Հայտնի գրքեր, որոնք հրատարակիչները չեն ցանկացել տպագրել - VNews

Հայտնի գրքեր, որոնք հրատարակիչները չեն ցանկացել տպագրել

33161598 1840182332951128 4671337668150296576 n - Հայտնի գրքեր, որոնք հրատարակիչները չեն ցանկացել տպագրել

«Հարի Փոթեր», «Մոբի Դիք», «Քամուց քշվածներ» և այլն.. դժվար կլինի պատկերացնել գրքասերի գրական կյանքն առանց այս ստեղծագործությունների: Բայց արի ու տես, որ մի շարք հրատարակչություններ չեն ցանկացել տպագրել այս ու մի շարք այլ հայտնի ու հազարավոր անգամներ կարդացված գրքերը: Շատ հեղինակներ մերժվել են տասնյակ անգամներ, բայց մեկ է՝ թևաթափ չեն եղել: Հենց նրանց ուժեղ կամքի ու ջանքերի միջոցով էլ մեր գրապահարաններն այսօր զուրկ չեն մնացել այն գրքերից, որոնց մասին կկարդաք այս ցանկում: Ահա այն հայտնի գրքերից մի քանիսը, որոնք հրատարակչությունները չեն ցանկացել տպագրել՝

«Քամուց քշվածները», Մարգարեթ Միթչել

Գիրքը, որը հետագայում արժանանալու էր Պուլիցերյան մրցանակի, մերժվել է գրեթե 40 հրատարակիչների կողմից նախքան մեր գրապարահարաններում հայտնվելը: Սակայն թողարկվելուց հետո այն մեծ ճանաչում է գտել տարբեր խավի մարդկանց շրջանում: Ըստ «Harris Poll»-ի վերջին հարցումների, գիրքն ԱՄՆ-ում ամենահայտնի երկրորդ ստեղծագործությունն է՝ Աստվածաշնչից հետո:

36113674 1098004317028809 791175092372504576 n - Հայտնի գրքեր, որոնք հրատարակիչները չեն ցանկացել տպագրել

«Լոլիտա», Վլադիմիր Նաբոկով 

Նաբոկովի այս գործն այնքան անգամներ է մերժվել, որ հեղինակն սկսել էր նույնիսկ ԱՄՆ-ից դուրս գտնվող հրատարակություններին դիմել: Երբ «Լոլիտան» վերջապես հրատարակվեց ԱՄՆ-ում, միանգամից դարձավ բեսթսելեր: Այս գրքի հիման վրա մի շարք ֆիլմեր նկարահանվեցին, որոնցից մեկի ռեժիսորն է Սթենլի Կուբրիկը:

36908900 449541322187323 8668800572490514432 n 960x1200 - Հայտնի գրքեր, որոնք հրատարակիչները չեն ցանկացել տպագրել

«Օզի կախարդը», Լայման Ֆրենք Բաում

Այս հայտնի գիրքը մերժել է ավելի քան 25 հրատարակչություն: Վերջապես հրատարակվելուց հետո այն դարձել է հաջողակ գրքաշար, համաշխարհային բեսթսելեր, որի հիման վրա նույնիսկ ֆիլմ նկարահանվեց: Գիրքն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում նաև Ջոն Նյուբերիի մեդալի:

34982987 251403658743209 4456496141214679040 n 960x960 - Հայտնի գրքեր, որոնք հրատարակիչները չեն ցանկացել տպագրել

«Հարի Փոթերև և փիլիսոփայական քարը», Ջոան Ռոուլինգ

Մոտ 10 հրատարակչություն հրաժարվել է տպագրել բոլոր ժամանակների ամենահայտնի գրքերից մեկի առաջին մասը: Վերջում մի փոքր հրատարակչություն`Bloomsbury-ն համաձայնել է տպագրել այս գործը, քանի որ խմբագիրներից մեկի դուստրը շատ էր հավանել այն:

tumblr nvwr2yNXi91tf9i7uo1 1280 960x720 - Հայտնի գրքեր, որոնք հրատարակիչները չեն ցանկացել տպագրել

«Մթնշաղ», Ստեֆանի Մեյեր

Վամպիրների մասին պատմող գրքաշարի առաջին մասը հեղինակն ուղարկել էր 15 հրատարակչության, որոնցից  14-ը հրաժարվել են տպագրել այն: Հրատարակվելուց մեկ ամիս անց գիրքն անմիջապես հայտնվել է New York Times-ի բեսթսելերների 5-րդ հորիզոնականում:

a074fb5c5455cfd8cf4c10dc9829fdd0 960x960 - Հայտնի գրքեր, որոնք հրատարակիչները չեն ցանկացել տպագրել

«Մոբի Դիք», Հերնամ Մելվիլ

Հրատարակիչներից շատերն ասում էին, որ գիրքը երկար է ու հնաոճ: Այն տպագրվեց շատ քիչ քանակությամբ օրինակներներով և հեղինակի կենդանության օրոք էլ հայտնի չդարձավ: Այսօր, սակայն, այն համարվում է Ամերիկյան գրականության ամենահիմնական սյուներից մեկը:

MobyDick01 960x641 - Հայտնի գրքեր, որոնք հրատարակիչները չեն ցանկացել տպագրել

«Քերրի», Սթիվեն Քինգ

Սարսափ գրականության ամենահայտնի ներկայացուցիչ Սթիվեն Քինգի առաջին գիրքը տպագրելն այդքան էլ հեշտ չի եղել: Նրան մերժել է մոտ 30 հրատարակչություն: Երբ արդեն հույսը կորցրել էր, Doubleday հրատարակչության խմբագիրներից մեկը՝ Բիլ Թոմփսոնը, կապվել է նրա հետ՝ ուղարկելով հետևյալ գրությունը. «ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ: «ՔԵՐՐԻ»-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ DOUBLEDAY-Ի ԳՐՔԵՐԻՑ Է: ՆԱԽՆԱԿԱՆ 2500 ԴՈԼԱՐԸ ՀԱՐՄԱ՞Ր Է: ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է: ՍԻՐՈՎ, ԲԻԼ»:

Carrie01 960x650 - Հայտնի գրքեր, որոնք հրատարակիչները չեն ցանկացել տպագրել


Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Ֆիլմի տեսարաններից մեկում Հարրիին, Ռոնին և Հերմիոնային խաղացել են բոլորովին անհայտ դերասաններ

Դենիել Ռեդքլիֆը ամաչում է Հարրի Փոթերի մասին վաղ ֆիլմերից

Վլադիմիր Նաբոկով և Վերա Նաբոկովա. Նվիրական սեր, դավաճանություն և փառք

Որքա՞ն լավ գիտեք Հարրի Փոթերը. ՔՈՒԻԶ

HBO-ն ջնջել է «Քամուց քշվածները» հակառասիստական ցույցերի ֆոնին

«Խելահեղ» գաղափար. ինտերակտիվ նկարներ «Հարրի Փոթեր»-ից

«Քամուց քշվածները» 80 տարեկան

Ջոան Ռոուլինգ. երբ մերժում են հրատարակիչները

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Որքա՞ն է կազմում «Հարի Փոթերի» դերասանների հարստությունը

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

«Twilight»-ի երկրպագուները կարող են վարձել Բելլայի տունը

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները