Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել - VNews

Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել

1810120 fitzgerald hemingway tease ji0fra 1 - Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել

Հաճելի է ունենալ ընկերներ, որոնց հետ կիսում ես միևնույն հետաքրքրությունները: Ավելի հաճելի է, երբ ընկերոջդ հետ կիսում ես միևնույն կիրքը գրականության հանդեպ: Հենց սա է գուցե եղել գրական աշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչների ընկերության պատճառը: VNews-ը ներկայացնում է հայտնի հեղինակների, որոնց ունեցել են ոչ պակաս հայտնի հեղինակ-ընկերներ:

Թրումեն Կապոտե և Հարփեր Լի 

Դեռ երիտասարդ տարիքում Կապոտեն բնակվում էր իր զարմիկների հետ, որոնք էլ Հարփեր Լիի խաղընկերներն ու հարևաններն էին: Ապագա հեղինակները միանգամից ընկերացել են ու կարծիք կա, որ հենց գրականության ու գրելու հանդեպ սերն է դարձել դրա առիթը: Տարիներ շարունակ շշուկներ են պտտվել, որ Կապոտեն կա՛մ օգնել է Հարփեր Լիին գրել «Ծաղրասարյակ սպանելը», կամ շատ լուրջ խմբագրական աշխատանք է կատարել այդ ստեղծագործության համար: Սակայն տարիներ անց մի նամակում, որ Կապոտեն գրել էր հորաքրոջը, հեղինակը նշում է, որ վերջապես կարդացել է իր ընկերոջ գիրքը՝ «Ծաղրասարյակ սպանելը» և այն շատ է հավանել. կարծում է, որ Հարփեր Լին իսկապես տաղանդավոր է:

10LEECAPOTE articleLarge - Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել

Ջ.Ռ.Ռ Թոլքին և Ք.Ս. Լյուիս 

Երբ փորձում ենք դասական գրականության մեջ եղած ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ մտաբերել, ապա առաջին երկու գրքերը, որ նշում ենք Թոլքինի «Մատանիների տիրակալն» ու Լյուիսի «Նարնիայի քրոնիկոններն» են: Գուցե սա է զարմանալի դարձնում այն փաստը, որ այս երկու հեղինակներն իրական կյանքում լավ ընկերներ էին: Նրանք հանդիպել են Օքսֆորդի համալսարանում դասավանդելու տարիներին ու միանգամից ընդհանուր հետաքրքրություններ գտել՝ կրոն և դիցաբանություն: Երկու հեղինակներն էլ գրեթե միևնույն ժամանակ մեծ հեղինակություն էին վայելում գրական աշխարհում, և այս ընկերությունը ոգեշնչում էր երկուսին էլ իրենց աշխատանքներում:

lewis and tolkien 960x430 - Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել

Էռնեստ Հեմինգուեյ և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ 

Հայտնի ընկերներ, ինչպես նաև «թշնամիներ» են եղել Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն ու Էռնեստ Հեմինգուեյը: Տարբեր էին նրանց մտքերն ու ապրելաոճը, ինչն արտահայտվում էր նաև նրանց ստեղծագործություններում: Հեմինգուեյի պատմություններն օգնում են ընթերցողին կարծիք կազմել, որ հեղինակը տղամարդկային ուժեղ հատկություններ ունեցող արկածախնդիր մեկն էր, մինչդեռ Ֆիցջերալդի գործերից հասկանում ենք, որ նա ջազի դարաշրջանի մի կնամոլ էր: Նրանց ընկերության մասին թողարկել է նաև մի ֆիլմ՝ «Կեսգիշերը Փարիզում/Midnight in Paris», որտեղ ակնհայտ է նրանց ընկերության լարվածությունը և բարդությունները: Ասում են, որ դա նաև այն փաստից էր բխում, որ Հեմինգուեյը չէր ընդունում Ֆիցջերալդի կնոջը՝ Զելդային, որը նաև Ֆրենսիսի մուսան էր:

hemingway fitzgerald 960x620 - Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել

Շառլոտ Բրոնտե և Էլիզաբեթ Գասքել 

«Ջեյն Էյր» գրքրի հայտնի դառնալու արդյունքում այն ժամանակ 34-ամյա Շառլոտ Բրոնտեն հանկարծ հայտնվում է մարդկանց մի կրթված շրջանակի կենտրոնում: Հենց այս շրջանակի արդեն պատվավոր անդամ, հեղինակ Էլիզաբեթ Գասքելը Բրոնտեին օգնում է հարմարվել նոր միջավայրում:

Որոշ ժամանակ անց Գասքելը կարծես տարվում է իր ընկերուհու մասին կենսագրական գրելու մտքով, ինչը սակայն դուր չէր գալիս Բրոնտեին: Վերջինս նույնիսկ նամակով բողոքել է իր հրատարկչին: Բրոնտեի մահից արդեն 2 տարի անց, Գասքելը հրապարակում է «Շառլոտ Բրոնտեի կյանքը» անունով կենսագրական իր գիրքը, որը մեծ բանավեճերի հիմք է դարձել: Նա ազատատենց, կանացի Բրոնտեին ներկայացնում է որպես մի ձանձրալի, խղճահարություն առաջացնող կնոջ, որը խուսափում էր մարդկային շփումներից ու տղամարդկանց հետ անկողին մտնելուց: Ինչն իրականում ամենևին այպես չէր:

mhjk 960x546 - Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել

Լորդ Բայրոն և Մերի Շելլի 

Հեղինակները հանդիպել են ընդհանուր ծանոթի շնորհիվ, որը Քլեյր Քլարմոնթն էր՝ Շելլիի խորթ քույրը և Բայրոնի սիրուհիներից մեկը: Քլեյրը Շելլիին ու նրա ամուսնուն՝ Փերսիին, համոզել էր իր հետ գնալ Շվեյցարիա՝ Բայրոնին հյուր: Նրանց շփումների ժամանակ հեղինակները կիսվում էին ուրվականների մասին պատմություններով և Բայրոնը մարտահրավեր էր նետում Շելլիին ու մի խումբ այլ հեղինակների գրել իրենց սեփական պատմություններն ուրվականների մասին: Բայրոնի հետ նման շփումներից հետո Մերի Շելլին մի անգամ արթնանում է մղձավանջից ու սկսում գրել իր՝ այսօր դասական համարվող «Ֆրանկենշտեյնը»:

fdgdfhyfd 960x546 - Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Lego խորանարդներով պատրաստվել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի կարևորագույն վայրերի ինստալացիան

Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Մառլեն Դիտրիխ [ժամանակի ամենահայտնի տղամարդկանց սիրելին, մուսան և ճակատագրական կինը]

Գրեգորի՞, թե՞ Գլորիա Հեմինգուեյ…

Գրողների «ճակատագրական կանայք»…

Սեր են խոստովանում գրողները…

Հայտնի գրող-դերասաններ

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Մաքս Փերքինս [Հեմինգուեյին, Ֆիցջերալդին և Վուլֆին բացահայտած խմբագիր]

Հայտնի ֆիլմերի կադրից դուրս (լուսանկարներ)

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Հայազգի Էնդի Սերքիսը «Venom 2»-ի ռեժիսորն է

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

Հայտնի գրողների սիրո խոստովանությունները