Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 2 - VNews

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 2

Pride Prejudice 2005 - Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 2

Vivaro News Culture-ը ձեզ է ներկայացնում հայտնի գրքերի ամենաստացված էկրանավորումները: Շտապեք ընթերցել գրքերը, դիտել ֆիլմերը և պարզել, թե որն է ձեր սիրելի էկրանավորումը:

1. Հույն Զոռբա/Грек Зорба/Alexis Zorbas, 1964

Ռեժ.՝ Միխալիս Կակոյանիս 
Դերերում՝Էնթոնի Քուին, Ալան Բեյթս ևն

Նիկոս Կազանձակիսի վեպի հիման վրա էկրանավորված այս ֆիլմը պատմում է երիտասարդ մի տղամարդու մասին, որին Կրետե կղզում փոքրիկ հողատարածք են ժառանգել: Տղամարդը մեկնում է իրեն հասանելիքը ստանալու, Զոռբա անունով մի մարդ օգնության ձեռք է մեկնում և ընկերանում նրա հետ:
1965 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն օպերատորական աշխատանք», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Լիլյա Կեդրովա) և «Լավագույն նկարչական աշխատանք» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

 2. Կեցության անտանելի թեթևությունը /Невыносимая легкость бытия/ The Unbearable Lightness of Being, 1988

Ռեժ.՝ Ֆիլիպ Կաուֆման
Դերերում՝ Դանիել Դեյ-Լյուիս, Ջուլիետ Բինոշ ևն

Միլան Կունդերայի համանուն վեպի հիման վրա էկրանավորված ֆիլմ, որի իրադարձությունները մեզ տանում են նախորդ դարի 60-ականներ, Ֆրանսիա: Գլխավոր հերոս Տոմաշը, որը շատ հեռանկարային երիտասարդ վիրաբույժ է, չի հավատում ամուսնությանն ու սիրո ուժին, սակայն բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ ամուսնանում է Թերեզա անունով մի կնոջ հետ: Հերոսը, սակայն, հավատարիմ է մնում իր սկզբունքներին և շարունակում է հանդիպել սիրուհիների հետ…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

1 2

Աստղերի լեգենդար մերկ ֆոտոսեսիաները

Պատերազմող թիկունք. «Նմանակման խաղի» հետքերով

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

Միլան Կունդերային վերադարձրել են Չեխիայի քաղաքացիությունը

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Հայտնի դերասան-դերասանուհիներն ամենագեղեցիկ գովազդային հոլովակներում

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի լավագույն էկրանավորումները

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Այն, ինչ գուցե չգիտեք Քիրա Նայթլիի մասին

Դիտել ապրիլին կինոթատրոնում

Քիրա Նայթլին ատամներով «Despacito» է նվագել

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները