fbpx

Հայտնի գրքերի 5 հայկական էկրանավորում

1. Ոչինչ չի մնա

ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան

դերերում՝ Խորեն Լևոնյան, Նազենի Հովհաննիսյան, Նարինե Պետրոսյան, Արմեն Մարգարյան, Հրաչյա Հարությունյան, Վահագն Գալստյան ևն

երաժշտությունը՝ Հայկո

ըստ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի

«Ոչինչ չի մնան» Հրաչ Քեշիշյանի առաջին փորձն էր մեծ կինոյում:
Այն դրամա է սիրո, տառապանքի և դավաճանության մասին:
Արսենն ու Էլիզան ամուսնացած են 4 տարի: Թվում է՝ նրանց կյանքում ամեն ինչ լավ է, քանի դեռ Լոս Անջելեսից չի ժամանել Էլիզայի ընկերուհին՝  Հելենը, որի պատճառով էլ ընտանիքը քանդվում է. Հելենը սիրահարվում է Արսենին: Նրանք սկսում են հանդիպել: Էլիզային դավաճանում են երկու կողմից: Նրան ոչինչ չի մնում:

2. Երեք ընկեր

սցենարի հեղինակ՝ Արտակ Արզումանյան

բեմադրող ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան

դերերում՝ Նազենի Հովհաննիսյան, Երվանդ Ենգիբարյան, Շանթ Հովհաննիսյան, Վահագն Գալստյան, Արմեն Մարգարյան, Յուրի Իգիթխանյան, Մայրանուշ Գրիգորյան, Կարինե Ասիրյան

բեմադրող օպերատոր՝ Արթուր Ապրեսով

կոմպոզիտորներ՝ Արթուր Գրիգորյան, Հայկո

ըստ Էրիխ Մարիա Ռեմարկի համանուն վեպի

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքներն և ճակատագրերը շատ նման են իրար:

3. Քաոս

ռեժ.՝ Հայկ Կբեյան

սցենարի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան

դերերում՝ Խորեն Լևոնյան, Սոս Ջանիբեկյան, Մկրտիչ Արզումանյան, Ռաֆայել Քոթանջյան, Շաքե Թուխմանյան, Ստեփան Ղամբարյան, Աննա Եգոյան ևն

ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպի

Այս 16 մասանի հեռուստաֆիլմը հասցրեց ընդունվել և սիրվել հանդիսատեսի կողմից: Ֆիլմում գրեթե ամեն ինչ նույնն է, բայց 19-րդ դարի Բաքուն այստեղ փոխարինվել է 21-րդ դարի Երևանով: Այն ավելի շատ հարմարեցված է մեր ժամանակներին:
Ֆիլմում շոշափվող թեման միշտ է արդիական. փողի պատճառով փոխվում են մարդիկ, նրանց տեսակներն ու բնավորության գծերը: Ֆիլմ, որտեղ կա և՛ դավաճանություն, և՛ սեր, և՛ զղջում:
Մարկոս Ալիմյանը մահանում է: Ըստ նրա թողած կտակի՝ հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա։ Իսկ Սմբատն ըստ կտակի՝ պետք է բաժանվի ռուս կնոջից:

4. Սպանված աղավնի

բեմադրող ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան

դերերում՝ Խորեն Լևոնյան, Նազենի Հովհաննիսյան, Արթուր Կարապետյան, Տիգրան Ներսիսյան, Նելլի Խերանյան, Կարեն Ջանիբեկյան

ըստ Նար-Դոսի համանուն վիպակի

Սեր, որում կան կրքի, ցինիզմի, ատելության դրսևորումներ:
Սառա, Ռուբեն Թուսյան, Միքայել, Գարեգին. անուններ, որոնք ծանոթ են յուրաքանչյուր ընթերցողի ականջին:
Թուսյանը մեկնում է իր հորեղբոր ամառանոց, 
որտեղ ամեն օր գնում է որսի: Հերթական որսի ժամանակ Թուսյանը հանդիպում է Սառային ու սիրահարվում։ Սառան տեսնում է՝ ինչպես է Թուսյանը որսի ընթացքում աղավնի կրակում։ Տեսնելով սպանված աղավնուն՝ աղջիկը մտատանջության մեջ է ընկնում՝ սպանության մեջ ինչ-որ խորհրդանշական բան տեսնելով։ Թուսյանը հեռանում է ամառանոցից, բայց նրանք շարունակում են նամակագրական կապ պահել, որը, սակայն, մի օր ընդհատվում է: Եվ այժմ կրկին տեսնելով իր առաջին սիրուն, Սառան լցվում է վրեժի ծարավով։

5. Խաչագողի հիշատակարանը

բեմադրող ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան

սցենարի հեղինակ՝ Արտակ Արզումանյան

բեմադրող օպերատոր՝ Արթուր Ապրեսով

դերերում՝ Սամվել Թոփալյան, Հրաչյա Հարությունյան, Նազենի Հովհաննիսյան, Խորեն Լևոնյան, Կարեն Ջանիբեկյան 

կոմպոզիտոր՝ Հայկո

ըստ Րաֆֆու համանուն վեպի

Դարբին Մուրադը եկեղեցու քահանա Պետրոսի ազդեցության ներքո դառնում է խաչագող:
Խաչագողները, ուրանալով բոլոր սրբությունները, զբաղվում են խաբեությամբ, ստորությամբ ու ավազակությամբ:
Րաֆֆին հանդիպում է խաչագող Մուրադի կնոջը՝ Նենեին, որը նրան է հանձնում իր սպանված ամուսնու օրագիրը, որի հիման վրա էլ Րաֆֆին շարադրում է իր վեպը:

 

 


Վուդի Ալենի 10 սիրելի ֆիլմերը

Խորեն Լևոնյան. 10 փաստ, որ գուցե չգիտեք

Անհայտ բաժանորդ [լուսանկարներ պրեմիերայից]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

Մեգան Մարքլը նոր գիրք է գրում երեխաների համար

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

5 ֆիլմ Ռուդոլֆ Ղևոնդյանի մասնակցությամբ

Հայտնի գրողների սիրո խոստովանությունները

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Գայ Ռիչին խոսել է իր և նոր «Ալադինի» մասին

Բուքենհեմյան պալատը նոր բանաստեղծ ունի