Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 3 - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 3

VNews-ը ձեզ է ներկայացնում հայտնի գրքերի ամենաստացված էկրանավորումները: Շտապեք ընթերցել գրքերը, դիտել ֆիլմերը և պարզել, թե որն է ձեր սիրելի էկրանավորումը:

1. Գառնուկների լռությունը/Молчание ягнят/The Silence of the Lambs, 1990

ռեժ.՝ Ջոնաթան Դեմե
դերերում՝ Ջուդի Ֆոսթեր, Էնթոնի Հոփքինս ևն

Հոգեկան հիվանդն առևանգում է կանանց և դաժանաբար սպանում: Ո՞վ է նա, և ինչո՞ւ է հենց կանանց հետ այդպես վարվում: Դետեկտիվ Կլարիս Սթարլինգը պետք է բացահայտի այս մութ և դաժան գործը, այդ իսկ պատճառովօգնության է դիմում բանտարկյալ Հանիբալ Լեկտերին, որ ճաղերի ետևում է հայտնվել սպանության և մարդակերության մեղադրանքով: Սակայն, հանցագործը կօգնի Կլարիսին միայն այն դեպքում, եթե նա համաձայնվի մանրամասնորեն պատմել իր անձնական կյանքից:
Ֆիլմն արժանացել է  Օսկարի` «Լավագույն ռեժիսոր» (Ջոնաթան Դեմե)«Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում, իսկ  Էնթոնի Հոփքինսը և Ջուդի Ֆոսթերը՝ համապատասխանաբար «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում:
Ֆիլմի հիմքում է Թոմաս Հարիսի 1988 թ. համանուն վեպը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2. Ողջ թագավորական շքախումբը/Вся королевская рать/All the King’s Men, 2006

ռեժ.՝Սթիվեն Զելիան
դերերում՝Շոն Փեն, Քեյթ Ուինսլեթ, Ջուդ Լոու ևն

Ռոբերտ Պեն Ուորենի 1946 թ. համանուն վեպի  հիման վրա էկրանավորված այս ֆիլմի գլխավոր հերոսը Ջեք Բուրդեն անունով մի լրագրող է, որը տարված է քաղաքական գործիչ Ուիլ Սթարկով: Սթարկն ասես կախարդել է  Ջեքին, սակայն ժամանակի ընթացքում Ջեքը հասկանում է, որ իր կուռքը կատարյալ չէ և ներքաշված է «մութ» գործերի մեջ: Օր օր նոր գաղտնիքներ են բացահայտվում, և դրանք սպառնում են վերջ դնել այս երկուսի ընկերությանը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3.Պատերազմի ծաղիկները/Цветы войны/Jin ling shi san chai, 2011

ռեժ.՝Չժան Իմոու
դերերում՝Քրիստիան Բեյլ, Նի Նի ևն

Չինա-ճապոնական պատերազմ. երկրում քաոս է տիրում, ամենուրեք դաժանություն է: Մարդկային կյանքն ոչ մի արժեք չունի, ու թվում է, թե այս դժախքից ոչ մի փրկություն չկա, բայց ամերիկացի Ջոնն իր հետ հույս է բերում: Երբ եկեղեցի են գալիս տեղի մարմնավաճառները և եկեղեցում ապրող աղջիկների հետ լեզվակռվի մեջ են մտնում, Ջոնն ամեն բան անում է, որ խաղաղ ճանապարհով լուծի այս հարցը: Ախ այս ամերիկացին, կանայք խենթանում են նրա համար…
Ֆիլմի հիմքում է Գելին Յանի 2007 թ. «Նանկինի 13 գույները/Jin ling shi san chai» վեպը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

4. Մերժվածները/Отверженные/Les Misérables, 2012

ռեժ.՝Թոմ Հուփեր 
դերերում՝ Հյու Ջեքման, Ռասել Քրոու ևն

Վիկտոր Հյուգոյի 1862 թ. համանուն վեպի հիման վրա նկարահանված այս ֆիլմի իրադարձությունները մեզ տեղափոխում են 19-րդ դար, Ֆրանսիա: Չլինելով այդ ժամանակահատվածի Ֆրանսիայում այնուամենայնիվ զգում ես մոտալուտ հեղափոխության «հոտը»:
Գլխավոր հերոս Ժան Վալժանը հետապնդվում է ոստիկանների կողմից: Ոստիկանապետ Ժավերը մտադրվել է կյանքի գնով գտնել և պատժել նրան: Կնոջ մահից հետո Ժանի միակ հարազատը դուստրն է՝ Կոզետը. հայրն ամեն ինչի պատրաստ է հանուն դստեր:
2013 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» և «Լավագույն ձայն» անվանակարգերում, իսկ դերասանուհի Էն Հեթուեյը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

5. Լեդի Մաքբեթ/Леди Макбет/Lady Macbeth, 2016

ռեժ.՝Ուիլյամ Օլդրոյդ
դերերում՝Ֆլորենս Պյու, Կոսմո Ջարվիս ևն


Այս ֆիլմն էկրանավորվել է Նիկոլայ Լեսկովի 1864 թ. համանուն գրքի հիման վրա:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 18-րդ դարում, Մեծ Բրիտանիայում: Գլխավոր հերոսուհին երիտասարդ և գեղեցիկ Քեթրինն է, որը ամուսնանում է իրենից երկու անգամ մեծ մի տղամարդու հետ: Սիրում էր Քեթրինը նրան, թե՞ ուղղակի ֆինանսական օգնության կարիք ուներ, ոչ ոք չի կարող այդ հարցին միանշանակ պատասխանել, սակայն ժամանակի ընթացքում ամուսնու ընտանիքը սկսում է առհամարհական վերաբերմունք ցուցաբերել աղջկա հանդեպ: Քեթրինը սեր է գտնում այլ տղամարդու գրկում…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Աստղային կարանտին. Ռոբի Ուիլյամս, Հոփքինս և ոչ միայն

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

10 աստղային բյութի-խորհուրդ…

Աստղեր, որոնք խոստովանել են, որ հոմոսեքսուալ են

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Ջուդ Լոուն ամուսնացել է

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Այն, ինչ գուցե չգիտեք Գերի Օլդմենի մասին

Դիտել ապրիլին կինոթատրոնում

Դամբլդորն ու Գրինդելուոլդը սիրեկաններ են եղել. հայտարարում է Ջոան Ռոուլինգը

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները