-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆիլմեր և գրքեր. սրանից ավելի լավ համադրություն երևի գոյություն չունի: Կինոյի ողջ պատմության ընթացքում միշտ ընդուված է եղել էկրանավորել, ֆիլմի վերածել լավագույն տարբեր ժամանակների լավագույն վեպերը: Մեր հոդվածներից մեկում ներկայացրել ենք 5 բեսթսելեր, որոնք կան հայերեն թարգմանությամբ և որոնք էկրանավորվել են:
VNews-ն այս հոդվածով էլ ներկայացնում է 5 ֆիլմ, որոնք դասական և շատ հայտնի վեպերի էկրանավորումներ են:
ռեժ.՝ Փիթեր Կոզմինսկի
դերերում՝ Ժուլիետ Բինոշ, Ռեյֆ Ֆայնս ևն
Էմիլի Բրոնտեի 1847 թ. համանուն վեպի հիման վրա էկրանավորված ֆիլմը սիրո, ատելության, խանդի և ներումի մասին է:
Քեթին և Հիդլին քույր և եղբայր են: Նրանց մեծացնում է հայրը: Երեխաների հետաքրքրաշարժ կյանքն էլ ավելի է փոխվում, երբ հայրը տուն է բերում ծնողազուրկ Հիթկլիֆին: Օրեցոր, Հիտկլիֆի գեղեցկանալուն հետ զուգահեռ, Քեթին զգում, է, թե ինչպես է սիրահարվում տղային, իսկ Հիդլիի ատելությունը Հիթկլիֆի նկատմամբ ավելի ու ավելի է սրվում. այդ սրիկան հեշտությամբ խլեց իրենից և՛ հոր, և՛ քրոջ սերը:
Քեթին խելագարի պես սիրում է Հիթկլիֆին, բայց աղքատ տղան չի կարող հարմար թեկնածու լինել նրա համար:
Ֆիլմը կարո եք դիտել այստեղ:
ռեժ.՝ Մարտա Ֆայնս
դերերում՝ Ռեյֆ ֆայնս, Լիվ Թայլեր ևն
Գրավիչ սրտակերը՝ Եվգենի Օնեգինը փոխում է Տատյանա Լարինայի կյանքի բնականոն ընթացքը: Աղջիկը միանգամից սիրահարվում է նրան, նվիրում իր մաքուր ու անմեղ սիրտը, բայց Օնեգինը սիրել չգիտի:Տարիներ անց տղամարդը սկսում է հետաքրքրություն ցուցաբերել գեղեցկուհի Լարինայի հանդեպ, բայց արդեն ուշ է, և մահացած զգացմունքները չեն կարող վերածնվել:
Ֆիլմի հիմքում է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի «Եվգենի Օնեգինը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո