Հայտնի գրողներն ու նրանց իրական մասնագիտությունները - VNews

Հայտնի գրողներն ու նրանց իրական մասնագիտությունները

ll - Հայտնի գրողներն ու նրանց իրական մասնագիտությունները

Այսօր աշխարհին հայտնի հեղինակները միշտ չէ, որ զբաղվել են գրականությամբ: Նրանք ունեցել են գրականության հետ շատ դեպքերում ընդհանրապես կապ չունեցող մասնագիտություններ,աշխատանքներ և շատ քիչ ժամանակ ստեղծագործելու համար: Ահա այն գրողներից մի քանիսը, որոնք նախքան դասական համարվելն ունեցել են այլ մասնագիտություններ ու աշխատել տարբեր ոլորտներում:

Ագաթա Քրիստի՝ դեղագործի օգնական

Երբ Մեծ Բրիտանիան Գերմանիային պատերազմ հայտարարեց 1914թ.-ին, Ագաթա Քրիստին միանգամից միացավ զինվորականներին օգնող բժիշկ-կամավորներին: Մի քանի տարի առանց վարձատրվելու աշխատելուց հետո, 1917թ.-ին Քրիստին որակավորվեց որպես դեղագործի օգնական և մինչ պատերազմի ավարտը տարեկան ստացավ 16 ֆունտ ստերլինգ, ինչն այսօր համարժեք է 1300$-ի: Այս աշխատանքի շնորհիվ նա կարողացել է ավելի իրական գրել իր գործերը:

Չարլզ Դիքենս՝ ֆաբրիկայի աշխատող

Նախքան լրագրող ու իրավաբան աշխատելը, Դիքենսը 12 տարեկանում աշխատել է ֆաբրիկայում որպես բանվոր: Օրվա 10 ժամն աշխատելով նա վաստակել է ընդամենը 25$: Նա պիտակներ էր ամրացնում կոշիկների քսուքների տարրաների վրա:

Ֆյոդոր Դոստոևսկի՝ ինժեներ

Իր կամքին հակառակ հեղինակի ծնողները և՛ նրան, և՛ եղբորը 15 տարեկանում ընդունել են Նիկոլաևի անվան զինվորական ինժեներային համալսարան: Նա ատում էր իր զինվորական ուսումը, իսկ իր հետաքրքրությունը գրականության, կլասիկայի, արվեստի ու կրոնի նկատմամբ, երիտասարդ Դոստոևսկուն դարձրել էին աշակերտների մեջ օտարական: Հեղինակի ուսման տարիներին մահանում են նրա ծնողները, բարդանում է նրա հիվանդությունը՝ էպիլեպսիան, սակայն Դոստոևսկին ավարտելուց հետո միանգամից գործի է անցնում որպես ինժեներ: Նա իր արվեստի հանդեպ սերը լրացնում էր ազատ ժամանակ Ֆրանսերենից թարգմանություններ կատարելով, այնուհետև իր սեփական ստեղծագործությունները գրելով:

Արթուր Կոնան Դոյլ՝ վիրահատող բժիշկ

Էդինբուրգի համալսարանում բժշկություն սովորած այս հեղինակը աշխատել է իր մասնագիտությամբ՝ ունենալով նաև իր անհատական պրակտիկան: 1882թ.-ից նա սկսել է իր ազատ ժամանակն անց կացնել գրելով, իսկ 1891թ.-ից սկսած արդեն հիմնովին զբաղվել է գրականությամբ:

Ֆրանց Կաֆկա՝ փաստաբան

Հեղինակը Պրահայի Չարլզ Ֆերդինանտ համալսարանում ավարտել է իրավաբանական բաժինը, որից հետո մեկ տարի առանց աշխատավարձի աշխատել է որպես իրավաբան: Նա աշխատանքի է անցել տեղի փաստաբանական գրասենյակներից մեկում, սակայն շուտով հեռացել է աշխատանքից, քանի որ երկար աշխատանքային ժամերը չէին թողնում ստեղծագործել: Նա այլ տեղում է սկսել աշխատել, սակայն միշտ տանել չի կարողացել կատարած աշխատանքները: Այնուամենայնիվ, սա չի խանգարել Կաֆկային լինել հիանալի աշխատակից:

Հարփեր Լի՝ տոմսավաճառ

23 տարեկանում Ալաբամայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո, Հարփեր Լին գնացել է Նյու Յորք՝ որպես հեղինակ ճանաչում ձեռք բերելու նպատակով: Գումար վաստակելու համար նա աշխատել է որպես տոմսավաճառ, իսկ ազատ ժամանակ գրել տարբեր հոդվածներ ու պատմվածքներ: 1956թ.-ին Բրոուդուեյի սցենարիստ ու կոմպոզիտոր Մայքլ Բրաունը, ում Լին հանդիպել էր մանկության ընկեր Թրումեն Կապոտեի միջոցով, մեկ տարվա աշխատավարձ է տվել հեղինակին Սուրբ ծննդյան կապակցությամբ, որի հետ մի գրություն է եղել. «Դու մեկ տարի ունես գրելու համար այն, ինչ ուզում ես»: Մեկ տարի անց, Հարփեր Լին իր գործակալին է հանձնել «Ծաղրասարյակ սպանել» գրքի առաջին տարբերակը:

Վլադիմիր Նաբոկով՝ թանգարանի հսկիչ

Վլադիմիր Նաբոկովն արդեն մի քանի գործ էր հրապարակել ռուսերենով, երբ ընտանիքով տեղափոխվել է Եվրոպա, այնուհետև՝ ԱՄՆ: Նա դարձել է Հարվարդի համալսարանի Հարաբերական կենդանաբանության թանգարանի թիթեռների բաժնի հսկիչ: Նաբոկովը նույնիսկ մի քանի պատմություն գրեց թիթեռների մասին:

Ջորջ Օրուել՝ ոստիկան

19 տարեկանում Ջորջ Օրուելը դարձել է  Հնդկական գերագույն ոստիկանության ծառայող և սկսել ոստիկան աշխատել Բուրմա քաղաքում: Հիվանդության պատճառով Օրուելը հետ է գնացել Անգլիա, տեղափոխվել Լոնդոն ու սկսել զբաղվել գրականությամբ:

Բրեմ Սթոքեր՝ թատրոնի քննադատ

Որպես թատրոնի քննադատ աշխատելու տարիներին Բրեմ Սթոքերը մի լավ գրախոսություն է գրել դերասան Սըր Հենրի Իրվինգի մարմնավորած Համլետ կերպարի մասին: Դրանից հետո դերասանն ընթրիքի է հրավիրել հեղինակին և նրանք դարձել են լավ ընկերներ: Երկու տարի անց Սթոքերն ընդունել է դերասանի առաջարկն ու դարձել Լոնդոնի Լիցեյ թատրոնի մենեջերը: 27 տարի այդ պաշտոնում գտնվելու ժամանակ հեղինակն ազատ ժամանակը նվիրում էր գրականությանը: Նա նաև Իրվինգի քարտուղարն էր և նրա հետ էր գնում ամեն տեղ. այսպես՝ 1890թ.-ին Հյուսիսային Յորքշիրում գտնվող Ուիթբի քաղաք այցելելուց հետո նա ներշնչվել է ու գրել «Դրակուլա» հայտնի վեպը:

 


Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Դոստոևսկու մութ կողմերը…

Վլադիմիր Նաբոկով և Վերա Նաբոկովա. Նվիրական սեր, դավաճանություն և փառք

Ձախողված գրքերի մասին

Հանճարներ, որոնք «խելքները թռցրել» էին

«Դոստոևսկին և հայրասպանությունը». Ֆրեյդի աչքերով

Դոստոևսկի. Կարամազով եղբայրներ [հատված] Գիրք առաջին։ Մի ընտանիքի պատմություն

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

Դոստոևսկու նամակները կնոջը [կամ խաղամոլի օրագիր]

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել

Էմիր Կուստուրիցան կներկայացնի Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի սեփական տարբերակը

«Լոլիտան» ասում է…

Ագաթա Քրիստիի անհետացման առեղծվածը

Եթե հայտնի գրքերն անկեղծ վերնագրեր ունենային