Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել - VNews

Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել

weeest - Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել

Հայտնի ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը վերջերս հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Հուլիսի 8-ին հեղինակավոր «Forbes» պարբերականը հրատարակեց բացառիկ հարցազրույց Քանյեի հետ, վերջինս պատմում է իր քաղաքական ծրագրերի և առաջնային կարևորության անելիքների մասին: Այս ամենն, իհակե, բարդ է նախընտրական ծրագիր համարել, սակայն ռեփերը բավականին լուրջ է տրամադրված։

Այսպիսով, Քանյեն մանրամասնում է…

  • Ուեսթի կուսակցության անունն է « Birthday Party», քանի որ, նրա ղեկավարման տարիներին «բոլորը ծննդյան օր կունենան». սա հենց նրա մեկնաբանությունն է:

 

  • Քանյե Ուեսթը պատրաստվում է գնալ դեպի ԱՄՆ նախագահի պաշտոն  Վայոմինգի քահանա Միշել Թիդբալի հետ, վերջինիս, հավանաբար, բաժին կհասնի փոխնախագահի պաշտոնը :

 

  • Քանյեն պատրաստվում է Էլոն Մասկին առաջարկել ղեկավարել NASA- ն և զբաղվել ԱՄՆ տիեզերական ծրագրով:

 

  • Ուեսթի քաղաքական արշավի կարգախոսն է՝ «YES!»:

 

  • Քանյե Ուեսթը հաստատել է, որ այլևս չի սատարում ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփին։

 

  • Ըստ Քանյեի, իր հավանական մրցակից  Զո Բայդենը «միջակ» է:

 

  • Արտաքին քաղաքականության մասին Քանյեն դեռևս հստակ ծրագրեր չունի, նա կենտրոնացել է հիմնականում ամերիկացիներին պաշտպանելու վրա:

 

  • Քանյե Ուեսթը դեմ է հղիության ընդհատմանը ՝ դա բացատրելով կրոնական հավատալիքներով և Աստվածաշնչի խոսքերով:

 

  • Քանյեն նաև հերքում է ընդհանուր պատվաստումների գաղափարը, նա կարծում է, որ պատվաստանյութերը  գազանների  համար են:

 

  • Թեև ինքը՝ ռեփերը հիվանդացել է կորոնավիրուսով, այդուհանդերձ նա վստահ է, որ պատվաստումները սխալ են, պարզապես պետք է աղոթել: «Ամեն ինչ Աստծո մասին է: Մենք պետք է դադարենք անել այն, ինչը զայրացնում է Աստծուն»:

 

  • Քանյե Ուեսթը մտադիր է կառուցել իր կառավարման մոդելը «Սև պանտեր» բլոկբաստերից վերցված ուտոպիական ​​պետություն Վականդայի օրինակով:

 

  • Կրկին կրոնի մասին. Քանյեն ցանկանում է, որ աղոթքը վերադառնա ամերիկյան դպրոցներ: Աստծո պակասը և աղոթքների դադարեցումը դպրոցներում, նրա կարծիքով, հրահրում են սպանությունների թվի աճին և թմրանյութերի օգտագործում:

 

Աղբյուրը՝ www.forbes.com


Ինչպե՞ս է Քանյեն՝ Քիմից բաժանվելու ֆոնին…

Քանյե Ուեսթն ու բիպոլյար խանգարումը

Քիմ Քարդաշյանը ցույց տվեց իր ամուսնական մատանին

Քանյե Ուեսթը տղամարդու հետ սիրավե՞պ ունի

Քանի՞ քվե ստացավ Քանյե Ուեսթը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում

Քանյե Ուեսթն ուզում է «JesusTok» ստեղծել՝ TikTok-ի քրիստոնեական տարբերակը

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

Քիմ Քարդաշյանի, Քայնե Ուեսթի և կարանտինի մասին

Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

Քանյե Վեսթը պատմում է..

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Թեյլոր Սուիֆթը, Քարա Դելեվինը, Ջասթին Բիբերը և այլ աստղեր պատերազմում են

Քիմ Քարդաշյանը կրկին Սպիտակ տան հյուրն է

Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածնի նոր լուսանկարը

Ադելը ռեփ է կարդացել երեկույթի ժամանակ

Կոաչելլա 2019. Լավագույն լուքերը, ելույթներն ու աստղային հանդիպումները