fbpx

Հայտնի գրողների փայլուն ժառանգները…

Ասում են, որ տաղանդավոր մարդիկ ցուցաբերում են իրենց տաղանդը ամենուր, և այդ շնորհքից չեն զրկվում նաև նրանց ժառանգները: Այսօր կանդրադառնանք հայտնի մարդկանց զավակներին, որոնք ծնողներից ոչ պակաս առանձնանում են իրենց յուրահատուկ տաղանդով, համբավով ու բոլորովին էլ  ստվերում չեն մնում:

Հայտնի մարդկանց երեխաները, որպես կանոն, հայտնի են դառնում այն պատճառով, որ գնում են ծնողների հետքերով ու այնքան էլ աչքի չեն ընկում…

Այնուամենայնիվ, կան նաև հանճարների շատ տաղանդավոր սերունդներ, որոնք, օրինակ, մեծանալով գրական միջավայրի ընտանիքներում՝ դարձել են շնորհալի մաթեմատիկոսներ կամ նկարիչներ…

Ահա մի քանի օրինակ:

Ռոդրիգո Գարսիան՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի որդին

Գաբրիել Գարսիա Մարկեսի որդին՝  Ռոդրիգո Գարսիան, իր կոչումը գտավ կինոյի աշխարհում: Տաղանդավոր օպերատորը, կինոռեժիսորն և պրոդյուսերը Կաննի կինոփառատոնում ստացավ «Հատուկ հայացք» մրցանակ՝ «Կանացի գաղտնիքները» ֆիլմի համար և միանգամից 3 մրցանակ ձեռք բերեց Լոկառնոյի կինոփառատոնում ՝ «9 կյանք» դրամայի համար: Ռոդրիգոյի հաշվին ավելի քան 2 տասնյակ գեղարվեստական կինոնկարի և սերիալի աշխատանքներ կան, այդ թվում՝  հայտնի հանցավոր դրաման՝ «Սոպրանոները»:

Ադա Լավլեյսը՝  Ջորջ Գորդոն Բայրոնի դուստրը 

Մեծ Բայրոնին՝ «Դոն Ժուանի» և հայերի հանդեպ բարեկամական վերաբերմունք ունեցող հեղինակին բոլորը գիտեն, բայց նրանք, ովքեր ՏՏ ոլորտին մոտ են, վստահաբար լսել են նրա  դստեր՝ Ադա Լավլեյսի մասին, որը համարվում է աշխարհի առաջին ծրագրավորողը: Հենց նա է նկարագրել ալգորիթմի հաշվարկման Բերնուլլի թվերը վերլուծական մեքենայի միջոցով, որն հետագայում դարձել է համակարգչային  ծրագրերի նախատիպը՝ շրջանառության մեջ  դնելով «ցիկլ» գիտական տերմինը:

Թվերի հանդեպ սերը Ադա Լավլեյսը  ժառանգել է մորից, որի ուսուցիչները երկրի լավագույն մաթեմատիկոսներն ու աստղագետներն էին: Նույնիսկ ամուսնությունն ու 3 երեխան չեն կարողացել Ադային հեռացնել թվերի աշխարհից:

Լիդիա Չուկովսկայա՝ Կորնեյ Չուկովսկու դուստրը

«Երեկոյան մենք մտերմիկ զրույցներ ենք ունենում, և ես գնալով ավելի ու ավելի եմ տեսնում նրա տխուր ճակատագիրը», – գրել է Կորնեյ Չուկովսկին իր դստեր մասին: Հայտնի թարգմանիչը դեռ վաղուց էր նկատել դստեր՝ արդարության հանդեպ մղումն, որն էլ Լիդիային կդարձնի սովետական շրջանում քաղաքացիական ամենաակտիվ պաշտպաններից մեկը:

Ընտրելով գրողի կամ բանաստեղծուհու, հուշագիր կամ խմբագրի մասնագիտությունները՝  նա կարող էր ավելի հանգիստ կյանք վարել՝ զարգացնելով և կատարելագործելով իր գրական տաղանդը, բայց մի անգամ հակասովետական ​​գործունեության կեղծ մեղադրանքով աքսորվելով՝  Լիդիա Չուկովսկայան սկզբունքային դիրքորոշում է ընդունում իշխանությունների նկատմամբ: Նա չի վախենում ձերբակալման սպառնալիքից, ոչ էլ 2-րդ ամուսնու գնդակահարությունից:  Լիդիան աջակցում է շատ հայտնի մարդկանց՝ ինչպիսիք են Բրոդսկին, Ալեքսանդր Սոլժենիցինը, իսկ նրա դուստրը՝ Ելենա Չեզարևնա Չուկովսկայան, շարունակում է մոր բռնած ուղին՝ ընտրելով  մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեությունը:

Թերնել Էբոթը՝ Ջեկ Լոնդոնի ծոռնուհին

Երբեմն տաղանդը չի դրսևորվում առաջին կամ նույնիսկ երկրորդ սերնդի մեջ: Ջեկ  Լոնդոնի մեծ թոռնուհին՝ Թերնել Էբոթը, աշխատում է որպես համեստ գրադարանավար, բայց ամբողջ Կալիֆոռնիայում հայտնի է որպես տաղանդավոր նկարիչ: Բացի այդ, կինը զբաղվում է նաև մարդու իրավունքների ոլորտում ակտիվ գործունեությամբ և պայքարում է խոսքի ազատության համար: Թերնել Էբոթը մասնակցում է բնապահպանական խնդիրներին առնչվող համաժողովներին: Թերևս ոմանց համար պատասխանատվությունը ընտանեկան հատկություն է, որը փոխանցվում է ժառանգաբար. ժամանակին Ջեկ Լոնդոնն էլ պայքարում էր կրկեսային կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի համար:

Անդրեյ Տարկովսկին՝ Արսենի Տարկովսկու որդին

Այսօր կրտսեր  Տարկովսկու անունն ավելի հայտնի է, քան նրա հոր՝ բանաստեղծ Արսենի Տարկովսկու: Տարբեր երկրների ռեժիսորներն առաջնորդվում են Տարկովսկի կրտսերի գործով:  Անդրեյը Տարկովսկին ապացուցեց, որ արժանի է կրել իր հոր անունը՝ չնայած որ  Արսենի Տարկովսկին լքել է կնոջն ու երեխաներին, երբ որդի 3 տարեկան է եղել: Անդրեյ Տարկովսկին մանկության և պատանեկության ողջ տարիների ընթացքում ընտանիքի ոչլիարժեքության  սուր զգացումով է ապրել: Անհայրության բարդույթները երևում են նրա շատ ֆիլմերում, բայց առավել արտացոլված են «Հայելի» դրամայում, որն Արսենի Տարկովսկին՝ հայրը դիտել է  արցունքների մեջ…

 

տես նաև՝

Նա խարիսխ էր. Լևոն Ներսիսյան