Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը - VNews

Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը

2017 01 05T215012Z 1957434912 RC1469E7C6A0 RTRMADP 3 SOCCER SPAIN CUP - Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը

Ֆուտբոլ սիրում ենք բոլորս: Ֆիլմեր՝ նույնպես: Պարզվում է՝ ֆիլմեր սիրում են նաև գերզբաղված ֆուտբոլիստները և ազատ ժամանակ ունենալու դեպքում անպայման իրենց սիրելի ֆիլմերն են դիտում: Ահա մեր սիրելի ֆուտբոլիստներից մի քանիսի սիրելի ֆիլմերը:

1. Ռոնալդինիոյի սիրելի ֆիլմն է «Աստծո քաղաքը»/Cidade de Deus, որը պատմում է Բրազիլիայում դժվար կյանքի մասին:

Ronaldinho 48 4 .v1417611739 - Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը

2. Անդրես Ինյեստայի սիրելի ֆիլմն է «Գլադիատորը»/Gladiator, որը պատմում է Հին Հռոմում տեղի ունեցող մարդկային մարտերի, ստրուկների և ազատության համար պայքարի մասին:

56caf15e914d85777f000008 - Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը

3. Կրիշտիանու Ռոնալդուի սիրելի ֆիլմն է «Ժայռը»/The Rock ՝  Նիքոլաս Քեյջի և Շոն Քոնորիի մասնակցությամբ: Ֆիլմը պատմում է Ալկատրաս կղզում հայտնված ահաբեկիչների մասին, որոնք քիմիական վստանգավոր զենք են գողացել:

cristiano ronaldo4 - Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը

4. Զլատան Իբրահիմովիչը շատ է սիրում Ալ Պաչինոյին և նրա մասնակցությամբ ֆիլմերը՝ հատկապես «Սպիով դեմքը»/ Scarface: Ֆիլմը պատմում է Կուբայից գաղթած մարդկանց մասին, ովքեր ԱՄՆ-ում թմրանյութերի վաճառքով էին զբաղված:

skysports premier league football manchester united zlatan ibrahimovic 3859289 - Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը

5. Թոմաս Մյուլերի սիրելի ֆիլմն է «300 սպարտացիները»/300: Այն պատմում է սպարտացիների և պարսիկների միջև տեղի ունեցած ճակատամարտի մասին:

15711280790 b6a95d8439 o - Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը

6. Ֆերնանդո Տորեսի սիրելի ֆիլմն է «Կյանքը հրաշալի է»/Life Is Beautiful: Այս ֆիլմը պատմում է Հոլոքոսթի, մարդկային երևակայության կարևորության և ամենակարողության, թևերը միշտ բաց պահելու անհրաժեշտության մասին:

download 21 - Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը

7. Մարկո Ռոյսի սիրելի ֆիլմն է «Տղաները Վեգասում 2»/Hangover 2: Այս կոմեդիան պատմում է Թայլանդում մի խումբ տղաների արկածների մասին:

G Aktionsfoto Mannschaft Marco Reus bvbnachrichtenbild regular - Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը

8. Մեսին նախընտրում է արգենտինական ֆիլմեր: Նրա սիրելի ֆիլմն է «Հարսանցուի որդին»/El hijo de la novia: Այն պատմում է մեծ տարիքում ամուսնացող կնոջ և նրա որդու հարաբերությունների մասին: 

2017 01 05T215012Z 1957434912 RC1469E7C6A0 RTRMADP 3 SOCCER SPAIN CUP - Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը

9. Իսկ Նեյմարի սիրելի ֆիլմը սերիալ է՝ «Երկուսուկես մարդ»/Two and a Half Men: Այս կոմեդիան պատմում է 2 եղբոր և նրանցից մեկի որդու մասին: Ի դեպ, նմանատիպ սիթքոմ նկարել են նաև հայերը՝ «Կարգին սերիալ»:

neymar barcelona 1riuodb2qpgie1ov58ypus2i8e - Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը

10. Կարիմ Բենզեմայի սիրելի ֆիլմն է «Ամերիկյան գանգստերը»/American Gangster: Ֆիլմը պատմում է 1970-ականներին թմրանյութերի վաճառքի մասին:

nintchdbpict000321041525 - Հայտնի ֆուտբոլիստների սիրելի ֆիլմերը