Հայտնի են Օսկարի՝ ապագա երեք տարիների ամսաթվերը - VNews

Հայտնի են Օսկարի՝ ապագա երեք տարիների ամսաթվերը

https s3 ap southeast 2.amazonaws.com vms tv images prod 2017 02 57027 ACAW2017 TheOscars 1920 - Հայտնի են Օսկարի՝ ապագա երեք տարիների ամսաթվերը

Օսկար մրցանակաբաշխության ապագա երեք տարիների օրերը հայտնի են:

Մրցանակաբաշխությունը 2020թ.-ին մի քանի շաբաթով առաջ է գալու և տեղի է ունենալու փետրվարի 9-ին: 2021թ.-ի Օսկարը տեղի է ունենալու փետրվարի 28-ին, իսկ 2022-ինը՝ փետրվարի 27-ին: Տվյալները ներկայացված են ըստ Օսկարի պաշտոնական էջի:

«2022թ.-ի Օլիմպիական խաղերը, Super Bowl-ն ու ազգային տոների արդյունքում 2021 և 2022թ.-ի Օսկարի մրցանակաբաշխությունները տեղի կունենան Փետրվարի վերջին կիրակի օրը: Կինոակադեմիան և ABC հեռուստաընկերությունը շարունակում են իրենց բանակցությունները հետագա տարիների Օսկարի օրերը հստակեցնելու համար»,- գրված է պաշտոնական հայտարարության մեջ:

Նշենք, որ Օսկար 2020-ի նոմինացիաները կհայտարարվեն 2020թ.-ի հունվարի 13-ին, իսկ վերջնական քվեարկությունը կավարտվի փետրվարի 4-ին:

Դեռ հայտնի չէ 2020-ին կամ դրանից հետո տեղի ունեցող ֆիլմաշխարհի այս կարևորագույն մրցանակաբաշխությունը կունենա՞ հաղորդավար, թե՞ ոչ, քանի որ այս տարի այն առաջին անգամ առանց դրա էր ընթացել և պատճառը Քեվին Հարթի շուրջ ծագած սկանդալն էր:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ամերիկացիներն ու ասիացիները՝ որպես բիզնես գործընկերներ

«Նոր էթիկան» և ինչպես է այն ներազդում «Օսկար»-ի վրա

Օսկարակիր ֆիլմի անգլալեզու ռիմեյք՝ Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ

Օսկարակիր երգեր

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

Հայերը՝ «Օսկարում». նոմինանտներից մինչև մրցանակակիրներ [ու պիցցայի առաքիչ]

«Օսկար»-ի պատմության 5 ամենազավեշտալի դեպքերը

Այս տարվա «Օսկար»-ը կանցնի առանց հյուրերի

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

«Օսկար»-ի ամենատարեց նոմինանտը՝ «Լավագույն դերասան» անվանակարգում

Օսկար 2021. հայտնի են հիմնական անվանակարգերի հավակնորդների անունները

Կորոնավիրուսի պատճառով «Օսկար»-ը կանցկացվի միաժամանակ տարբեր վայրերում

Հայտարարվել են «Սեզար» մրցանակաբաշխության նոմինանտները

Critics’ Choice Awards-ի նոմինանտները…

Օսկար 2021. ովքե՞ր են հավանական նոմինանտները

MTV VMA 2020. հաղթողների մասին