fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի մարդիկ Հայաստանի ու հայերի մասին ասում են…

  • Ես գիտեմ Հայաստանի ու Հայոց ցեղասպանության մասին: Գիտեմ, որ նրանք շատ բարդ պատմություն են ունեցել: Հայերը միշտ պայքարել են ու պահպանել են իրենց կրոնն ու ինքնությունը: Հայերը միշտ ներկայացրել են իրենց պատմությունն աշխարհին: Նրանք իսկապես աշխարհի ամենավեհ ազգն են: -Մել Գիբսոն 

 

  • Հայերը պետք է լինեն մեր ուշադրության և ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, որովհետեև նրանք հրաշալի մշակույթ ունեն, որը ստեղծվել է անկախություն վայելող հայերի կողմից դարեր շարունակ: Նաև նրանց բացառապես հարուստ գրականությունը, որը Հայաստանի փառահեղ ներդրումն է մարդկության գանձարանում: – Վալերի Բրյուսով 

 

  • Զոհաբերությունն է հայոց պատմության անբաժանելի մասը: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կհամբուրեմ հայոց հողը, որը տաքացել է այդքան շատ զոհերի արյունով: – Ջոն Փոլ 

 

  • «Եթե սուրբ գրությունները ճիշտ են ընկալվել, Հայաստանն այն վայրն է, որտեղ գտնվել է դրախտը: Բայց ինչ էլ լինի նրանց ճակատագիրը, որը ցավալի է եղել գալիքի համեմատ, նրանց երկիրը միշտ պետք է լինի աշխարհի ամենահետաքրքիրներից մեկը: Հայերենը Աստծո հետ խոսելու լեզուն է»: –Ջորջ Բայրոն

 

  • Թեև ես գրում եմ անգլերեն, և չնայած այն փաստին, որ ես Ամերիկայից եմ, ինձ համարում եմ հայ գրող: Բառերը, որ ես օգտագործում եմ, անգլերեն են, շրջապատող իրերը, որոնց մասին ես գրում եմ, ամերիկյան են, բայց հոգին, որը ոգեշնչում է ինձ գրել, հայկական է: Սա նշանակում է՝ ես հայ գրող եմ և խորապես սիրում եմ այն փաստը, որ հայ գրողների ընտանիքի մի մասն եմ կազմում»: – Վիլյամ Սարոյան

 

  • Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է, այն իր մեջ կրում է հայ ազգի ոգին` պայքարի և հաղթանակի ոգին: – Չէ Գևարա

 

  • «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցայլի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»: – Վիկտոր Հյուգո

 

  • 1915թ. սկիզբ առան այս Սարսափները որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած կոտորածի համեմատությամբ: -Ֆրիտյոֆ Նանսեն 

 

  • Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով օսմանայն Թուրքիայի առանձնաշնորհյալ դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար»: -Լուիս Էյնշտեյն

 


«Ուրախ ավտոբուսն» ասում է…

Օշոն ասել է․․․

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Վիլյամ Սարոյան․ Մարդկային կատակերգություն [հատված]

Հայաստանում Երեխաների քաղաք է կառուցվելու

Նկարիչը Հայաստանի տեսքը քարտեզի վրա պատկերել է ըստ իր երևակայության

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

Ազնվամորու փառատոնը լուսանկարներով

Երևանը CNN-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկում է

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

Հայաստանն ամենաշատ աղբ առաջացնող երկրների շարքում է

Netflix-ի նոր սերիալում Խոր Վիրապը ռուսական վանք է

Հայտնի գրողների սիրո խոստովանությունները

Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում