Հայտնի են «Գահերի խաղի» փրիքվելի գլխավոր դերասանները, անունն ու այլ մանրամասները - VNews

Հայտնի են «Գահերի խաղի» փրիքվելի գլխավոր դերասանները, անունն ու այլ մանրամասները

«Գահերի խաղը» սերիալի փրիքվելը ճանապարհին է:

Փրիքվելի նախնական անունն է «The Long Night»/«Երկար Գիշերը», իսկ դեպքերը տեղի են ունենալու «Գահերի խաղը» սերիալի դեպքերից հազարավոր տարիներ առաջ: Սերիալի սցենարի մասին հաստատ է միակ մեկ բան՝ այն կպատմի Ուեսթերոսի պատմության գաղտնիքներն ու Սպիտակ քայլողների և Սթարքերի լեգենդների իրական ծագման մասին: «Սա այն պատումություններից չէ, որը մեր կարծիքով գիտենք»:

Նշենք, որ այս սերիալի պատմության մասին որպես հուշում կարող է հանդիսանալ նաև Սթարքերի ծեր դայակի խոսքերը, որը «Գահերի խաղը» գրքաշարի հեղինակը գրել է նովելի առաջին մասում.

«Ի՞նչ գիտես դու արդյոք վախի մասին: Վախը ձմեռն է, երբ ձյունը թափվում է առանց դադարի: Վախը Երկար Գիշերվա համար է, երբ արևը թաքնվում է տարիներով և երեխաները մահանում ու ապրում են մթության մեջ: Այնտեղ է տիրում վախը, իմ փոքրիկ լորդ, որտեղ Սպիտակ քայլողները անտառի միջով են թափառում: Հազարավոր տարիներ առաջ մի գիշեր վրա հասավ, որը տևեց տարիներ: Արքաներն ու աղքատ մարդիկ սառչում էին իրենց դղյակներում ու հյուղերում, և կանայք խեղդում էին իրենց երեխաներին, որպեսզի չտեսնեն, թե ինչպես են քաղցիծ մեռնում: Նրանք արտասվում էին և զգում, թե ինչպես են արցունքները սառչում այտերին: Այդ մթության մեջ Սպիտակ քայլողներն առաջին անգամ հայտնվեցին: Նրանք անցան քաղաքների ու արքայությունների վրայով՝ իրենց սատկած ձիերով ու հսկայական սարդերով որսի դուրս եկած»: 

Սցենարի հեղինակներն են Ջեյն Գոլդմանն ու «Գահերի խաղը» գրքաշարի ու ֆիլմաշարի հեղինակ Ջորջ Մարթինը: Օրերս հայտնի են դարձել նաև սերիալի գլխավոր հերոսներից երկուսի դերասանները: Նրանցից մեկն է դերասանուհի Նաոմի Ուոթսը, որը կմարմնավորի մութ գաղտնիք թաքցնող մի կնոջ: Մյուս դերասանն է 28 ամյա Ջոշ Ուայթհաուսը: Վերջինս բացի դերասանական կարիերայից հայտնի է նաև որպես մոդել:

Սերիալը, որը սցենարի հեղինակ Գոլդմանը նկարագրել է որպես «6 ժամ տևողություն ունեցող ֆիլմ»՝ հավանաբար 1 ժամ տևողություն ունեցող 6 սերիա, կսկսի ցուցադրվել միայն «Գահերի խաղը» սերիալի ավարտից հետո: Վերջինս կավարտվի 2019թ.-ին:


Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Quiz. թե բժշկական սերիալները քո տարերքն են…

Նոր սերիալներ. 2020

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Տասնամյակի լավագույն սերիալները

Գահերի խաղի ավարտը

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

КиноПоиск-ն առաջարկում է հետևյալ սերիալները

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 մինի-սերիալ ամռան համար

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները