Հայտարարավել են Grammy 2019-ին առաջադրված աստղերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտարարավել են Grammy 2019-ին առաջադրված աստղերը

Ժամեր առաջ հայտարարվել են 2019թ-ի Grammy/Գրեմմիի 61-րդ  մրցանակաբաշխության անվանակարգերում առաջադրված երաժիշտները:

Վերջիններիս անունները հայտարարել են երաժշտական աշխարհի ներկայացուցիչներ Ժանել Մոնեն, Ալիսա Քարան և Շոն Մենդեսը՝ CBS հետուստաալիքով: 

Թվով ամենաշատ անվանակարգերում այս տարի առաջադրվել են հիփ-հոփ արտիստներ  Քենդրիք Լամարը և Դրեյքը՝ համապատասխանաբար 8 և 7 անվանակարգում:

Կին երաժիշտներն այս տարի ճնշող մեծամասնությունն են կազմում: Սա ադյունքն է նախորդ տարվա սկանդալի, որը ծագել էր անվանակարգերում քիչ թվով կանանց ըդգրկելու պատճառով: Վերջինս շարժառիթ է դարձել նաև Գրեմմի մրցանակաբաշխության «կանոնակարգում» այս տարի մտցված մեծ փոփոխության. մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերում, որոնք ընդգրկում են «Տարվա հիթ», «Տարվա երգ», «Տարվա ձայնասկավառակ» և «Տարվա սկսնակ երաժիշտ» կատեգորիաները, այսուհետ կառաջադրվի ոչ թե 5, այլ 8 երաժիշտ, որպեսզի ընտության հնարավորութունն ավելի լայն լինի: 

Այս տարին բացառիկ է նաև նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ անվանակարգերից մեկում կարող եք գտնել նաև կորական երաժշտսկան ակտի: Հայտնի քեյփոփ բենդերից մեկը՝ BTS-ը դարձել է առաջին քեյփոփ խումբը, որը երբևէ առաջադրվել է այս հեղինակավոր մրցանակաբաշխութան անվանակարգերից մեկում: Նրանց «Love Yourself: Tear» ալբոմը կարող է ճանաչվել «Տարվա երաժշտական փաթեթ»: 

Գրեմմիի ամենագլխավոր անվանակարգերն ու դրանցում առաջադրված աստղերի անունները կարող եք գտնել ներքևում, իսկ ամբողջ՝ 80-ից ավելի անվանակարգերը՝ միջոցառման պաշտոնական կայքում: 

Հիշեցնենք՝ Գրեմմիի 61-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2019թ.-ի փետրվարի 10-ին:

Տարվա Հիթ

Cardi B, Bad Bunny & Ջեյ Բոլդուին- “I Like It” 

Բրենդի Քարլիլ- “The Joke” 

Չայլդիշ Գամբինո- “This is America”

Դրեյք- “God’s Plan”

Լեդի Գագա, Բրեդլի Քուփեր – “Shallow”

Քենդրիք Լամար, SZA- “All The Stars”

Փոսթ Մալոն, 21 Savage- “Rockstar”

Զեդ, Մերին Մորիս, Գրեյ- “The Middle” 

Տարվա երգ 

Քենդրիք Լամար, SZA- “All The Stars”

Էլլա Մաի- “Boo’d Up”

Դրեյք- “God’s Plan”

Շոն Մենդես- “In My Blood”

Բրենդի Քարլիլ- “The Joke”

Զեդ, Մերին Մորիս, Գրեյ- “The Middle” 

Լեդի Գագա, Բրեդլի Քուփեր – “Shallow”

Չայլդիշ Գամբինո- “This is America” 

Տարվա ձայնասկավառակ 

”Invasion of Privacy”- Cardi B

“By the Way, I Forgive You”-  Բրենդի Քարլիլ

“Scorpion”- Դրեյք 

“H.E.R.”- H.E.R.

“Beerbongs & Bentleys”- Փոսթ Մելոն 

“Dirty Computer”- Ժանել Մոնե

“Golden Hour”- Քեյսի Մասգրեյվս 

“Black Panther: The Album”-  Քենդրիք Լամար 

Տարվա սկսնակ երաժիշտ 

CHLOE X HALLE

Լյուքա Քոմբս 

Գրետա Վան Ֆլիթ 

H.E.R.

Դուա Լիպա 

Մարգո Փրայս 

Ջորջա Սմիթ 

Տարվա տեսահոլովակ 

”APES***”- The Carters

”THIS IS AMERICA”- Չայլդիշ Գամբինո 

”I’M NOT RACIST”- Ջոյներ Լուկաս 

”PYNK”- Ժանել Մոնե

”MUMBO JUMBO”- Թիերա Ուաք 

Տարվա սաունդթրեք վիզուալ մեդիայի համար 

”ALL THE STARS”- Սև հովազ/ Black Panther

”MYSTERY OF LOVE”- Ինձ քո անունով կոչիր/ Call Me By Your Name

”REMEMBER ME”- Կոկո/ Coco

”SHALLOW”- Աստղ է ծնվել/ A Star Is Born

”THIS IS ME”- Մեծագույն շոումենը/ The Greatest Showman


Ամենացածր դիտումների մասին…

Հայտնի են ամռան ամենասթրիմված 10 երգերը

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Ի՞նչ են լսում Բարաք և Միշել Օբամաներն այս ամռանը

Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Դրեյքը նոր ալբոմ է թողարկել

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք հրապարակել են «ծերացնող» ֆիլտրով լուսանկարներ

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Աշխարհի ամենաշատ եկամուտ ունեցող 10 ֆիլմերը

Billboard 2019. Հաղթողները, լավագույն լուքերն ու կատարումները

Տարվա համագործակցությունը՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, PSY, Էդ Շիրան և այլն

Արետա Ֆրանկլինը Պուլիցերյան մրցանակի է արժանացել