերիալ», «Լավագույն կատակերգական սերիալ», «Լավագույն մինի սերիալ» և այլ կարևոր անվանակարգերում: Դարսի Քարդենն ու Քեն Ջոնգն անվանակարգերն ու դրանցում առաջադրված դերասանների ու ֆիլմերի ցանկը հայտարարել են երեկ՝ հուլիսի 16-ին:

Ամենաշատ անվանակարգերում առաջադրված է HBO-ի «Գահերի խաղը/Game of Thrones» սերիալը՝ իր դերասաններով (ընդհանուր 14 անվանակարգ), այնուհետև Netflix-ի «Երբ նրանք տեսնեն մեզ/When They See Us» սերիալը (11 անվանակարգ): Ինչ վերաբերում է տարվա ամենադիտված սերիալներից մեկին`«Չեռնոբիլ/Chernobyl»-ին, ապա այն նոմինացվել է 6 անվանակարգում:

Էմմի 2019 մրցանակաբաշխության անվանակարգերն ու նոմինանտները՝

Լավագույն սերիալ դրամա ժանրում

  • Ավելի լավ է զանգեք Սոլին/Better Call Saul (AMC)
  • Թիկնապահը/Bodyguard (Netflix)
  • Գահերի խաղը/Game of Thrones (HBO)
  • Սպանելով Իվին/Killing Eve (BBC America)
  • Օզարկ/Ozark (Netflix)
  • Դիրք/Pose (FX)
  • Ժառանգները/Succession (HBO)
  • Սա մենք ենք/This Is Us (NBC)

Լավագույն սերիալ քոմեդի ժանրում 

  • Բերրի/Barry (HBO)
  • Հնություն/Fleabag (Amazon)
  • Լավ վայրը/The Good Place (NBC)
  • Զարմանահրաշ միսս Մեյզըլը/The Marvelous Mrs. Maisel (Amazon)
  • Մատրյոշկա/Russian Doll (Netflix)
  • Շիթս քրիս/Schitt’s Creek (Pop)
  • Վարչապետ/ Veep (HBO)

Լավագույն մինի-սերիալ 

  • Չեռնոբիլ/Chernobyl (HBO)
  • Փախուստ Դանեմորա բանտից/Escape at Dannemora (Showtime)
  • Ֆոսսի-Վերդոն/Fosse-Verdon (FX)
  • Սրածայր առարկաներ/ Sharp Objects (HBO)
  • Երբ նրանք տեսնեն մեզ/When They See Us (Netflix)

Լավագույն գլխավոր դերասան դրամա ժանրում 

  • Ջեյսոն Բեյթմեն (Օզարկ/Ozark)
  • Սթերլինգ Քեյ Բրաուն (Սա մենք ենք/This Is Us)
  • Քիթ Հարինգթոն (Գահերի խաղը/Game of Thrones)
  • Բոբ Օդենքիրք (Ավելի լավ է զանգեք Սոլին/Better Call Saul)
  • Բիլլի Փորթեր (Դիրք/Pose)
  • Մայլո Վենտիմիլյա (Սա մենք ենք/This Is Us)

Լավագույն գլխավոր դերասանուհի դրամա ժանրում 

  • Էմիլիա Քլարք (Գահերի խաղը/Game of Thrones)
  • Ջոդի Քոմեր (Սպանելով Իվին/Killing Eve)
  • Վիոլա Դեյվիս (Ինչպես խուսափել մարդասպանության պատժից/How to Get Away with Murder)
  • Լաուրա Լինի (Օզարկ/Ozark)
  • Մենդի Մուր (Սա մենք ենք/This Is Us)
  • Սանդրա Օհ (Սպանելով Իվին/Killing Eve)
  • Ռոբին Րայթ (Խաղաքարտերով տնակը/ House of Cards)

Երկրորդ պլանի լավագույն դերասան

  • Ալֆի Ալլեն (Գահերի խաղը/Game of Thrones)
  • Ջոնաթան Բենքս (Ավելի լավ է զանգեք Սոլին/Better Call Saul)
  • Նիկոլայ Կոստեր-Վալդաո (Գահերի խաղը/Game of Thrones)
  • Փիթեր Դինքլեյջ (Գահերի խաղը/Game of Thrones)
  • Ջիանքարլո Էսպասիտո (Ավելի լավ է զանգեք Սոլին/Better Call Saul)
  • Մայքլ Քելլի (Խաղաքարտերով տնակը/ House of Cards)
  • Քրիս Սալիվըն (Սա մենք ենք/This Is Us)

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի 

  • Գուենդոլին Քրիստի (Գահերի խաղը/Game of Thrones)
  • Ջուլիա Գարներ (Օզարկ/Ozark)
  • Լինա Հիդի (Գահերի խաղը/Game of Thrones)
  • Ֆիոնա Շաու(Սպանելով Իվին/Killing Eve)
  • Սոֆի Թըրներ (Գահերի խաղը/Game of Thrones)
  • Մեյզի Ուիլիամս (Գահերի խաղը/Game of Thrones) 

Լավագույն սցենար դրամա ժանրում 

  • Ավելի լավ է զանգեք Սոլին/Better Call Saul (Սերիա՝ “Winner”)
  • Թիկնապահը/Bodyguard (Սերիա 1)
  • Գահերի խաղը/Game of Thrones (Սերիա՝ “The Iron Throne”)
  • Աղախնի պատմությունը/The Handmaid’s Tale (Սերիա՝ “Holly”) 
  • Սպանելով Իվին/Killing Eve (Սերիա՝ “Nice and Neat”)
  • Ժառանգները/Succession (Սերիա՝ “Nobody Is Ever Missing”)

Մինի-սերիալի լավագույն սցենար

  • Չեռնոբիլ/Chernobyl 
  • Փախուստ Դանեմորա բանտից/Escape at Dannemora (Սերիա 6)
  • Փախուստ Դանեմորա բանտից/Escape at Dannemora (Սերիա 7)
  • Ֆոսսի-Վերդոն/Fosse-Verdon (Սերիա՝ “Providence”)
  • Չափազանց մեծ անգլիական սկանդալ/A Very English Scandal 
  • Երբ նրանք տեսնեն մեզ/When They See Us (Սերիա՝”Part Four”)

Ամբողջ ցանկը՝ այստեղ

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Ամենացածր դիտումների մասին…

Գահերի խաղի ավարտը

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը