fbpx

Հայտնի գրողների սիրո խոստովանությունները

Ինչպիսի՞ն էին սիրո խոստովանությունները շատ տարիներ առաջ և ինչպե՞ս էին դրանք հնչում մեր սիրելի գրողների շուրթերից: Ձեզ համար առանձնացրել ենք հայտնի գրողների ամենասիրուն ու տպավորիչ սիրո խոստովանություններից մի քանիսը:

Օնորե դը Բալզակը՝ Էվելինա Հանսկային

«Այսօր միայն կարող եմ ասել, որ Ձեզ չափից շատ եմ սիրում, և դա է անհանգստությանս պատճառը: Օգոստոսից և սեպտեմբերից հետո վերջնականապես հասկացա՝ չեմ կարողանա ապրել առանց Ձեզ: Ձեր բացակայությունն ինձ համար մահ է»:

 Շառլոթ Բրոնտեն՝ Կոնստանտին Էժեին

«Ամեն օր նամակի եմ սպասում և ամեն օր խաբված հույսերս ինձ վերադարձնում են անտանելի տառապանքներիս մոտ: Տառապում եմ այն գիտակցումից, որ Ձեր ձեռագիրը ճանաչելու ու Ձեր խորհուրդները կարդալու քաղցր հիացմունքը կորչում է ինձանից… Կորչում է ինչպես մի դատարկ տեսիլք: Ես սկսում եմ ջերմել: Ես չեմ կարողանում ուտել և քնել… Ես խեղդվում եմ»:

Էռնեստ Հեմինգուեյը՝ Մառլեն Դիտրիխին

«Չեմ կարողանում բառերով արտահայտել այն զգացումը, երբ ամեն անգամ Ձեզ գրկելիս տպավորություն է, որ տանն եմ»:

Վիկտոր Հյուգոն՝ Ադել Ֆուշեին

«Քեզանից մի քանի բառ ստանալն էլի փոխեց տրամադրությունս: Հա՜, դու ինձ հետ կարող ես անել այն ամենը, ինչ խելքիդ կփչի: Եվ ես վաղը կմեռնեմ, եթե ձայնիդ կախարդական հնչողությունն ու պաշտելի շուրթերիդ նուրբ հպումն ինձ կյանք չներարկեն»:

Ալեքսանդր Պուշկինը՝ Նատալյա Գոնչարովային

«Որքան շատ եմ մտածում, այնքան ավելի շատ եմ համոզվում՝ առանց ձեզ չեմ կարող գոյություն ունենալ: Եվ Դուք էլ առանց ինձ: Ես ստեղծված եմ Ձեզ սիրելու և միշտ հետևելու համար: Մնացած բոլոր հոգսերս թվացյալ են և անիմաստ: Երբ Ձեզանից հեռու եմ, ինձ անընդհատ հետևում է ափսոսանքը: Ափսոսում եմ, որ չեմ հասցրել վայելել այդ երջանկությունը»:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Գրեգորի՞, թե՞ Գլորիա Հեմինգուեյ…

Տաղանդի մութ կողմերը. Անդերսեն,Դիքենս, Տվեն

Տարօրինակ Էդգար Պոն…

Գրողների «ճակատագրական կանայք»…

Սեր են խոստովանում գրողները…

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

Մաքս Փերքինս [Հեմինգուեյին, Ֆիցջերալդին և Վուլֆին բացահայտած խմբագիր]

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

Մեգան Մարքլը նոր գիրք է գրում երեխաների համար

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

Պուշկինն ասում է…

Բուքենհեմյան պալատը նոր բանաստեղծ ունի