fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի մարդիկ սգում են Կառլ Լագերֆելդի մահը

Ինչպես արդեն գրել էինք՝ փետրվարի 19-ին 85 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Կառլ Լագերֆելդը: Շատերի կողմից սիրված Chanel, Fendi բրեդների դիզայների պատվին հայտնի աստղերը, որոնք նաև նրա ընկերներն էին, հրապարակումներ են արել իրենց սոցիալական էջերում: Ահա դրանցից մի քանիսը՝

1. Մելանիա Թրամփ

Այսօր աշխարհը կորցրեց մի ստեղծագործ հանճարի: Կկարոտենք քեզ, Կա՛ռլ:

2. Ջիջի Հադիդ

Կառլ, ես կկարոտեմ քո աննկարագրելի ներկայությունը, հետևելը՝ ինչպես է քո հանգիստ, լուռ, հանճարեղ միտքն աշխատում, քո համեստ կատակները, հիանալի պատմությունները, հագուստների փորձարկումները, նկարահանման հրապարակներն ու արտադրությունները, որոնք միայն դու կարող էիր երազել ու անել: Շնորհակալ եմ ինձ հավատալու ու այն գեղեցիկ, հիանալի հնարավորությունների համար, որ տվեցիր իմ կարիերայի ընթացքում: Բայց ամենից շատ շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր տեսնել միֆի ետևում կանգնած հրաշքին: Այլևս երբեք չի լինի երկրորդ Կառլ Լագերֆելդ: Տխրությունը խեղդում է այսօր, բայց լի եմ նաև սիրով, հիացմունքով և երախտագիտությամբ: Ցավակցում եմ նրա բոլոր սիրելի ընկերներին, աշխատակիցներին ու սիրելի կատվին: Հանգչի՛ր խաղաղությամբ, Կա՛ռլ: Չէի ուզում, որ այս օրը գար:

https://www.instagram.com/p/BuEfFikACJ1/

3. Դոնաթելա Վերսաչե

Կա՛ռլ, քո հանճարեղությունը տպավորել է բոլորին, հատկապես Ջիանիին ու ինձ: Երբեք չենք մոռանա քո հիանալի տաղանդի ու անվերջ ներշնչանքի մասին: Մենք միշտ սովորում էինք քեզնից:

4. Էլթոն Ջոն

Ինչպիսի՜ տաղանդ, կյանքի հետ կապված ինչպիսի՜ ձգտումներ: Հիանալի ու սպանիչ ընկերություն: Ոչ մի րոպե քեզ հետ ձանձրալի չի եղել:

5. Նաոմի Քեմփբել

Շատ հիշողություններ ունենք, որպեսզի կարողանամ մեկը գրել: Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ: Լոնդոնում բնակվող մի 16-ամյա աղջկան հավատալու ու աչքերը բացելու համար: Հանգչիր խաղաղությամբ:

https://www.instagram.com/p/BuEVbYunDNO/

6. Քիմ Քարդաշյան

Մենք իսկապես լեգենդար մի մարդու կորցրինք: Դու այնպիսի ներշնչանք էիր աշխարհի համար: Դու նկարեցիր իմ առաջին նորաձևության ֆոտոշարքը և ես այնքան հուզված էի նման իկոնայի հետ աշխատել: Աշխարհն ավելի գեղեցիկ էր քո ներկայությամբ: Ինձ համար անասելի պատիվ էր քեզ հանդիպելն ու քեզ հետ աշխատելը: Քեզ անչափ սիրում ու կարոտում ենք:

https://www.instagram.com/p/BuEWLkMHd7M/

7. Քենդալ Ջեներ

Այսօր այս տարվա միակ լիալուսինն է Կույս համաստեղության համար… մեծ պատիվ էր քո գեղեցիկ ցուցադրությունների մասը լինելը, մեծ պատիվ էր ցուցադրության ժամանակ քո հարսնացուն լինելն ու քո ընկերը լինելը: Հանգչի՛ր խաղաղությամբ, Կա՛ռլ: Դու մեծության ամենավառ օրինակն ես: Մենք քեզ հավերժ կհիշենք, Կո՛ւյս:

8. Ռիհաննա

View this post on Instagram

KARL.

A post shared by badgalriri (@badgalriri) on

9. Մայլի Սայրուս

Դու երբեք չես մոռացվի. մենք քեզ հավերժ կկարոտենք: Վերջին տարիներին մենք կորցրել ու շարունակում ենք կորցնել շատ լեգենդար մարդկանց: Ժամանակն ընթանում է և անխուսափելիորեն մենք կորցնում ենք այն մարդկանց, ովքեր ճանապարհ են հարթել մեզ համար: Սա փոխում է ամեն բան: Մենք պետք է պատասխանատվությունը մեզ վրա վերցնենք, մեկ քայլ առաջ գանք ու բարձրանանք: Մենք պետք է ավելի կարեկցող սրտով ընտրենք ռեսուրսներ, պետք է պահպանենք, ավելի ստեղծագործ դառնանք՝ ստեղծելով նորը՝ միևնույն ժամանակ հարգելով այն աշխատանքը, որ արել են մեզ համար: Կառլի նման պիոներները կխրախուսեին մեզ մեծ ազդեցությունն ունենալ ու փոխել աշխարհը նորաձևության միջոցով:

https://www.instagram.com/p/BuEjbzRh3jM/

10. G-Dragon

Աստղը ծնվեց ու գնաց… Հանգչի՛ր խաղաղությամբ:

https://www.instagram.com/p/BuGiEHBH1dG/

1 2

Այն ամենն, ինչ հրապարակեց Քիմը Հայաստանից

Քիմ Քարդաշյան. 10 փաստ, որ գուցե չգիտեք

փոքրիկ Քիմ Քանրդաշյանը [լուսանկարներ]

Քիմ Քարդաշյանի երեխաները մկրտվել են Էջմիածնում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

Թողարկվել են Անջելինա Ջոլիի՝ «Մալեֆիսենտ 2» ֆիլմի պաստառները

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

Քիմ Քարդաշյանը Ճապոնիայի հետ խնդիրներ ունի

Թեյլոր Սուիֆթը, Քարա Դելեվինը, Ջասթին Բիբերը և այլ աստղեր պատերազմում են

Փարիզում անցկացվեց Կառլ Լագերֆելդի հիշատակի երեկոն

Ամերիկայի առաջին սուպերմոդել Ջիա Մարի Քարանջիի բացառիկ լուսանկարները